Ու՞ր են նայում մարդիկ


Աշխարհում ամեն տարի գնալով շատանում են բնական աղետները. կանաչապատ տարածքները պակասում են, ջրային ռեսուրսները պակասում են, ջուրը դառնում ավելի կեղտոտ, վիրուսները սկսում են էլ ավելի արագ մուտացվել: Շրջակա միջավայրը Երկիր մոլորակի գոյության ողջ ընթացքում հոգ է տարել բոլորի մասին: Մարդիկ նախկինում պաշտել են բնությունը, աղոթել, բայց ժամանակի ընթացքում սկսեցին երես թեքել բնությունից, բայց միևնույնն է բնությունը շարունակում էր հոգ տանել մեր մասին:

Էվոլյուցիայի ընթացքում մարդիկ սկսեցին ավելի շատ վնաս հասցնել բնությանը, բայց միևնույն է բնությունը շարունակում է հոգ տանել մեր մասին, և, այդ ամենը չգնահատելով, մենք շարունակում ենք նույն տեմպով օգտագործել բնական ռեսուրսները և դրանով վնասելով բնությանը:

տարերային աղետներ

Անտառային հրեդհներ, ջրհեղեղներ, փոթորիներ, երաշտները: Սրանք մոլորակի իմունային համակարգի դրսևորումներ են, որոնք ցանկանում են պաշտպանել մոլորակը հակածիններից: Մոլորակը մարդկությանը այլևս չի ընդունում մարմիններ, որոնց պետք է պաշտպանել, խնամել և ապահովել կեցավայրով: Մարդկությունը դարձել է երկիր մոլորակի թիվ մեկ թշնամին:

մարդկանց բացասական ներգործություն

Եվ այս պարագայում մեզ մնում է վերանայել մեր կենսակերպը, մի պահ թեքվել և ուշադրություն դարձնել մեզ շրջապատող աշխարհի վրա, հասկանալ, թե ուր ենք հասել, գնահատել իրավիճակը և անցնել գործի՝ վերակառուցելու մեր ՏՈւՆ-ը, որը այդքան ժամանակ հոգ է տարել մեր մասին:

Երբ ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ դուք մի օր նստելու եք տիեզերանավ, թռչեք Մարս և այնտեղ գտնեք ձեր տունը նա ձեզ կստի. Մեր ՏՈւՆ-ը այստեղ է:


ՏՈւՆ



EDIT