Favn

Կենսաբազմազանությունը Հայաստանում և դրա պահպանման խնդիրները
Բովանդակություն

1.     Ներածություն

2.     Ի ՞նչ է կենսաբանական բազմազանությունը

3.    Կենսաբազմազանության կարևորությունը Հայաստանի համար

4.    Կենսաբազմազանության կենսական նշանակությունը

5.    Կենսաբազմազանության նշանները

6.    Կենսաբազմազանության in-situ պահպանություն

7.     Կենսաբազմազանության ex-situ պահպանություն

8.    Հայաստանի կենսաբազմազանության վիճակը, միտումներն ու սպառնալիքները և դրանց հետեվանքները մարդկանց բարեկեցության վրա

Ներածություն

Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, որտեղ լանդշաֆտները և էկոհամակարպերը կազմում են բարդ բազմաֆունկցիոնալ համակարգ, որոնք նպաստում են հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանության ձևավորմանը: Հայաստանի ֆլորայի և ֆաունայի հիմնական կենսատիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ ու տարածքի տոպոգրաֆիական բազմազանությամբ, որի շնորհիվ յուրաքանչյուր գոտու կենսաբազմազանությունը բնորոշվում է իր տեսակային կազմով, որակական ու քանակական ցուցանիշներով, հետևաբար, և իր մասնագիտացված դերով: Հայաստանում ձևավորված 10 լանդշաֆտակլիմայական գոտիներին բնորոշ պայմանները նպաստել են բուսական ու կենդանական տեսակների բնակության միջավայրերի մեծ բազմազանության առաջացմանը, որի արդյունքում առկա են՝ ինքնատիպ համակեցություններ, էնդեմիզմի բարձր մակարդակ և հարուստ ագրոկենսաբազմազանություն: Կենսաբազմազանության տեսակային կազմի առատությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ: Արդյունքում՝ երկրի ոչ մեծ տարածքում (մոտ 30 հազ.կմ2 ) աճում են շուրջ 3800 տեսակի անոթավոր բույսեր, 428` հողային և ջրային ջրիմուռներ, 399` մամուռներ, 4207` սնկեր, 464` քարաքոսեր, բնակվում են 549 ողնաշարավոր և շուրջ 17200 տեսակի անողնաշար կենդանիներ: Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում բարձր էնդեմիզմով. մոտ 500 կենդանատեսակ՝ (ֆաունայի շուրջ 3 %-ը) և 144 բուսատեսակ (ֆլորայի 3.8 %-ը) համարվում են Հայաստանի էնդեմիկներ: Բարձրակարգ բույսերի խտությամբ Հայաստանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը՝ յուրաքանչյուր 1000 կմ2 տարածքոմ աճում է մոտ 107 տեսակ: Հայաստանի տարածքն աչքի է ընկնում նաև տեսակառաջացման ակտիվությամբ և պատահական չէ, որ միայն վերջին 10 տարիների ընթացքում նկարագրվել է գիտության համար 50-ից ավելի նոր տեսակներ:

Ի ՞նչ է կենսաբանական բազմազանությունը

Կենսաբանական բազմազանություն կամ կենսաբանազմազանություն տերմինը սովորաբար օգտագործվում է Երկիր Մոլորակի վրա բնակվող կենդանի օրգանիզմների և բնական էկոհամակրգերի բազմազանությունը բնութագրելու համար:

Կենսաբանական բազմազանությունը ընդգրկում է բնության մեջ հանդիպող բոլոր կենդանի օրգանիզմների, այսինքն անկորիզավորների՝ միկրոօրգանիզմների և կորիզավորների՝ բույսերի, կենդանիների և սնկերի, ինչպես նաև բնական համակարգերի՝ ցամաքային, ծովային և այլ ջրային բնական էկոհամակարգերի ու էկոլոգիական համալիրների ու լանդշաֆտների և, վերջապես, մարդու կողմից ընտելացված կենդանիների և մշակովի բույսերի բազմազանությունը:

Կենսաբազմազանության նշանակությունը

Կենսաբազմազանությունն ունի մեծ նշանակություն բնության մեջ տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև մարդու գոյության համար: Առանց կենսաբազմազանության հնարավոր չէր լինի մարդու կյանքն Երկիր Մոլորակի վրա: Կենսաբազմազանությունը որպես ռեսուրս հանդիսանում է բազա մարդու նյութա-էներգետիկական կարիքների համար և կենսական կարևորագույն էլեմենտի՝ թթվածնի մատակարարողը(առաջանում է ֆոտոսինթեզի ընթացքում): Այն նպաստում է կենսոլորտի որպես ամբողջական և գործուն համակարգի պահպանմանը:

Անգնահատելի է կենսաբազմազանության նշանակությունը կենսոլորտի գոյության ու պահպանության, ինչպես նաև էկոհամակարգերում տեղի ունեցող բնականոն կենսական գործընթացների կայունության համար:

Կենսաբազմազանության պահպանության սկզբունքները

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մշակված սկզբունքները հիմք են հանդիսացել Գլոբալ Կենսաբազմազանության Ռազմավարության (ԳԿՌ) մշակման համար: ԳԿՌ-ն մշակման գործընթացին մասնակցել են մի շարք հաստատություններ և կազմակերպություններ, ինչպիսիք են Համաշխարհային պաշարների ինստիտուտը, Բնության պահպանության միջազգային միությունը, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը: ԳԿՌ-ն կուս տեսավ 1992թ-ին, այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրների կառավարությունների ներկայացուցիչները բանակցում էին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ուղղությամբ:

Այդ փաստաթղթի մշակման ընթացքում օգտագործված կենսաբազմազանության պահպանության սկզբունքները կարող են օգտակար լինել ընդհանրապես կենսաբազմազանության պահպանության իրականացման համար: Այդ սկզբունքներն են.

• Կյանքի յուրաքանչյուր ձև յուրահատուկ է և արժանի է գնահատման մարդու կողմից:

• Կենսաբազմազանության պահպանությունը ներդրում է, որը կարող է բերել զգալի տեղական, ազգային և գլոբալ օգուտներ:

• Կենսաբազմազանության պահպանության ծախսերը և օգուտները պետք է ավելի արդարացի բաշխվեն տարբեր ազգերի և մարդկանց միջև:

• Կենսաբազմազանության պահպանությունը պահանջում է համաշխարհային տնտեսական զարգացման մոդելների և գործնական իրականացման հիմնարար փոփոխություններ:

• Կենսաբազմազանության պահպանությունը կարող է կայուն լինել միայն այն դեպքում, երբ հասարակությունն իրազեկված է, իսկ քաղաքականության ընտրությունը և մշակումը հիմնված է վստահելի տեղեկությունների վրա:

Կենսաբազմազանության կարևորությունը Հայաստանի համար

Հայաստանի տարածքն աչքի է ընկնում նաև տեսակառաջացման ակտիվությամբ և պատահական չէ, որ միայն վերջին 10 տարիների ընթացքում նկարապրվել է պիտության համար 50-ից ավելի նոր տեսակներ: Հայաստանը հայտնի է նաև մշակաբույսերի վայրի ցեղակիցներով (252 տեսակ), որի շնորհիվ համարվում է վայրի ցորենի, աշորայի, գարու և այծակնի տեսակների պահպանման գլոբալ կենտրոն, որտեղից շատ տեսակներ հետագայում տարածվել են ամբողջ աշխարհով: Երկրի բույսերի գենետիկական ռեսուրսների հարուստ բազմազանությունը ներառում է նաև հինավուրց տեղական և ժամանակակից սելեկցիաի սորտեր և վայրի ուտելի բույսեր: Ըստ լանդշաֆտային գոտիների՝ 2009-2013 թթ. կենսաբազմազանության վիճակի փոփոխությունների հիմնական միտումների պատկերը հետևյալն է. 7 Կիսաանապատներ` ակտիվացել են հողային էրոզիայի և անապատացման երևույթները, նկատվում է կիսաանապատային գոտու ընդլայնում լեռնային պրոֆիլով մոտ 50 մ դեպի վեր, իսկ առանձին էդիֆիկատորներ գրանցվել են իրենց տարածման նախկին բարձունքային սահմաններից 200-300 մ ավելի բարձր կետերում: Տափաստաններ և մարգագետնատափաստաններ` կիսաանապատների ընդլայնման հետևանքով նկատվում է տափաստանային գոտու ստորին մասի կրճատում, որի արդյունքում տափաստաններին բնորոշ տեսակները ներթափանցում են մարգագետնատափաստանային գոտի: Չորասեր նոսրանտառներ` անտառի ստորին սահմանի նոսրացման հետևանքով նկատվում է այս էկոհամակարգի զբաղեցրած տարածքների ընդլայնում՝ նոսրանտառներին և շիբլյակին բնորոշ տեսակների, գլխավորապես՝ Ցաքի փշոտի (Paliurus spina-christi) և Դժնիկ քաղցրի (Rhamnus pallasii) ներթափանցմամբ: Անտառներ` բնական և մարդածին գործոնների ազդեցության արդյունքում անբավարար է անտառկազմող արժեքավոր տեսակների՝ կաղնու և հաճարենու բնական սերմնային վերականպնումը, խիստ կրճատվել են կովկասյան սոճու, հատապտղային կենու, արջատխլենու և այլ հազվապյուտ ծառատեսակների գերակշռությամբ ծառուտները, որոնց հաճախ փոխարինում են տափաստանամարգագետնային բուսական տիպերը: Մերձալպյան և ալպյան մարգագետիններ` արոտավայրերի թերի ծանրաբեռնվածության հետևանքով նկատվում են որոշակի սուկցեսիոն փոփոխութուններ՝ մերձալպյան տեսակները բարձրանում են ապլյան գոտի, իսկ ալպյան գորգերը աստիճանաբար փոխարինվում են հացազգիների գերակայմամբ ալպյան մարգագետիններով: Ամենուրեք նկատվում է ոչ կերային էքսպանսիվ բուսատեակների տարածում, հատկապես՝ Եռակողասերմիկ անդրկովկասյանի (Tripleurospermum transcaucasicum): Ջրաճաըճային էկոհամակարգեր` Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ափամերձ գոտիներում առաջացած ծանծաղուտների շնորհիվ բարելավվել են մի շարք թռչնատեսակների (սպիտակ փոքր տառեղի-Egretta garzetta, դեղին տառեղի-Ardeola ralloides, կվակվայի-Nicticorax nycticorax, քաջահավի-Plegadis falcinellus, կտցարի որոշ տեսակների) կենսապայմանները և վերականգվել կերահանդակները: 60 տարվա բացակայությունից հետո այստեղ նորից բնադրել է մեծ ձկնկուլը (Phalacrocorax crabo): Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պահպանման նպատակով լճում իրականացվել են ամառային իշխանի և գեղարքունի տեսակի արհեստական վերարտադրության գործընթացներ: Սակայն դրանց բնական վերարտադրությունը խոչընդոտվում է ձվադրավայր հանդիսացող գետերի հուների գրեթի լիովին անանցանելիության և ջրաբանական ռեժիմի խախտումների պատճառով: Վերջին հնգամյակում Հայաստանում արձանագրվել են որոշակի հուսադրող դրական փոփոխություններ ֆաունայի ներկայացուցիչների առավել խոցելի տեսակների վիճակի վերաբերյալ: Մի շարք տեսակների վիճակը կայուն բարվոք է, օրինակ՝ արջի (Ursus arctos), գայլի (Canis lupus), չախկալի (Canis aureus), Կովկասյան ընձառյուծի (Pantera pardus ciscaucasica), հայկական մուֆլոնի (Ovis orientalis gmelinii), բեզոարյան այծի (Capra aegargus):

Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է ԲՀՊՏ-ներում, որտեղ կենտրոնացված է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը: Ներկայումս հանրապետությունում գործում են հետևյալ ԲՀՊՏ-ները, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 387054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը 3 պետական արգելոց որոնք զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը.  4 ազգային պարկ:

Կենսաբազմազանություն (կենսաբանական բազմազանություն), կյանքի բազմազանությունն իր բոլոր դրսևորումներրով։ Ավելի նեղ իմաստով, կենսաբազմազանություն ասելով հասկանում ենք բազմազանություն կազմակերպության 3 մակարդակներում ՝

գենետիկական բազմազանություն (գեների և դրանց տեսակների բազմազանություն),

էկոհամակարգերի մեջ տեսակների բազմազանություն

հենց էկոհամակարգերի բազմազանություն։

Կենսաբազմազանության կենսական նշանակությունը

Կենսաբազմազանության արժեքը ինչպես տեսակների ներսում, այնպես էլ ամբողջ կենսոլորտի շրջանակներում ճանաչվել է տեսակի և էկոհամակարգի կենսունակության գլխավոր ցուցանիշներից մեկը և ստացել է « Կենսաբանական բազմազանության սկզբունք» անվանումը։ Իսկապես, անհատների բնութագրերի միօրինակության դեպքում մեկ տեսակի ներսում (սկսած մարդուց մինչև բույսերը և միկրոբները) արտաքին պայմանների որևէ էական փոփոխություն (եղանակ, համաճարակ և այլն) ավելի բացասական է անրադառնում տեսակների գոյատևման վրա, քան այն դեպքում, երբ վերջինս ունի ավելի մեծ կենսաբանական բազմազանության աստիճան։ Սա (այլ մակարդակում) վերաբերում է նաև տեսակների հարստությանը (կենսաբազմազանությանը) ամբողջ։

Մարդկության պատմությունը կուտակել է ինչ-որ կենսաբանական տեսակների, ընտանիքների և նույնիսկ միանշանակ բացասական կամ դրական էկոհամակարգի վրա կատարված փորձերի բացասական հետևանքների չափազանց կոպիտ և պարզունակ «նշանակություն» ունեցող մի շարք օրինակներ։

Կենսաբազմազանության նշանները

Տեսակների կենսաբանական բազմազանությունը բնութագրվում է 2 հատկանիշներով ՝ տեսակային հարստությամբ և հավասարակշռությամբ։ Տեսակային հարստությունը արտացոլում է տեսակների քանակը, որը հանդիպում է էկոհամակարգի շրջանակներում, միևնույն ժամանակ կենսաբազմազանությունը բնութագրում է կենդանիների թվի հավասարաչափ բաշխումը։ Այս բաղկացուցիչ տարանջատումը կապված է այն բանի հետ, որ որոշ բացառության դեպքում օրգանիզմների շրջանում էկոհամակարգերի մեջ, միևնույն տրոպիկական մակարդակին պատկանող, էկոլոգիական կամ տաքսոնոմիկական խմբի, կենսազանգվածի մեծ մասը աճում է շատ քիչ տեսակների ներդրման շնորհիվ։ Կենսաբազմազանությունը բնապահպանական տեսության մեջ հիմնական հասկացությունն է։

Որևէ օբյեկտիվ ձևով որոշել կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունը բավականին դժվար է, քանի որ դա կախված է այն տեսանկյունից, թե ով է բարձր գնահատում այդ անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, գոյություն ունի կենսաբազմազանության պահպանման երեք գլխավոր պատճառ։

Սպառողի տեսանկյունից կենսաբազմազանության տարրերը հանդիսանում են բնական ---------, որոնք այսօր արդեն ներկայացնում են տեսանելի օգուտ մարդու համար կամ կարող է օգտակար լինել ապագայում։ Կենսաբազմազանությունը, որպես այդպիսին բերում է ինչպես տնտեսական, այնպես էլ գիտական օգուտ (օրինակ դեղորայքների կամ բուժման միջոցների որոնման մեջ)։ Ընտրությունը հօգուտ կենսաբազմազանության պահպանմանը բարոյական ընտրություն է։ Մարդկությունը՝ որպես ամբողջություն, մոլորակի էկոլոգիական համակարգի մի մասն է և հետևաբար այն պետք է խնամքով վերաբերվի կենսոլորտին (ըստ էության մենք բոլորս կախված ենք նրա բարեկեցությունից) ։ Կենսաբազմազանության նշանակությունը կարելի է բնորոշել էսթետիկական, հիմնային և էթիկական պլամում։ Բնությունը փառաբանվեց, գովաբանվեց նկարիչների, բանաստեղծների և երաժիշտների կողմից, մարդու համար բնությունը հանդիսանում է հավերժական և հարատև արժեք։

Կենսաբազմազանության in-situ պահպանություն

Կենսաբազմազանության in-situ պահպանությունն իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ՀՀ օրենսդրությամբ կենսաբազմազանության պահպանության և օգտագործման հատուկ ռեժիմների սահմանմամբ) և այդ տարածքներից դուրս՝ կենսաբազմազանության օգտագործման նորմավորմամբ։ Կենսաբազմազանության in-situ պահպանությունը և կայուն օգտագործման մոտեցումները հնագույն ժամանակներից դրսևորվել են հայ ժողովրդի տնտեսվարման ավանդական ձևերում։ Պաշտամունքի առարկա են դարձել տարբեր բուսատեսակներ (կենի, սոսի, կաղնի, ընկուզենի և այլն) ու դրանց շրջակայքում սահմանվել պահպանության և օգտագործման հատուկ պայմաններ։

Կենսաբազմազանության ex-situ պահպանություն

Կենսաբազմազանության ex-situ պահպանությունն իրականացվում է բուսաբանական և կենդանաբանական այգիներում, դենդրոպարկերում և այլ կանաչ գոտիներում, որի նպատակն է հարստացնել Հայաստանի տվյալ տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհները նոր՝ օտարածին, տնտեսապես արժեքավոր, գեղազարդիչ, դեղատու և այլ օգտակար հատկություններով օժտված բուսատեսակներով և կենդանատեսակներով, ապահովել տեղական հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկ և մնացուկային տեսակների պահպանությունը, վերականգնումը և դրանց կայուն օգտագործումը։

1993 թվականին ՀՀ Աժ վավերացրել է «Կենսաբանական բազմազանության մասին» համաձայնագիրը և ստանձնել միջազգային պարտավորություններ, որոնք վերաբերում են կենսաբազմազանության բաղադրիչների in-situ և ex-situ պահպանությանը, օգտագործման կարգավորմանը, օրենսդրության ու կառավարման համակարգի բարելավմանը, գիտական հետազոտություններին, գենետիկական պաշարների պահպանությանը և այլն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ, ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր լեռնային երկիր է (մոտ 30 հազ.կմ2), պտնվում է Հարավային Կովկասում: Հայաստանի տարածքի 44 %-ը բարձր լեռնային է, բնակեցման համար ոչ պիտանի: Տարածքների իրացվածության աստիճանը խիստ անհամաչափ է: Ինտենսիվ իրացված պոտիները կազմում են Հայաստանի տարածքի 18.2 %-ը, որտեղ կենտրոնացված է բնակչության 87.7 %-ը: Այստեղ բնակչության խտությունը մի քանի անպամ պերազանցում է խտության էկոլոպիական շեմային չափանիշը (200 մարդ/կմ2 )՝ հասնելով 480-558 մարդ/կմ2 : Թույլ իրացված պոտիները կազմում են տարածքի 38.0 %-ը, որտեղ բնակվում է բնակչության ընդամենը 12.3 %- ը, բնակչության խտությունը շատ ցածր է` 11-20 մարդ/կմ2 : Ինտենսիվ իրացված տարածքներն ապահովված են ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներով, առավել մատչելի են հանրային ծառայությունները, մեծ են մարդկային ռեսուրսները և ֆինանսական հնարավորությունները: Թույլ իրացված տարածքները հարուստ են բնական ռեսուրսներով, պահպանվել են բնության անձեռակերտ էկոհամակարպերը, պեղեցիկ լանդշաֆտները, մաքուր ջուրը, օդը և կենսաբանական պաշարները:

Հայաստանը լանդշաֆտային և կլիմայական հակասությունների երկիր է` բարդ ռելիեֆի և բարձրունքապոտիական հերթակայության հետևանքով նույնիսկ փոքր տարածությունների վրա կարելի է տարբերակել վեց կլիմայական տիպեր և լանդշաֆտային տաս պոտի՝ կիսաանապատային տարածքներից մինչև ձյունապատ բարձրավանդակներ: Երկրի տեղադրությունը երեք կենսաաշխարհապրական շրջանների հատման վայրում, կլիմայական պայմանների զանազանությունը և երկրաբանական ակտիվ պործընթացները հանպեցրել են տարատեսակ էկոհամակարպերի և բարձր աստիճանի էնդեմիզմ ունեցող հարուստ կենսաբազմազանության առաջացմանը: Արդյունքում՝ երկրի ոչ մեծ տարածքում աճում են շուրջ 3800 տեսակի անոթավոր բույսեր, 428` հողային և ջրային ջրիմուռներ, 399` մամուռներ, 4207` սնկեր, 464` քարաքոսեր, բնակվում են 549 ողնաշարավոր և շուրջ 17200 տեսակի անողնաշար կենդանիներ (աղյուսակ 1): Այստեղ ներկայացված են Կովկասի բոլոր հիմնական բնական էկոհամակարպերը, բացառությամբ խոնավ մերձարևադարձայինների: Բարձրակարպ բույսերի խտությամբ Հայաստանը աշխարհում գրավում է առաջնակարպ տեղերից մեկը՝ յուրաքանչյուր 1000 կմ2 -ին ընկնում է մոտ 107 տեսակ: Հայաստանի տարածքն աչքի է ընկնում ինտենսիվ տեսակառաջացման պրոցեսներով և պատահական չէ, որ հաճախակի հայտնաբերվում են պիտության համար նոր տեսակներ: Միայն վերջին 10 տարիների ընթացքում նկարապրվել է պիտության և Հայաստանի համար 50-ից ավելի նոր տեսակներ: Հայաստանը հանդիսանում է ապրոկենսաբազմազանության առաջացման պլոբալ նշանակության կենտրոն: Այստեղ պահպանվել են բազմաթիվ մշակաբույսերի` ցորենի (Triticum), աշորայի (Secale), պարու (Hordeum), այծակնի (Aegilops), և մի շարք ընտանի կենդանիների վայրի ցեղակիցները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Կենսաբանական բազմազանությունը (այսուհետ` կենսաբազմազանություն) մարդկային քաղաքակրթության գոյության առաջնային պայմանն է, որն ապահովում է կյանքի հարատևումը և սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացումը: Բնական էկոհամակարգերում կատարվում են նյութական, էներգետիկ և տեղեկատվական փոխանակումներ, որոնք ապահովում են էկոհամակարգերի արտադրողականությունը, հարմարվողականությունը և ճկունությունը: Էկոհամակարգերի երկարատև գոյատևման ապահովման համար անհրաժեշտ է բացահայտել այն հետևանքները, որոնք կարող են տեղի ունենալ կենսաբազմազանության տեսակների քանակության կրճատման կամ դրանց լրիվ անհետացման դեպքում: Այդ առումով կենսաբազմազանության պահպանությունը չափազանց կարևոր է կյանքի ցանկացած ձևի, այդ թվում` և մարդու, գոյատևման ապահովման համար: Նույնքան կարևոր է կենսաբազմազանության դերը էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունների ապահովման առումով` հողակլիմայական պայմանների կարգավորման, ջրի մաքրման, բնական աղետների հետևանքների մեղմացման և այլն: Ընդ որում` Էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունները հիմնականում ունեն ապահովող (սնունդ, մաքուր ջուր, թարմ օդ, վառելիք, հումք), կարգավորիչ (կլիմա, բնական աղետների և համաճարակների կանխում, ապաստաններ, կենսամիջավայր, էրոզիայի կանխում), մշակութային (գեղագիտական, կրոնական, գիտաճանաչողական, սոցիալական և հոգևոր արժեքներ, ավանդույթների ձևավորում, ռեկրեացիոն ռեսուրսներ) և աջակցող (հողագոյացում, ֆոտոսինթեզ, ազոտի, ածխածնի, թթվածնի, ջրի շրջանառություն) նշանակություն:

2. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կենսաբազմազանությանն առնչվող մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր, կոնվենցիաներ և դրանց արձանագրություններ, որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը: Վերլուծելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած բնապահպանական նշանակության միջազգային պարտավորությունները` ակնհայտ է դառնում դրանց փոխկապակցվածությունը, որը հնարավորություն է տալիս երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման համար: Նման մոտեցումը բարենպաստ պայմաններ է ապահովում միջազգային համագործակցության ընդարձակման համար:

3. «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի ա) կետի պահանջներին համապատասխան` 1999 թվականին մշակվել և Կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը» (այսուհետ` ԿՌԳԾ), որն ընդունվել է Կոնվենցիայի քարտուղարության կողմից (տես` Կոնվենցիայի պաշտոնական կայք էջը www.cbd.int): Այսուհետ ԿՌԳԾ-ին առնչվող փաստաթղթերն ընդունվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` համաձայն «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի: Սույն փաստաթուղթը պլանավորվել էր 2000-2004 թվականների համար: Անցած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում զգալի փոփոխություններ են արձանագրվել կենսաբազմազանությանն առնչվող օրենսդրության կատարելագործման և ինստիտուցիոնալ համակարգի հզորացման ուղղություններով, առավել ակտիվացել է միջազգային համագործակցությունը, իրականացվել են մի շարք ծրագրեր, կատարվել են նոր ուսումնասիրություններ: Բացի այդ` 2010 թ.-ին Կոնվենցիայի կողմ երկրների 10-րդ նստաշրջանի կողմից (2010 թ. հոկտեմբերի 18-29, Նագոյա (Ճապոնիա)) ընդունվել է Կոնվենցիայի 10-ամյա Ռազմավարական պլանը (այսուհետ` Պլան) 2011-2020 թվականների համար և Այիչիի քսան Նպատակային խնդիրները (այսուհետ` Խնդիրներ), որոնք ամրագրում են կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ընդհանուր շրջանակները: Ի կատարումն Այիչիի 17-րդ Նպատակային խնդրի պահանջների` վերանայվել է ԿՌԳԾ-ն:

4. Հիմք ընդունելով Պլանը և Խնդիրները, ինչպես նաև հաշվի առնելով վերջին տասնամյակներում Հայաստանի Հանրապետությունում կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ուղղությամբ իրականացված գործողությունների արդյունքները, սույն փաստաթղթում ամփոփվել և վերլուծվել են կենսաբազմազանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում գործողությունների իրականացման արդյունքները, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը»:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎՍՏԱՆՁՆԱԾՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԿԱՏԱՐՄԱՆԸՆԹԱՑՔԸ

5. Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը ներառում է` օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործումը, նոր բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ` ԲՀՊՏ) ստեղծումը, կենսաբազմազանության հաշվառման և մոնիթորինգի մեխանիզմների ներդրման համար նախադրյալների ստեղծումը, գիտական հետազոտությունների ընդլայնումը, հասարակության իրազեկության և էկոկրթական աշխատանքների իրականացումը:

6. Զգալի աշխատանք է կատարվել միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Զարգացած երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցության արդյունքում 1995-2015 թվականների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում նպատակաուղղված են անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման, տեղական համայնքների ներգրավմամբ անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման, նոր ԲՀՊՏ-ի (այդ թվում` անդրսահմանային) և էկոլոգիական միջանցքների ստեղծման, քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանման և կայուն օգտագործման, կարևոր բուսական ու կենդանական տեսակների և դրանց բնակության վայրերի պահպանման ապահովմանը: Շարունակվում է համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների` ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF), Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Եվրոմիության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Գերմանիայի զարգացման բանկի (KfW), Համաշխարհային բանկի (WB), Կովկասի բնության հիմնադրամի (CNF), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (RECC), ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետությունների հետ: Միջազգային ծրագրերի իրականացման շրջանակներում 2013 թ.-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն շնորհել է «Եվրոպական պահպանվող տարածքի» դիպլոմ, որն առաջինն է տարածաշրջանում: Հարկ է նշել նաև, որ «Կովկասյան էկոտարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության ծրագիրը» (ECP) 2012 թ.-ին արդիականացվել է կովկասյան էկոտարածաշրջանի երկրների համար` արտացոլելով կենսաբազմազանության պահպանության նմանատիպ խնդիրներ: Դրանց ներառումը բնապահպանական ուղղվածության ազգային ծրագրերում ստեղծում է ամուր հիմքեր` տարածաշրջանային մակարդակով երկրի միջազգային պարտավորությունների կատարման առումով:

7. Կենսաբազմազանության ex-situ պահպանության բնագավառում մեծ առաջընթաց է նկատվել վերջին հինգ տարվա ընթացքում: Այսպես` Հայաստանի Հանրապետության ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի լաբորատորիայի նմուշների թիվը 2008-2013 թվականների ընթացքում աճել է 24%-ով, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) հավաքածուի քանակը` 3.5 անգամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ինը` 2.8 անգամ: Պարենի և գյուղատնտեսության համար օգտագործվող բույսերի գենետիկական ռեսուրսների ազգային գենետիկական բանկում 2008-2013 թվականների ընթացքում նմուշների թիվն աճել է 8 անգամ:

8. Վերջին հնգամյակում Հայաստանի Հանրապետության բնապահպանական ոլորտի գործունեությունն իրականացվում է հիմք ընդունելով մի շարք ազգային ռազմավարական փաստաթղթերում ամրագրված հիմնարար դրույթները և գործողությունները, որոնք նպաստում են կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման խնդիրների լուծմանը: Դրանցից են` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի կայուն զարգացման ծրագիրը» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագիրը»:

9. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը, Կոնվենցիայի 26-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ներկայումս 5 Ազգային զեկույցներ ներկայացրել է Կոնվենցիայի քարտուղարությանը:

10. Հայաստանի Հանրապետության ԿՌԳԾ-ն ներառում է 245 գործողություն` ընդգրկելով օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը, կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը և կայուն օգտագործման կարգավորումը: ԿՌԳԾ-ի կառուցվածքը, ռազմավարական ուղղությունները և դրանց կատարմանն ուղղված գործողությունների իրականացման արդյունքները վերլուծվել և ամփոփվել են Կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացված 4-րդ Ազգային զեկույցում: 5-րդ Ազգային զեկույցի մշակման ընթացքում վերլուծվել է ԿՌԳԾ-ի 13 ուղղությունների իրականացման գործողությունների առ այսօր կատարման ընթացքը:

11. ԿՌԳԾ-ի իրականացման դրական արդյունքներից կարելի է նշել.

1) օրենսդրության կատարելագործումը.

2) ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը` կապված, հատկապես, ԲՀՊՏ-ների կառավարման հետ.

3) նոր ԲՀՊՏ-ների ստեղծումը («Արփի լիճ» ազգային պարկը` 2009 թ., «Արևիկ» ազգային պարկը` 2009 թ., «Խոր վիրապ» արգելավայրը` 2007 թ., «Զանգեզուր» արգելավայրը` 2009 թ., «Զիկատար» արգելավայրը` 2010 թ., «Խուստուփ» արգելավայրը` 2013 թ.).

4) ԲՀՊՏ-ների սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքների իրականացումը.

5) մշակվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Սևան», «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերի կառավարման պլանները.

6) հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանական տեսակների (կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու, սև անգղ) պահպանության ծրագրերի («Ընձառյուծի պահպանությունը հարավային Հայաստանում», «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակում») մշակումը և իրականացումը.

7) Հայաստանի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքերի հաստատումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն և N 72-Ն որոշումներով.

8) բնության հուշարձանների գույքագրումը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 232 բնության հուշարձանների ցանկի հաստատումը (2008 թ.), որոնցից 29-ի անձնագրերը սահմանված կարգով հաստատվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից.

9) Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների ամենամյա համալրումները (2009-2014 թթ. ընթացքում շուրջ 2,5 մլն. մանրաձուկ).

10) անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ են կատարվել 2004-2014 թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և ԲՀՊՏ-ներում («Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկեր) 32 100 հա տարածքի վրա.

11) «Հայաստանի Հանրապետության բույսերի գենետիկական ռեսուրսների կառավարման և օգտագործման ազգային ռազմավարության» մշակման գործընթացի մեկնարկը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 47 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգը»:

12. ԿՌԳԾ-ի վերլուծության արդյունքում պարզվել է, որ մասամբ և չիրականացված գործողությունների հիմնական խոչընդոտող գործոններն են`

1) կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կարևորության թերագնահատումը, որոնց արժեքը և ստացվող օգուտները դեռևս գնահատված չեն և հաշվի չեն առնվում տնտեսական զարգացման ծրագրերում.

2) կենսաբազմազանության բաղադրիչների պետական հաշվառման և մոնիթորինգի անբավարար իրականացումը, ինչը թույլ չի տալիս կանխատեսել դրանց վիճակի փոփոխությունները և իրատեսական ու հիմնավորված որոշումներ ընդունել դրանց պահպանության և օգտագործման վերաբերյալ.

3) տարբեր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության պակասը, միջճյուղային կապերի թերի զարգացումը, ճյուղային քաղաքականություններում կենսաբազմազանության խնդիրների սակավ ներգրավումը.

4) բնապահպանական օրենքների կիրարկման մեխանիզմների անկատարությունը:

Երևանիկենդանաբանականայգի

Երևանիկենդանաբանականայգի, գիտահետազոտական հիմնարկ։ Հիմնադրվել է 1940 թվականին։ Տարածքը 85 000 մ² է, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52 000 մ²։

Հիմնական խնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացումը, կլիմայավարժեցման մեթոդների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։

Կենդանաբանական այգու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում պահվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։

Ներկայումս կենդանաբանական այգում գտնվում է մոտ 2049 տեսակի կենդանի և 2749 անհատ կենդանի։ Հարավային Կովկասը և Հայաստանը ներկայացնող տեսակներ ներառում են սիրիական արջեր, բեզոարյան այծեր, հայկական մուֆլոնը և այլն։ Այլ տեղերից բերված կենդանիներից են աֆրիկյան առյուծները, վագրերը (բենգալյան և սիբիրյան ենթատեսակներ) և այլն։

Քանի որ Հայաստանը կենսաբազմազանության թեժ կետ է, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) վարձակալել և տնօրինել է Խոսրովի արգելոցի հարևանությամբ մոտ 839 հեկտար կառավարումը, որը մինչև վերջերս պաշտպանված չէր և վտանգված էր ապօրինի ծառահատումներից և գերարածեցումից։ Երևանի կենդանաբանական այգին համագործակցում է FPWC-ի հետ` այս տարածքները վայրի բնության վերականգնման և վայրի կենսական նշանակություն ունեցող վայրերի վերականգնման համար։

Երևանիբուսաբանականայգի

Երևանի բուսաբանական այգի,ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։

Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ). Հողամասում աճեցվող հազվագյուտ տեսակներից են՝

Galanthus alpinus

Centaurea erivanensis

Astragalus paradoxus

Onobrychis hajastana

Ribes armenum

Iris elegantissima

Iris grossheimii

Triticum araraticum

Triticum urartu

Zelkova carpinifolia

Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն)։

Նշված խումբ բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ex situ պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։

Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայցնող ավելի քան 1000 հատ ծառաբույս, մեծ մասը պարտիզային ձևեր։

Երևանի Բուսաբանական այգու միջազգային կապերն ընդգրկում է աշխարհի շուրջ 40 բուսաբանական գիտական հաստատություն։

Ջերմատուն

Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։

Դենդրարիում

Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում։ Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով։ Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը ստեղծվել է էկոլոգաաշխարհագրական սկզբունքով։ Այստեղ տեղաբաշխված են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հեռավոր Արևելք), Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ։

Վարդերի կոլեկցիոն հողամաս «Rosarium Helveticum»

1980թ-ին Բուսաբանական այգու վարդերի հավաքածուն կազմում էր մոտ 300 սորտ։ 1990-ական թվականներին Հայաստանում տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով Բուսաբանական այգու էքսպոզիցիոն-ցուցադրական վարդերի հավաքածուն մյուս կանաչ տնկարկների հետ մեկտեղ լուրջ վնասներ կրեց և միայն 2011թ-ին Հայաստանում գտնվող Շվեյցարական դեսպանության ֆինանսական աջակցությամբ, հնարավոր եղավ ստեղծել վարդերի էքսպոզիցիոն հողամասը (2000 քառ.մ) և ի պատիվ Շվյեցարիայի, այն անվանվեց “Rosarium Helveticum”:

2011 թ-ից ի վեր Երևանի Բուսաբանական այգում իրականացվում է վարդերի տարբեր սորտերի ներմուծում և կլիմայավարժեցում Բուսաբանական այգու հողա-կլիմայական պայմաններին` նպատակ ունենալով բացահայտել դրանց հարմարողականությունը։

Ներկայումս վարդանոցում առկա է 27 սորտի վարդ, որոնք ընդգրկված են հետևյալ խմբերում՝ թեյա-հիբրիդային, պոլիանտ կամ բազմածաղիկ վարդեր, ֆլորիբունդա, պուրակային վարդեր, փաթաթվող վարդեր։

Նշված բոլոր սորտերը լավ հարմարվել են Բուսաբանական այգու կտրուկ փոփոխվող կլիմայական պայմաններին և ձմռան ծածկոցի տակ (խորը բուկլիցի դեպքում) նորմալ ձմեռում են։

«Հայաստանի ֆլորա և բուսականություն» էքսպոզիցիոն հողամաս

Ստեղծվել է 1954 թ. Հայաստանի նշանավոր բուսաբաններ Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոյեվայի կողմից։

Հողամասի էքսպոզիցիան արտացոլում է բուսաբանական այգու մշակության պայմաններում վերարտադրված Հայաստանի բուսական աշխարհի հիմնական հատկանիշները. 1,5 հեկտար տարածքում ստեղծվել են Հայաստանին առավել բնորոշ բուսական համակեցությունների մոդելները (արհեստական ցենոզներ)։ Բուսականության յուրաքանչյուր մոդելի համար ընտրված է հավաքածուի համապատասխան տաքսոնոմիական կազմ։

Հողամասում ներկայացված են ինչպես լայն տարածում կամ բուսաբանական ու աշխարհագրական առումով հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, այնպես էլ հազվագյուտ կամ անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ), էնդեմիկներ, տնտեսապես արժեքավոր (դեղատու, եթերայուղաին, գեղազարդ և այլն), մշակաբույսերի վայրի ցեղակիցներ և շատ այլ տեսակներ։ Այս հողամասում է գտնվում Հայաստանի վայրի պտղատուների հավաքածուն, որը ներառում է 69 տեսակ՝ 29 ցեղ և 12 ընտանիք։

Հավաքածուն ներառում է տարբեր կենսաձև ունեցող բույսեր (միամյա, երկամյա և բազմամյա բույսեր, կիսաթփեր, թփեր, ծառեր) և կենսա-էկոլոգիական խմբեր. էֆեմերներ, հալոֆիտներ, գիպսոֆիտներ, քսերո- և մեզոֆիտներ, սուկկուլենտներ, մշտադալար, ջրային, ալպիական բույսեր։ Քանակական հարաբերակցությամբ էքսպոզիցիայում ներկայացված են ծառերի ու թփերի՝ 105, կիսաթփերի՝ 14, խոտաբույսերի՝ մոտ 500 տեսակ։

Հայաստանի ֆլորա և բուսականություն» էքսպոզիցիոն հողամասում հավաքածուի ստեղծման և ex situ պայմաններում հետազոտության իրականացման նպատակով 2016 թ-ին Արարատյան հարթավայրից բերվել են բույսերի 20 տեսակ, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր Գրքում։  «Հայաստանի ֆլորա և բուսականություն» հողամասում իրականացվում է Հայաստանի բուսական բազմազանության մշակություն, հետազոտություն, ցուցադրում և ex situ պահպանություն։ Հավաքածուն ունի բնապահպանական, տեղեկատվական և մշակութային-կրթական արժեք, հանդիսանում է կրթական և փորձարարական բազա՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար, հետաքրքրություն է ներկայացնում էկո-զբոսաշրջության ոլորտում։

«Հայաստանի ֆլորա և բուսականություն» հողամասը առավել գունեղ և հետաքրքիր է այցելության համար գարնան և ամռան ամիսներին (մինչև հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում) բույսերի մեծամասնության ծաղկման շրջանում։

Հնէաբուսաբանական թանգարան

Բուսաբանական այգու տարածքում է գտնվում նաև հնէաբուսաբանական թանգարանը, որը հիմնադրվել է 2008 թվականին Ֆոլքսվագենի հիմնադրամի գերմանա-հայկական ծրագրի օգնությամբ։ Այստեղ ցուցադրված է բրածո բույսերի կենսաբազմազանությունը Հայաստանում` ներկայացված թխկիների, կաղնիների և բարդիների նմուշներով, ինչպես նաև սոսու ժամանակակից տերևների չափերի ու ձևի մեծ բազմազանությամբ։

Հայաստանի այլ բուսաբանական այգիներ

Երևանի Բուսաբանական այգուց բացի արժեքավոր գիտական կառույցներ են հանդիսանում նաև ԳԱԱ-ին պատկանող Բուսաբանականակ այգու Սևանի և Վանաձորի բաժանմունքները։ Հայաստանում կան նաև ինքնուրույն դենդրարիումներ. օրինակ՝ Ստեփանավանի «Սոճուտ», Վանաձորի «Վանաձոր», Իջևանի «Մերձարևադարձային», Բերդի «Սորաներ», Ախթալայի, Բագրատաշենի, Բյուրականի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի դենդրոպարկերը։

Շիկահողիարգելոց

Շիկահողի արգելոց, արգելոց Հայաստանի Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում՝ ընդգրկելով Ծավ և Շիկահող լեռնային գոտիների ավազանները։ Այն հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։

Բուսական աշխարհը

Բուսական աշխարհ ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով՝ Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ և այլն։ Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր լանջային տեղամասերում։ Այստեղ տարածված են արևելյան և սովորական բոխին, վրացական և խոշորառէջ կաղնիները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը)։ Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ՝ տանձենին, արևելյան խնձորենին, կենին, հունական վայրի ընկուզենին, լորենին, հացենին, թխկին, թեղին, սալորենին։ Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, թզենին, զկեռենին։ Կան 18 տեսակի հազվագյուտ մամուռներ։ Հատկապես հայտնի է բարակ ֆաբրոնիան։

Կենդանական աշխարհը

Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ և սև անգղները, կաթնասուններից՝ գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, վայրի ոչխարը, հովազը։ Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Խոսրովի անտառ պետական արգելոց

Խոսրովի անտառ պետական ​​արգելոցը Բնության Հատուկ Պահպանվող Տարածք է Հայաստանի Արարատի մարզում: Արգելոցը աշխարհի ամենահին պահպանվող տարածքներից մեկն է, որն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Այն հիմնադրվել է 4-րդ դարում (334-338) Հայաստանի թագավոր Խոսրով Կոտակի հրամանով, ով ին անունն է տվել անտառին: Այն հիմնադրվել է Արտաշատ քաղաքի հարակից տարածքների բնական կլիմայական պայմանների բարելավման և նոր Դվին քաղաքի բուսական և կենդանական աշխարհի տեսակների պահպանությունն ու հարստացումը ապահովելու համար։ Ծառայել է արքայական որսի, ռազմական վարժությունների և զվարճանքի համար։

Այս տարածքը դարձել է պետական ​​արգելոց 1958-ի սեպտեմբերին և ընդգրկում է շուրջ 23213.5 հա ծովի մակարդակից 700-ից 2800 մ բարձրությունների վրա: Խոսրովի արգելոցը ստեղծվել է պահպանելու համար գիհու (Juniperus polycarpos) և կաղնու (Quercus macranthera) անտառները, չոր նոսրանտառային, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտները, ինչպես նաև հազվագյուտ կենդանիների և բույսերի գենետիկ ֆոնդը: Այն ներառում է նաև միջազգային նշանակություն ունեցող ջրաճահճային վայրեր: Խոսրովի անտառային պետական ​​արգելոցը, իր բազմաթիվ առանձնահատկությունների շնորհիվ, եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասի էկոհամակարգում:

Հետևյալ պահպանվող տարածքները գտնվում են «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցի ենթակայության տակ՝

• «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոց, որը ներկայումս բաժանված է չորս շրջանի ՝ Գառնիի (4253 հա), Կաքավաբերդի (4745 հա), Խոսրովի (6860,8 հա) և Խաչաձորի (7354,7 հա)

• «Գոռավանի ավազուտներ» պետական ​​արգելավայր (95,99 հա)

• «Խոր Վիրապ» պետական ​​արգելավայր (50,28 հա)

Գիտակցելով արգելոցի կարևորությունը ՝ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոց ՊՈԱԿ-ին շնորհվել է պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմ:

Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ: Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ (Հայաստանի բուսական աշխարհի ավելի քան 50%-ը, իսկ Կովկասի ֆլորայի մոտ 1/3), որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով:

Բույսերից 80 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են:

Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից

Թռչուններ - 192 տեսակ

Կաթնասուններ - 44 տեսակ

Սողուններ - 33 տեսակ

Ձկներ - 9

Երկկենցաղներ - 5 տեսակ:

Ողնաշարավոր կենդանիներից 58 տեսակ  գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 51 տեսակ Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում:

Էրեբունի պետական արգելոց

Էրեբունի պետական արգելոց, արգելոց Հայաստանի Արարատի մարզում, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։Կազմավորվել է 1981 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցն զբաղեցնում է 120 հա տարածք։

Բուսականաշխարհ

Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ)։ Վայրի դաշտավլուկազգիներից աճում են նաև վայրի միամյա աշորան (Վավիլովի աշորա), այծակնի և գարու մի քանի տեսակներ, ինչպես նաև շատ հազվագյուտ անքիստ բթաթեփուկը և արևելյան արմատագլխիկը։

Հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ` Տուրնֆորի կանգարը, խոշորածածկոց ակտինոլեման և անցողուն հոհենակերիան։ Կիսաանապատային բույսերից տարածված է հաստասռնակ բոշխը, հիմնական մասն զբաղեցնում են դաշտավլուկատարախոտային համակեցությունները, որտեղ գերակշռում են վայրի ցորենները։ Հանդիպում են լեռնաչորասեր բույսեր՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։

Կենդանականաշխարհ

Կենդանական աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ` կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ` անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա և այլն, թռչուններ` լորը, մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, կաթնասուններ` աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, փորսուղ, բազմաթիվ կրծողներ և այլն։

ՀՀ արգելավայրերը

Արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների՝ բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։ Ի տարբերություն արգելանոցի, հատուկ պահպանության են վերցվում բնական համալիրի առանձին բաղադրատարրեր՝ հողեր, բույսեր, կենդանիներ, ձկներ, թռչուններ։ Արգելավայրում սահմանափակվում կամ արգելվում է այդ նպատակին հակասող ցանկացած գործունեություն։ Հայաստանում ներկայումս գործում է 26 արգելավայր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212,93 հա կամ հանրապետության տարածքի 3.44 %-ը[1]։ 2010 թվականի տվյալներով, երկիր մոլորակի ողջ մակերևույթի 12 %-ը ունի արգելավայրի կարգավիճակ։

Դիլիջանիազգայինպարկ, արգելոց Դիլիջանում, Տավուշի մարզ, Հայաստան։

Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ:

Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը (M. foina nehringi), անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։

Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը։

Սևանազգայինպարկ, պահպանվող տարածք Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։

Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Բուսականաշխարհ

Պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1619 տեսակ։ Ընդ որում՝ պարկի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1145 տեսակ, իսկ պահպանական գոտում՝ 1587: Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միամյա ու երկամյա բուսատեսակներով։ Պահպանական գոտու ֆլորան ներկայացված է 32 ծառատեսակներով, 102 թփերի տեսակներով, 1146 բազմամյա խոտաբույսերով և 307 միամյա ու երկամյա բուսատեսակներով։ «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է Հայաստանի համար 23 էնդեմիկ բուսատեսակ, որոնցից 13–ը Սևանի ֆլորիստիկ շրջանի էնդեմիկներ են։ Միայն ազգային պարկի տարածքում աճում են Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակներ։

17 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր։ Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի։ Պարկի և դրա պահպանական գոտու տարածքից հայտնի են նաև 267 տեսակի, ենթատեսակի և ձևերի մակրոմիցետներ (պարկի տարածքում՝ 121 տեսակ, պահպանական գոտում՝ 228 տեսակ)։ Նշված մակրոսկոպիկ սնկերից շուրջ 100 տեսակը ուտելի են, որոնցից առավելապես տարածված են և վաճառվում են շուկաներում հետևյալները՝ ականջասունկ սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), շեկլիկ (Lactarius deliciosus), աղվեսասունկ (Cantharellus cibarius), կոճղասունկ մարգագետնային (Marasmius oreades), շամպինյոն սովորական (Agaricus campestris), շամպինյոն դաշտային (Agaricus arvensis), գոմաղբասունկ սպիտակ, փրչոտ (Coprinus comatus), շարքասնկերից (Tricholomataceae)` կոճղասունկ աշնանային (Armillaria mellea), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շարքասունկ հողամոխրագույն (Tricholoma terreum): Բացի այդ, հանդիպում են նաև 58 տեսակի մակրոսկոպիկ սնկեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ։ 24 տեսակի սնկեր թունավոր են։ Դրանցից են` խոզուկասունկ (Paxillus involutus), կեղծ կոճղասունկ (Hypholoma fasciculare), ճանճասպան հովազային (Amanita pantherina), շամպինյոն դեղնամաշկ (Agaricus xanthodermus), գոմաղբասունկ թեփուկավոր (Coprinus picaceus), սարդոստայնասնկեր (Cortinarius), թելիկասնկեր (Inocybe), շարքասնկեր (Tricholoma) ցեղերի որոշ տեսակներ և այլն։

Արփի լիճ ազգային պարկ, ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։

Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս)։

Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից։

Արևիք ազգային պարկ[1], ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 401․8 հեկտար։ Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է։

Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշաֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ։

Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր կովկասյան։

Պետականարգելավայրեր

Հայաստանի 26 արգելավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հա, որը Հայաստանի տարածքի 3.44%-ն է:

·         Ախնաբադի կենու պուրակ արգելավայր

·         Արագածի ալպյան արգելավայր

·         Արջատխլենու արգելավայր

·         Արզական-Մեղրաձորի արգելավայր

·         Բողաքարի արգելավայր

·         Բանքսի սոճու պուրակ արգելավայր

·         Գանձաքարի արգելավայր

·         Գետիկի արգելավայր

·         Գյուլագարակի արգելավայր

·         Գորիսի արգելավայր

·         Գոռավանի ավազուտներ արգելավայր

·         Հանքավանի ջրաբանական արգելավայր

·         Հերհերի նոսրանտառային արգելավայր

·         Իջևանի արգելավայր

·         Ջերմուկի անտառային արգելավայր

·         Ջերմուկի ջրաբանական արգելավայր

·         Գիհու նոսրանտառային արգելավայր

·         Խոր Վիրապ արգելավայր

·         Մարգահովիտի արգելավայր

·         Կովկասյան մրտավարդենու արգելավայր

·         Սոսու պուրակ արգելավայր

·         Սև լիճ արգելավայր

·         Որդան կարմիր արգելավայր

·         Եղեգնաձորի արգելավայր

·         Զանգեզուր արգելավայր

·         Զիկատար արգելավայր

Բուսաբանական այգիներ

·         Սոճուտ բուսաբանական այգի

·         Երևանի բուսաբանական այգի

·         Իջևանի դենդրոպարկ

·         Վանաձորի բուսաբանական այգի

·         Սևանի բուսաբանական այգի

Եզրակացություն

·         Անդրադարձ կատարեցինք նրան, որ Հայաստանում ներկայումս գրանցված և գործում են 4 ազգային պարկեր, 3 պետական արգելոցներ, 26 արգելավայրեր և 5 բուսաբանական այգիներ և դրանց նշանակությունը մեծ է մեր տարածաշրջանի համար:

·         Կենսաբազմազանության արժեքը ինչպես տեսակների ներսում, այնպես էլ ամբողջ կենսոլորտի շրջանակներում ճանաչվել է տեսակի և էկոհամակարգի կենսունակության գլխավոր ցուցանիշներից մեկը և ստացել է « Կենսաբանական բազմազանության սկզբունք» անվանումը։ Իսկապես, անհատների բնութագրերի միօրինակության դեպքում մեկ տեսակի ներսում (սկսած մարդուց մինչև բույսերը և միկրոբները) արտաքին պայմանների որևէ էական փոփոխություն (եղանակ, համաճարակ և այլն) ավելի քննադատաբար է անրադառնում տեսակների գոյատևման վրա, քան այն դեպքում, երբ վերջինս ունի ավելի մեծ կենսաբանական բազմազանության աստիճան։

·         Կենսաբազմազանությունն ունի մեծ նշանակություն բնության մեջ տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև մարդու գոյության համար:

·         Կենսաբազմազանությունը Հայաստանում շատ հարուստ է, թե բուսական և թե կենդանական աշխարհով, անհրաժեշտ է հատուկ ռազմավարությունների միջոցով պահպանել այդ ամենը՝ տեսակային հասրուստ կազմը:

Գրականության ցանկ

Մ.Գ. Մանասյան, Ա.Թ. Գրիգորյան, Ա. Հ. Պոտոսյան, Սյունիքի մարզ, Երևան 2002

Յա. Ի.Մուլքիջանյան, Հայկական ՍՍՀ արգելանոցները և արգելավայրերը, Երևան 1975

Հայաստանի բնաշխարհ, ընտանեկան հանրագիտարան մատենաշար, Երևան 2006

Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներ,«Խազեր»,Երևան 2014

Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներ, «Խազեր», Երևան 2014

«ՀՀ Շրջակա Միջավայրերի Նախարարություն»։ www.mnp.am։ 2020-08-08։ Վերցված է 2020-08-08

Հայաստանի Հանրապետության արգելավայրերը՝ ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում

nabu.am

Գիտեմ թե ինչ է կատարվում իմ շուրջը
Յուրաքանչյուր ոք ծնվում է կոնկրետ առաքելությամբ և կյանքի տարբեր փուլերում ունենում երազանքներ: Միշտ մտածել եմ, որ մեզնից յուրաքանչյուրի առաքելությունը  կյանքը ավելի լավը դարձնելն է․ մեզ հարազատների, մեր շրջապատում ապրող մարդկանց և ի վեջո ապագա սերունդների համար: Բայց մենք ունենք նաև երազանքներ, որոնք տարբեր են: Երազանքները գոյություն ունեն մեր նպատակի՝ կյանքը ավելի լավը դարձնելու ճանապարհը գեղեցկացնելու և մեր անհատական հետաքրքրությունները բավարարելու համար:Սակայն այժմ, երբ ես նայում եմ ինձ շրջապատողներին տեսնում եմ միայնակություն և ինքս շատ հաճախ միայնակ եմ զգում: Մենք սկսել ենք ապրել միայն մեր երազանքների համար, բայց ոչ ընդհանուր նպատակի, գուցե, դրա բացատրությունը այն է, որ նախկինում կյանքը բարենպաստ էր և հանգիստ, բայց եկել են ծանր ժամանակներ և մենք շարունակում ենք վարել անհատի կյանք: Շատ հաճախ նկատում եմ նաև, որ որոշները, նույնիսկ,  չունեն երազանքներ, նպատակներ և միակ նպատակը հաջորդ օրվա համար գոյության ապահովումն է: Գոյությունը, որի «նպատակը» սպառումն է և ոչ թե արժեք ստեղծելը:

Մենք միշտ հակված ենք եղել հաղթահարել անհնարինը՝ թաքցնելով այդ հզոր պահերը մեր հիշողություններում։ Այն պահերը, երբ մենք համարձակվում ենք ձգտել անհնարինին, կոտրել պատնեշներ, հասնել նպատակներին, բացատրել անբացատրելին: Մենք հպարտ ենք այս ձեռքբերումներով։ Բայց մենք կորցրել ենք ամենինչ։ Միգուցե, մենք պարզապես մոռացել ենք, թե ինչ է նշանակում լինել մարդ, որ մենք միայն ճանապարհի սկզբում ենք, որ մեր ամենամեծ ձեռքբերումները դեռ առջևում են, որ մեր ճակատագիրը դեպի վեր ձգտելն է:

Սա հեշտ աշխատանք չէ, բայց մեզնից յուրաքանչյուրի գործն է անել ամենհնարավորը մեր կյանքի ընթացքում և հույսը դնել ապագա սերունդների վրա, որոնք կշարունակեն այդ գործը, որը մենք չհասցրինք: Երբեմն հարկավոր է ոչ թե ինքներս իրագործենք մեր երազանքները  այլ հոգ տանենք ապագա սերունդի մասին և վստահենք մեր երազանքները իրագործումը նրանց։ Բոլորիս հարկավոր է հետաքրքրասիրություն, կամք և հոգատարություն, որպեսզի գոնե մի փոքր բուժենք երկիրը։

Հ.գ.

Ես հանգիստ եմ, վստահ, քնում եմ հանգիստ, քնում առանց մղձավանջների, ակտիվ եմ և հավաքված: Ես գիտեմ թե ինչ է կատարվում իմ շուրջը և ովքեր են ինձ շրջապատում: Ես ուշադիր եմ, մտածում եմ գլխավրի մասին, բացառելով մյուս բաները: Ես չգիտեմ թե ինչ է սպասվում ապագայում, բայց ես չեմ վախենում, ես հույսս դնում եմ մտերիմներիս վրա: Ես կիսում եմ նրանց հոքսերը, քանի-որ նրանք էլ կիսում են ինձ հետ իմ հոքսերը: Ես կապրեմ և կսիրեմ:

Այսքանը:

Հավերժության պատրանք
Վերջերս մտածում էի քարերի մասին: Քարերը թվում է անփոփոխ են, բայց դա իհարկե այդպես չէ. լեռները անընդհատ ենթարկվում են էռոզիայի, իսկ որոշ տեղեր երկրակեղևը վերածվում է մագմայի, սակայն մարդկային կյանքի հետ համեմատած լեռները հավերժ են: Մարդիկ քարերի այդ հատկությունը նկատել են դեռ հազարավոր տարիներ առաջ և սկսել են օգտագործել դրանք: Մենք քարերից կառուցում ենք հուշակոթողներ, որորվհետև դրանք ավելի երկար կյանք կունենան քան մյուս մատերիաներն են:

Մեր ներկայիս կառույցները բետոնից և մետաղից ոչ այլ ինչ են, քան յուրօրինակ կերպով վերամշակված քար: Քարը միևնույն ժամանկ և՛ պրակտիկ է և՛ սիմվոլիկ:

Մենք քարերի մեջ ցանկանում ենք տեսնել ինքներս մեզ: Մենք քարերի միջոցով կերտում ենք մեր հերոսներին՝ տալով նրանց մշտական կյանք ու ինչ-որ տեղ ինքներս մեզ համար ցանկանում ենք նույն կերպ կարծր լինել և երևի դա է պատճառը, որ մենք քարերի վրա գրում ենք մեր անունները՝ փորձելով խուսափել մեր կարճաժամկետ կյանքից: Հուշակոթողները, արձանները, կամուրջները ստեղծում են անդադարության, ստաբիլության, տպավորություն թե ամեն ինչ այնպես է ինչպես պետք է լիներ և կա:

Մի ժամանկ հենց նույն պատկերացումը ունեինք նաև աստղերի մասին՝ ստատիկ և չփոխվող: Հենց նման աշխարհընկալումը մեզ մոտ ամրապնդում է ամենամեծ մոլորություններից մեկը, թե ինչ որ կոնտեքստում մենք հավերժ ենք: Մենք ցանկանում ենք հավատալ, որ մեր գիտակցությունը կամ հոգին գոյություն է ունենալու հավերժ: Բայց ինչին հավատալ, երբ տեսնում ես, որ անգամ քարը հավերժ չէ: Դա ստիպում է մտածել նաև մահվան մասին և թե ինչ տեսք կունենա աշխարհը առանց մարդկանց: Նման բանին ամենամոտը ինչ կարող եմ պատկերացնել դա, երբ ժամանակը տիեզերքում հետ գնար, գալակտիկաները իրար ավելի մոտենային,  աստղերը ցրվեին  գազային ամպերի մեջ, մատերիան տաքանար, խտանար և սեղմվեր: Եվ այդ ամենը այնքան ժամանակ, որ ողջ դիտարկվող տիեզերքը կվերածվեր մի կետի, իսկ հետո ոչինչ: Ոչ թե դատարկ տարածություն այլ իրական ոչինչ՝ առանց չափերի և ժամանակի:

Երևի հենց նման տեսք ունի մահը՝ բացարձակ ոչինչ, որտեղ անգամ հնարավոր չէ մտածել, քանի-որ չկանք: Բայց, երբ ես սկսում եմ մտածել դրա մասին այն անհետանում է իր հետևից թողնելով դատարկությունը, որը աշխարհը անմիջապես փորձում է լրացնել: Սակայն դա հնարավոր է հասկանալ, քանի-որ մեխանիզմը որը միջոցով մենք գոյություն ունենք մշակվել է միլլարդավոր տարիների ընթացքում մեկ նպատակով՝ հաճախ և ճշգրիտ պատճենել ինքն իրեն և դրա համար նրան անհրաժեշտ չէ մտածել սեփական չգոյության մասին:

Մեր մահկանացու լինելը երևի պետք է վախ առաջացնի:

Կանխորոշված ապագան և ավարտը ամեն օր հետապնդում են մեզ: Ահա ևս մեկ տարածված մոլորություն:

Մենք ծրագրավորված ենք մերժողականությամբ: Չկարողանալով պատկերացնել մեր չլինելը: Մենք էֆիմերային մասնիկների պարկ ենք, որը իրեն համարում է հավերժական: Այս մոլորությունը մխիթարում է և հեշտացնում է մեր կյանքը: Բացարձակ անիմաստության հետ ամենօրյա մեր բախումը կարող է խելագարության հասցնել մեզ, բայց, ըստ ինձ, այս մոլորությունը կարող է մեզ շեղել իրական ճանապարհից: Այն հանգստացնում է մեզ անվտանգության կեղծ զգացումով, անգործություն, կարծես ավարտը դեռ շատ հեռու է, միշտ կա վաղվա օրը և այդպես այն կյանքը, որը մենք երազում ենք ու ցանկանում թողում ենք վաղվա օրվան և ապրում ենք էլ ավելի մեծ վախերի մեջ: Զգացողությունը, թե հոգին հավերժ է մեզ դարձնում է ավելի վախկոտ, որովհետև անհաջողությունը մեզ հետ կմնա հավերժ: Ամոթը, հիասթափությունը, խայտառակվելը երբեք մեզ չեն թողնի:

Հնարավոր հեռանկարները ստիպում են մեզ ռիսկի չդիմել, ապրել այնպես,որպեսզի դիմավորենք վաղվա օրը, չէ որ այն միշտ գալիս է: Դրա համար կարծում եմ նիգիլզմը ազատում է ու հուսադրում: Եթե դուք կարծում եք, որ ձեզ սպասում է ոչինչ, ապա ինչի՞ց կամ ինչո՞ւ վախենալ, սխալները և ամոթալի դրվագները կանցնեն, իսկ մեծ նվաճումները գուցե մնան: Գուցե տիեզերական կոտեքսում մենք ոչինչ չենք նշանակում, բայց մենք միասին ստեղծում ենք մեր կյանքի իմաստը ու նշանակությունը և այդ միտքը մեզ մղում է գործի: Մեր օրերը հաշված են, հստակ թվեր ասելը դժվար է, բայց ժամանակն է անցնել գործի՝ իրականացնելով  մեր երազանքները. ժամանակը սպառվում է:

Ինչպես 7 մահացու մեղքերը բերեցին նրան որ…..
Մարդու սխալը հետևանքներ է առաջացնում անձնապես իր համար, իսկ  բազմաթիվ մարդկանց զանգվածային սխալները կարող են ծանր հետեւանքներ առաջացնել ամբողջ հասարակության համար։ Մենք կխոսենք երկրորդի մասին և մասնավորապես հայկական հասարակության մասին։

Չնայած ներկայումս կրոնը չունի այն կարգավիճակ ինչ որ միջնադարում և մարդիկ փոխել են իրենց վերաբերմունքը նախկինում դոգմատիկ համարվող շատ դրույթների վերաբերյալ բայց միևնույն է 7 մահացու մեղքերը եկեղեցու կողմից վերհանված մարդկային էության վատ կողմերնեն և չընդունել այդ փաստը անհնար է (արդարադատության համար հարկավոր է նշել որ 7 մահացու մեղքերի գաղափարը բնորոշ է կաթոլիկ եկեղեցուն և հայ առաքելական եկեղեցին շատ չի անդրադարձել դրան)։

Ստորև կնշենք մեղքերը և դրանց արտացոլումը մեր հասարակությունում։

1.Որկրամոլություն

Որկրամոլությունը կերակրի նկատմամբ անսահման հակումն է, երբ մարդ այլևս չի հասկանում և չի զգում իր բավարարվածությունը, իր կուշտ լինելը: Որպես վառ օրինակ կարելի է բերել ժողովրդի «ընտրյալի» տեսախցիկներ առջև դրսևորվող վարքագիծը սննդամթերքի ցուցահանդեսներին և տարբեր փառատոններին ոչ միայն ուտելիքի նկատմամբ այլև ալկոհոլի: Ազգային չտեսության տիպիկ մարմնացում նա է։ Ուտելիքը ֆետիշացրած հասարակությունը որը ցանկացած առիթ (թե լավ թե վատ) ավարտում է ուտելով չի կարող որկրամոլ չլինել:

2.Բարկություն

Այստեղ մենք գերազանցել ենք եկեղեցու տված սահմանը և բարկության տեղը ավելի ճիշտ կլիներ ասել չարություն: Այո հասարակության մեջ փոխադարձ չարություն է: Դրան նոր զարկ տվեց «ընտրյալներ»-ի կողմից ներքին թշնամիների փնտրումները որը համազգային ներքին չարություն գեներացրեց` ստիպելով մարդկանց ատել միմյանց։ Արդարադատության համար պետք է նշել որ հենց հասարակության կողմից որոշ մարդիկ դարձան «ընտրյալ» և դրա համար էլ նրանք ավելի ուժեղ թափ փորձեցին հաղորդել բարկության և դարձրին չարություն։

3.Ագահություն

Բնական է, երբ մարդը ցանկանում է աշխատել, դրամ ունենալ, ընտանիք պահել, գեղեցիկ իր ձեռք բերել: Բայց պատվիրանն ասում՝ աչք մի ունեցիր քո ընկերոջ, քո հարևանի ունեցածքի վրա։ Ագահությունը և որկրամոլությունը անխզելիորեն կապված են` մեկը առանց մյուսի անհնար է։ Ագահությունը որպես համատարած երևույթ առաջ քաշեցին իշխանավորները տասնյակ տարիների ընթացքում և չկարողացան կանգնել։ Իսկ հասարակությանը մեկ այլ մեղքը` նախանձը ստիպեց դառնալ իրենց պես ագահ և այսպիսով ագահությունը տիրեց ամենուր հետ մղելով մարդու ժուժկալ լինելու գաղափարը և ժուժկալությունը դարձնելով գոյություն չունեցող մի բառ: Ագահությունը բերեց նրան որ մեկը մյուսի պատառն է ուզում։ Եվ ամենուր տիրում է իմ ու քոնի պայքար և ատելությունը։

4.Նախանձ

Մեր հասարակություն նախանձի խորության հարցում անմրցելի է։ Մեր հասարակության նախանձի վտանգը նրանում է որ այն զուգորդվում է ատելությամբ։ Բթամիտը նախանձում և ատում է խելոքին, աղքատը նախանձում և ատում է հարուստին, տգեղը նախանձում և ատում է գեղեցիկին և այլն։ Մեր մոտ այնքան է խորացել այս ամենը որ գոյություն ունի հակառակ ուղղությամբ ընթացք բայց առանց նախանձի` միայն ատելությամբ: Խելացին ատում է անխելքին, հարուստը` աղքատին, գեղեցիկը` տգեղին։ Նորից համատարած ատելություն։

5.Հպարտություն

«Հպարտ քաղաքացի»։ Այս արտահայտությունը չպետք էր այդքան հետևանքներ ունենար, բայց մարդիկ հավատացին որ իրենք պետք է լինեն «հպարտ»։ Չակերտավոր հպարտությունը մարդուն ստիպեց հիանալ իրենով և չձգտել նորին ու ավելիին, քանի որ առանց այդ էլ իրեն «հպարտ» էր զգում։ Տգետը հպարտացավ իր տգիտությամբ, անբարոյականը իր անբարոյականությամբ։ Իսկ իրենց հպարտ լինելը չընդունող այլ մարդկանց ատում են, ամբողջ էությամբ ատում։ Կրկին ատելություն։

6.Ծուլություն

Ծույլությանը բնորոշ է չգործելու և ակնկալելու հատկանիշը։ Ծույլը չի անում ոչ մի բան բայց ակնկալում է որ ուրիշները պարտավոր են իր հանդեպ կատարել պարտավորությունները և ոչ միայն։ Նա սպասում է անհատույց օգուտների և իր չարացածի մեջ մեղադրում ուրիշներին և ատում նրանց (ցավոք սրտի մեր հասարակության մեծամասնությունը)։ Ատելությունը կրկին առաջնային է դառնում։

7.Բղջախոհություն

Երբ միտքն աղտոտվում է, այդ աղտոտվածությունը սկսում է փոխանցվել մարդու զգայարաններին, նաև՝ սրտին և մարմնին։ Արդեն խոսացածից ակնհայտ է այն որ ատելությունն է` աղտոտում և սպանում մեզ։

Արդեն պարզ է որ այս մեղքերը շատ ծանր վիճակի հասցրին մեր հասարակությանը` դա արեցին ատելություն ստեցծելով։ Եվ սիրելով, հարգելով և հանդուրժելով միմյանց մենք միայն կկարողանաք հաղթահարել ատելությունը և հետևաբար նաև կկարողանանք դուրս հանել այս բոլոր մեղքերը մեր հասարակության հիմնական մասից։ Հակառակ դեպքում ատելությունը կվերաճի……

Ընտանիքի և ընտանեկան արժեքների դերը մարդկային հասարակության համար
Ներկայիս հասարակությունը կարծես թե հետին պլան է մղել ընտանիքը և ընտանեկան արժեքները: Հարց է առաջանում .արդյո՞ ք դա առաջացել է մարդկության էվոլուցիայի արդյունքում և դա բանական վերլուծության և աշխարհընկալման արդյունք է թե հասարակությունը մոլորության մեջ է և զուր է ընտանեկան արժեքները ենթարկում խարխլման: Մենք կփորձենք վերլուծել իրավիճակը և տալ հնարավորինս օբյեկտիվ գնահատականներ` սկելով մարդկանց համատեղ գոյատևման պահից` նախնադարյան հասարակությունից:

Նախնադարյան հասարակության սկզբնական փուլում չկար դասական ընտանիք, որովհետև այդ ժամանակաշրջանում անկանոն սեռական հարաբերություններ էին արմատավորված և պարզապես դժվար էր այդ պայմաններում իմանալ թե ով է երեխայի հայրը: Բայց միշտ մարդիկ ապրել են խմբերով` հոտերով, տոհմերով և այնուհետև նաև ցեղերով: Մարդը կարիք ունի ապրել իր նմանների հետ` ունի դրա հոգեբանական կարիքը և չի կարող առանց դրա գոյատևել: Մենակ մարդ չի կարող գոյատևել և մենակ մարդը դատապարտված է կործանման: Այս առումով շատ դիպուկ է մի ծաղկով գարուն չի գա ասույթը: Մոնոգամ ընտանիքները առաջ եկան ավելի ուշ և այն կարելի է համարել նախնադարյան հասարակության ընտանիքի զարգացման գագաթնակետը իսկ ժամանակակից ընտանիքի` ելակետը:

Անտիկ ժամանակաշրջանում երբ արդեն զարգացել էին հավատալիքները և մարդիկ անցել էին տոտեմիզմի փուլը մարդիկ սկսեցին հավատալ աստվածներին: Ստեղծվեցին դիցարանները ընտանիքի էսքիոզով: Այսինքն բոլոր աստվածները իրար հետ կապված էին ընտանեկան հարաբերություններով: Օրինակ՝ հունական դիցարանում Զևսը հայր աստվածներ, Հերան մայր աստվածուհին և մյուս բոլոր աստվածները նրանց ազգականներն էին` ոմանք երեխաները, ոմանք եղբայրները (Աիդը Զևսի եղբայն էր) : Նույն դրությունը հայկական դիցարանում էր: Այս փաստը ևս մատնանշում է ընտանիքի վեհ և աստվածային գնահատականը մարդկանց գիտակցության մեջ: Կարելի է նույնիսկ կատարել համարձակ հայտարարություն ասելով որ այդ ժամանակվա մարդիկ նույնիսկ աստվածների գոյությունը ընտանիքից դուրս չէին պատկերացնում:

Քրիստոնեությունը կրկին մատնանշեց ընտանիքի դերը` Քրիստոսին կոչելով Աստծո զավակ և Աստվածամայր Մարիամին դասելով սրբերի շարքին: Ինչպես նաև Աստվածաշունչը բազմաթիվ դրվագներում անդրադառնում է ընտանիքին և ընտանեկան արժեքներին:

Հին ժամանակներից մինչև նոր ժամանակները ընտանքիների կազմումը հիմնականում ավելի շատ գործարքային բնույթ ուներ և ամուսնությունը լինում էր ընտանիքների շահերի համընկման դեպքում`հատկապես ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող հասարակության շերտերում: Կարելի է ասել որ վերջին 200 տարիների ընթացքում նոր ընտանիքի կազման հիմք դարձավ ոչ թե շահը այլ զգացմունքը`սերը: Սիրո հիմքը ամրապնդեց ընտանիքը, հասցրեց այն մակարդակի որ վստահորեն կարելի է ասել որ ընտանիքը հասարակության մեջ փոքր` սեփական ջերմ ու գողտրիկ անկյուն է:

Կարծես թե սա պետք է լիներ ընտանիքի զարգացման գագաթնակետը բայց հասարակությունը այս փուլից հետո սկսեց կատարել հետընթաց` մերժելով մինչ այդ գրանցած արդյունքները: Արդյուքնում ընտանեկան արժեքները դարձան ոչ հետաքրքիր և ընդունելի: Մարդիկ հասան հասարակության մակարդակով էգոիզմի գագաթնակետին քանի որ ընտանիքից դուրս նրանց համար գրեթե անցանկալի դարձավ այլ մարդկանց օգնելու և կարեկցելու պրոցեսը: Եթե մինչ այս կարելի էր ասել որ մարդու էության մեջ գույություն ուներ ներդաշնակություն էգոիզմի և ալտրուիզմի մեջ, ապա այս քայլից հետո էգոիզմը ամրապնդեց իր առաջնային դիրքը ընդհանրապես:

Հասարակական այսպիսի մտածողության արդյունքները մենք տեսնում ենք այսօր: Այդ պատկերն է ապահարզանների մեծ քանակը, ինչպես նաև այն մարդկանց մեծաքանակությունը որոնք չեն ցանկանում կազմել ընտանիք` դա համարելով անիմաստ:

Կարող է արդյոք միայնակ մարդը երջանիկ լինել. իհարկե ոչ: Այս է պատճառը որ այս հասարակությունը դժվար թե երջանիկ լինի: Հուսով ենք որ հասարակությունը կհասկանա սխալը և կուղղի այն:

Հայաստանում դեռ չկա ընտանեկան արժեքների գլոբալ մերժման պրոցես, բայց մերօրյա գլոբալիզացիայի պայմաններում շատ դժվար կլինի հեռու մնալ միջազգային հասարակության ընթացքի ուղղություններից:

Միտքը համարում ենք անրաժեշտ սահմանափակել հայ մեծանուն գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի համանուն հերոսի վերջին խոսքերով որոնք նա արտաբերում է իր վահվանից առաջ` դրանով մատնանշելով դրանց նշանակությունը:

«Ազգերի զորությունն ընտանիքների մեջէ: Զորավոր է այնազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի ու հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ:Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները,նույնիսկ դրանք են,որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը:Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանցից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառիկենդանությունը:Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, Աստծուերկյուղը»

ՀՀ հողային ռեսուրսների պահպանումը
Նախաբան

Հողը բնական գոյացություն է, երկրակեղևի բերրիությամբ օժտված շերտ, որը ձևավորվել է երկրակեղևի մակերեսային վերափոխման՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության հետևանքով: Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում ոչ միայն չի սպառվում, այլ նաև ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, բարձրացնում բերրիությունը: Բնական պայմաններում 1 սմ հաստությամբ բերրի հողի շերտը ձևավորվում է 125-140 տարվա ընթացքում:

Հողային ռեսուրսներ հասկացությունը լայն իմաստով ձևակերպվում է հետևյալ կերպ. «դրանք այն հողերն են, որոնք որևէ կերպ կարող են օգտագործվել գյուղատնտեսության մեջ»: Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները:

Միաժամանակ բարձրացել է դրանց օգտագործման ինտենսիվությունը: Հողօգտագործման էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:

Սա հողօգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է: Ընդհանրապես երկրագնդի ցամաքի 90%-ը ծածկված է հողով, սակայն այս հողերի մի մասն ուղղակի պիտանի չէ գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ եղած հողերի միայն 65% են պիտանի գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Սակայն այս ցուցանիշը շատ ընդհանրական է, աշխարհում առանձնանում են հողային ռեսուրսներով հարուստ և աղքատ երկրներ: Հայաստանը պատկանում է հողային ռեսուրսներով աղքատ երկրների շարքին:

ՀՀ հողային ռեսուրսների համառոտ նկարագիրը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը (այսինքն՝ տարածքը) կազմում է 2974.3 հատ հեկտար: Ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%-ը: Քանի որ հայկական լեռնաշխարհը, այդ թվում  Հայաստանի  Հանրապետությունը,  տիպիկ  լեռանային  երկիր  է,  ունի  խիստ կտրտված մակերևույթ, տարածքի զգալի մասը լերկ ժայռեր են, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: Ներկայումս հանրապետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար, որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները: ՀՀ-ում առանձնացվում է հողերի հետևյալ գոտիները՝ կիսանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, լեռնամարգագետնային: Յուրաքանչյուր գոտում, կապված դրա տարբեր հատկություններից, ձևավորվում է յուրօրինակ հողատիպ:

Ընդհանուր հողային մակերեսը և գյուղատնտեսական նշանակության հողերն ըստ տեսակների

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, տարեգիրք 2017թ.

Կիսանապատային գոտին իր հողատիպերով տարածված է ՀՀ 850-1250մ բացարձակ բարձրություններում: Այս տիպ հողերի ավելի քան 95%-ը գտնվում է Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք հանդիսանում են ՀՀ գյուղատնտեսական ամենահզոր մարզերը:

Մարդածին ներգործության և տարածքի բնական պայմանների (լանջերի թեքություն) փոփոխության հետ կապված մեծանում է հողերի էրոզացվածության աստիճանը: Այստեղ հողերը համարվում են 45-70%, տեղ-տեղ 70%-ից ավելի էրոզացված:

Տափաստանայինգոտին տարածված է ՀՀ 1300-2450մ բացարձակ բարձրություններում: Այս տարածքներն օգտագործվում են որպես արոտավայրեր և վարելահողեր: Այս գոտում հողերը համարվում են միջին և ուժեղ էրոզացված:

Անտառայինգոտին տարածված է ՀՀ 400-2400մ բացարձակ բարձրություններում: Գոտին գյուղատնտեսականնպատակներով օգտագործվում է որպես արոտավայր և խոտհարք: Այստեղ էրոզացվածությունը բարձր է՝ 45% և ավելի:

Լեռնամարգագետնային գոտին տարածված է ՀՀ 1900-3500մ բացարձակ բարձրություններում: Այս գոտու հողերն օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքներ: Գոտու հողերի էրոզացվածությունը հասնում է 15-20%, տեղ-տեղ 45% և ավելի, որը հիմնականում կապված է լանջերի մեծ թեքությունների հետ:

Հողային ռեսուրսների պահպանումը

Հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները:

Էրոզիայի դեմ արդյունավետ կարելի է պայքարել հողապաշտպան միջոցառումների համալիր կիրառության դեպքում: Հողի էրոզիայի դեմ պայքարելու գործում կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական արտադրության ճիշտ կազմակերպումն ու գյուղատնտեսական մշակաբույսերի տեղաբաշխումն ըստ տնտեսության դիրքադրության:

Առանձնակի նշանակություն ունի ցանքաշրջանառության կիրառումը, հատկապես էրոզարցված կամ էրոզավտանգ հողերում: Այդ հողերում մաքուր ցելերը պետք է փոխարինվեն զբաղված ցելերով, զգալի մասը պետք է զբաղեցնեն բազմամյա խոտաբույսերը: Նմանատիպ տարածքներում հարկավոր է բացառել շարահերկ կուլտուրաների մշակությունը:

Թեք լանջերում գտնվող հողերում հողի մշակության և ցանքի աշխատանքները պետք է տարվեն լանջի թեքությանն ուղղահայաց:

Պայքարի արդյուանվետ միջոցառում է վարի ակոսավորումն ու թմբավորումը:

Ջրի և քամու էրոզիայի դեմ պայքարելու համար արդյունավետ են ցանքի խաչաձև և նեղշար եղանակները: Այս դեպքում բույսերն ավելի համաչափ են ծածկում հողը:

Լեռնային շրջաններում էրոզիայի դեմ պայքարելու գործում իրենց դերն ունեն միջանկյալ ցանքերը:

Աշնանացանից հետո ցանված միջանկյալ ցանքերի շնորհիվ հողի մակերեսը արագ ծածկում է բուսականությամբ և արագ զարգացող արմատային համակարգը կրճատում է հողատարումը: Միջանկյալ ցանքերը կարելի է օգտագործել նաև որպես սիդենանտ՝ հարստացնելով հողն օրգանական նյութերով:

Պայքարի կարևոր միջոցառում է ձյան պահպանումը և ձնհալի կարգավորումը:

Վարելահողերը էրոզիայից պաշտպանելու համար կարևոր է օրգանական և հանքային պարարտանյութերով հողի ճիշտ պարարտացումը:

Շատ կարևոր է ճիշտ կատարվող ոռոգումը:

Ակոսներով ոռոգման ժամանակ անհրաժեշտ է ակոսների թեքությունն ու երկարությունը ճիշտ զուգակցել ջրի ծախսի հետ: Որքան թույլ է տալիս ոռոգվող հողակտորի դիրքը և հարթեցվածությունը, ակոսները պետք է տանել հնարավոր փոքր թեքությամբ:

Թեք լանջերում մշակության ժամանակ խիստ կարևոր միջոցառում է դարավանդավորումը:

Խիստ թեք լանջերի էրոզիայի ենթարկված հողերի բուսապատումը հնարավորություն է տալիս վերականգնել քայքայված բուսածածկը, բարելավել հողի ստրուկտուրան, վերականգնել հողի կնձիկայնությունը և կանխել հողատարումը:

Ջրային և քամու էրոզիայից հողերի պաշտպանման ամենաարդյունավետ միջոցառումներից մեկը հողապաշտպան, հողմակարգավորիչ, ջրակարգավորիչ անտառաշերտերի և համատարած անտառային ու անտառապտղային տնկարկների ստեղծումն է:

Պայքարելով էրոզիայի դեմ, առաջին հերթին երկարացնում են հողի կյանքը, պահպանում հողի վերին բերրի շերտը և ստրուկտուրան, որն էլ իր հերթին նպաստում է բերքատվության բարձրացմանը:

Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առաջանում են նաև հետևյալ առավել կարևորները.

Առաջավոր ագրոտեխնիկան

Հողաբարելավում

Հողերի վերականգնում

Պայքար հողերի աղտոտման դեմ

Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ:

Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Միջոցառումների մի ամբողջ համալիր է իրենից ներկայացնում հողաբարելավումը՝ հողերի մելորացիան: Հողաբարելավման բոլոր միջոցառումների հիմնական նպատակն ու արդյունքը նույնն է՝ հողային շերտի պահպանություն և բերրիության բարձրացում:

Հողերի մելորացիայի տեսակները բազմազան են՝ մինչև 30 տեսակ: Դրանցից մի քանիսն ունեն նաև կարևոր հողապաշտպան, հակաէրոզիոն նշանակություն: Հատկապես աչքի է ընկնում ագրոանտառամելիորացիան, երբ ստեղծվում են դաշտապաշտպան անտառաշերտեր, կատարվում է զառիթափ լանջերի, ձորակներ և ավազուտների անտառապատում:

Ագրոանտառամելիորացիան լավ արդյունք է տալիս հատկապես տափաստանային և անտառատափաստանային գոտիներում:

Հողերի պահպանության տարածված եղանակ է հողերի վերականգնումը (ռեկուլտիվացիա): Հողերի ռեկուլտիվացիան միջոցառումների մի համալիր է, որն ուղղված է մարդու կողմից խախտված հողերի վերականգնմանը: Հողաշերտը շատ խախտվում է բաց հանքերի շահագործման և լայնածավալ շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո և արդեն սպառված հանքերի տեղում կատարում են հողի ռեկուլտիվացիա:

Հողերի ռեկուլտիվացիան բաղկացած է երկու փուլից՝ տեխնիկական և կենսաբանական: Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում կատարվում է տարածքի հատակագծում և հարթեցում, այն ծածկվում է բերրի հողաշերտով: Դա այլ վայրերից բերվող կամ էլ նախկինում, շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ հավաքված ու տեղում կուտակված բերրի հողն է: Կենսաբանական փուլում կատարվում է քարերի հավաքում, հարթեցում, հողի վարուցանք, պարարտացում: Վերջնական փուլում կատարվում է ծառատունկ, բույսերի մշակում և խոտացանություն:

Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռացիոնալ միջոցներից են արհեստական ոռոգումը, գերխոնավ հողերի ցամաքեցումը, աղակալված հողերի լվացումը (քիմիական մելորացիա), հողերի մաքրումը քարերից, ծառերի ու թփուտների կոճղերից:

Հողային ռեսուրսների պահպանության հեռանկարները Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում մշակովի հողատարածքների սակավության պատճառով յուրացվում են նաև մեծ թեքության լանջեր, կտրտված ռելիեֆով, սելավավտանգ, ողողվող, ջրածածկման ենթակա հողամասեր, որի հետևանքով ուժեղանում է հողերի դեգրադացիան և ինտենսիվանում են սողանքային երևույթները: Արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, ճանապարհների բացակայությունը՝ կապված վաղ գարնանն անասուններին լեռնային արոտները բարձրացնելու հետ, բարելավման միջոցառումների գրեթե բացակայությունը, անսիստեմ արածեցումը բերում է լանջերի խիստ թեքության պայմաններում բուսածածկույթի նվազմանը և հողերի աստիճանաբար քայքայմանը:

Տարբեր պատճառներով դեգրադացված հողերը հեշտությամբ են կորցնում վերականգնման հատկությունը, որն առաջացնում է կենսաբանական և տնտեսական արտադրողականության անկում և կորուստ:

Հողերի դեգրադացիայի դեմ պայքարելու հարցը Հայաստանում համարվում է առաջնակարգ խնդիր: Այն միշտ հիմքերի վրա դնելու համար ավելի արդյունավետ է դեգրադացիայի առաջացման կանխումը, քան պայքարել դրա հետևանքների դեմ, որն ավելի դժվար է ու պակաս արդյունավետ:

Վերը նշված խնդիրներից բացի, հարկ է անդրադառնալ նաև հողերի սեփականաշնորհման արդյունքում գյուղատնտեսական նշանակության  հողերիմասնատվածությանը, որը մեծապես խոչընդոտում է այդ հողերի՝ որպես արտադրական գործոն կայացմանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրապետության առանձին տարածաշրջաններում 1 տնատիրությանը բաժին հասնող հողատեսքերը տրոհված են 5-ից ավել հողամասերի միջև: Բացի այդ, առանձին տարածաշրջաններում մեկ տնտեսության հասանելիք հողաբաժնի ընդհանուր չափը չի գերազանցում 1 հեկտարը, որը նույնպես խոչընդոտում է արդյունավետ գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը: Կարգավորման կարիք ունի նաև ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի հատկապես անօգտագործելի հողերի պահպանությունը:

Հայաստամում հողերի վիճակի համակարգված, նպատակային լիարժեք մոնիտորինգ չի իրականացվել և ներկայումս էլ գրեթե չի իրականացվում: Այն կրում է էպիզոդիկ բնույթ, կատարվում է տարբեր կազմակերպությունների կողմից և բացակայում է ցուցանիշների հավաքագրման և վերլուծության համակարգումը:

Առկա հիմնախնդիրներով պայմանավորված, հողային ռեսուրսների կառավարման ոլորտում որպես ուղղություններ են դիտարկվում՝

Օրենսդրության ոլորտում՝ հողային ռեսուրսների կառավարման համակարգում սահմանել հողերի ըստ նպատակային նշանակության օգտագործման նկատմամբ սահմանափակումները և իրավական ռեժիմը՝ բարելավելով հողային ֆոնդի հաշվառման համակարգը և ներդնելով հողօգտագործումը և քաղաքաշինական գործունեությունը կարգավորող հողաշինարարական և քաղաքաշինական փաստաթղթերում հողերի գոտևորման նոր համակարգ,

Ուժեղացնել հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողությունը (համայնք, մարզ, հանրապետություն) իրականացնելով հանրապետական, մարզային, համայնքային ծրագրեր ուղղված հողերի օգտագործմանը և պահպանությանը,

Հողերի պահպանության ոլորտում հողերի դեգրադացիայի նվազեցումը և կանխարգելումը, այդ նպատակով հակաէռոզիոն, հակասողանքային և մելիորատիվ միջոցառումների կազմակերպումը, խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) միջոցառումների իրականացումը, սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորման (խոշորացման) սկզբունքների սահմանումը,

Տեղեկատվության ոլորտում՝ արդիական տեխնոլոգիաների վրա հիմնված երկրատեղեկատվական համակարգերի (ԵՏՀ) ստեղծումը՝ մոնիտորինգի չափորոշիչների կիրառումով,

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաշխումը սահմանակից համայնքների միջև, լիազրությունների փոխանցումը համայնքներին (բացառելով դրանց մասնավորեցումը) ապահովելով հողերի դեգրադացիայի կանխարգելումը և կենսաբազմազանության պահպանությունը:

Հողի որակի և կառավարման բարելավում

Հողը համարվում է հիմնական միջոց գյուղատնտեսական մթերքների արտադրության համար: Հողը մշտական ռեսուրս է, որի համապատասխան խնամքի դեպքում այն կարող է ծառայել հնարավորինս երկար: Այսօր  ՀՀ հողային ռեսուրսների առջև ծառացել է մի ամբողջ հիմնախնդիրներ, որոնց լուծումները պետք է կատարվի համաձայնեցված մեկը մյուսի հետ՝ համալիր կերպով մշակված, համակարգված քաղաքականությամբ: Իհարկե, հիմնախնդիրների լուծումը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ, կազմակերպչական մեծ ջիղ և համապատասխան մթնոլորտի ստեղծում մարդկանց գիտակցության մեջ: Այսպիսով, գոյություն ունեն խնդիրներ և լուծման ուղիներ:

Հողօգտագործման վիճակի բարելավման և հողային ռեսուրսների պահպանման համար կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության պլանավորման և կառավարման կատարելագործումը: Մինչդեռ գյուղատնտեսության պլանավորման համակարգում դեռևս լայնորեն չեն արտացոլվում այն պրոբլեմները, որոնք կապված են շրջապատող միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հետ: Ակնհայտ է դարձել համապատասխան պլանային ցուցանիշների մշակման անհրաժեշտությունը, ցուցանիշներ, որոնք կարտացոլեն հողային, ջրային ռեսուրսների պահպանության ծախսերը և դրանց արդյունավետությունը, իսկ վերջին հաշվով, կխթանեն գյուղատնտեսական ձեռնարկությունների գործունեությունը: Անհրաժեշտ է պլանավորել ոչ միայն բնապահպանական միջոցառումների համար հատկացվող ծախսումները, այլև դրանցից ստացվող արդյունքները: Օրինակ, չի հաշվարկվում, թե արմատական ու մակերեսային բարելավումից հետո որքանով է բարձրանում խոտհարքների  ու արոտավայրերի բերքատվությունը կամ անտառաշերտեր հիմնելուց հետո որքանով է կախվում էրոզիան և որքան է կազմում կանխվող վնասի մեծությունը: Սպասվող արդյունքների մասին տվյալներ չկան նաև հակաէրոզիոն նախագծերում: Չի հաշվարկվում բնապահպանական ծախսումների տնտեսական արդյունավետությունը:

Հողային ռեսուրսների պահպանության համար անհրաժեշտ է գյուղատնտեսությանը հատկացվող կապիտալ ներդրումների կառուցվածքի հետագա կատարելագործում՝ հանրապետությունում մելիորատիվ միջոցառումների մեջ տարբեր աշխատանքների ճիշտ հարաբերակցություն սահմանելու ուղղությամբ: Հանրապետության բնական պոտենցիալի պահպանության խնդիրների լուծման կարևորությունից ելնելով, անհրաժեշտ է առավել ռացիոնալ, գիտականորեն հիմնավորված օգտագործել հողային ռեսուրսները՝ արտադրական գործունեության ընթացքում հաշվի առնելով նաև հողօգտագործումը բնութագրող էկոլոգիական գործոնի նշանակությունը:

Իրավիճակը բարելավելու հաջորդ տարբերակը կլինի նաև այն, որ պարարտանյութերի ներկրման դժվարություններն օգտագործվեն ի նպաստ օրգանական կամ կենսաօրգանական ուղղվածությամբ գյուղատնտեսության զարգացմանը, երբ անօրգանական բնույթի սննդատարրերը փոխարինվում են տարբեր եղանակներով վերամշակված գոմաղբում և այլ թափոններում (կենսահումուս, մեթանային խմորման կոնվերտ, կոմպոստ) առկա բաղադրիչներով: Այս դեպքում հողը ոչ միայն հարստանում է անհրաժեշտ սննդատարրերով, այլ նաև հումուսի առաջացման համար անհրաժեշտ բակտերիալ կազմով: Այդպիսով, հողերում աճող բույսերը գրեթե կարիք չունեն քիմիկատների միջամտության, իսկ աճեցրած բերքը որակվում է որպես էկոլոգիապես մաքուր և  հեշտությամբ գտնում է իր տեղը շուկայում: Վերջին 10 տարիների ընթացքում մասնակի հաջողությամբ փորձեր են արվել հանրապետությունում տարածել կենսահումուսի կուլտուրան: Առաջին քայլերն են արվում գյուղատնտեսության թափոններն (գոմաղբ, բուսական մնացորդներ) օգտագործել կենսագազ և բարձրարժեք կենսաօրգանական պարարտանյութ ստանալու ուղղությամբ: Կենդանիների գլխաքանակը երկրում այնպիսին է, որ ոչ միայն կապահովի բոլոր գյուղատնտեսական հողերն արժեքավոր կենսապարարտանյութով, այլև թույլ կտա արտահանել դրանից ստացված խտացված պատրաստուկներ:

Հայաստանն ունի ևս մի բնական ռեսուրս, որը հողի որակը բարելավող հիանալի կոմպոնենտ է: Խոսքը երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում հայտնաբերված ցեոլիտների մեծ պաշարների մասին է: Դրանք բարելավում են հողի գազափոխանակությունը և ապահովում սննդանյութերի մուտքը բույսի մեջ փոքրիկ չափաբաժիններով, ինչը չի հանգեցնում սննդատարրեի կուտակմանը բույսում և դրանով նպաստում է բույսի աճի և արտադրողականության բարձրացմանը:

Հասկանալի է, որ մեկ հեկտարից էլ պակաս հողակտորների վրա գյուղատնտեսություն զարգանալ չի կարող և 336 000 գյուղացիական տնտեսությունը մեր ունեցած բնական ռեսուրսների համար՝ շատ մեծ թիվ է: Դրա փոքրացմանը կնպաստի ինչպես կոոպերացիան, այնպես էլ հողի շուկայի ակտիվացումը: Կոոպերացիայի նկատմամբ բացասական նախատրամադրվածությունը հաղթահարելու համար ճկուն պետական քաղաքականություն պետք է մշակել՝ գուցեև վկայակոչելով կոմունիստական գաղափարներից շատ հեռու, բայց սոցիալական արժեքները շատ բարձր գնահատող կոմս Կրոպոտկինին ու լեդի Բալֆուրին և կոոպերացիայի նոր, իրավաբանական տեսակներից պարզ և հուսալի ձևեր առաջարկել գյուղացուն՝ հաշվի առնելով մարդկության փորձն այդ բնագավառում  հին  Եգիպտոսից  և  Միջագետքից  մինչև  ներկա  ժամանակների իտալական գյուղատնտեսական կոոպերատիվները: Ինչ վերաբերում է հողի շուկայի ակտիվացմանը, դա, անշուշտ, պետք է դիտարկվի որպես բազմապլանային միջոցառում: Անհրաժեշտ է ստեղծել հուսալի գործող հիպոթեկային համակարգ, և վերը նշված սոցիալական լարվածությունից խուսափելու համար մշակել հատուկ պետական ծրագիր:

Այն կարող է հիմնված լինել հետևյալ դիտարկումների վրա. ամեն մի հայ գյուղացի չէ, որ իրեն ֆերմեր է տեսնում, բայց ինչպես ցույց են տվել տարիների ընթացքում կատարված մեր հարցումները և զրույցները, գյուղացիների մեծ մասը, անգամ սեփականաշնորհված հողի վաճառքի դեպքում, չի պատրաստվում վաճառել տունը՝ տնամերձի հետ միասին, որոնք սկսում նե ծառայել որպես ամառանոց և ամառանոցային տնտեսություն: Չունենալով համապատասխան գիտելիքներ և հմտություններ՝ քաղաքաբնակ ամառանոցատերերը իրենց ընտանիքներին ապահովում են թարմ և պահածոյացված մրգով և բանջարեղենով:

Միջինը 0.1 հա կազմող տնամերձը՝ հատկապես պետական հովանավորչությամբ Ջոն Ջիվոնսի մոտեցումների պրոպագանդումով ու կիրառումով, ոչ միայն թարմ մրգով և բանջարեղենով կարող է ապահովել գյուղաբնակ ոչ ֆերմերի ընտանիքը, այլև դուրս գալ շուկա՝ արտադրանքի ավելցուկով:

Ալտրուիզմի դրսևորումները կենդանիների և մարդկանց մոտ
Կենդանիներիաշխարհումկա տեղբարությանևօգնության,այնուամենայնիվ, եթենայեք, այսբարիգործերըսովորաբարաննկատորենարվումեն:

Ինչպես նշում են գիտնականները, շիմպանզեները նույնքան ընդունակ են ալտրուիզմ դրսևորելու, որքան փոքր երեխաները

Սավաննայի հերթական օր: Գոմեշի երամակները խաղաղ արածում են, երբեմն-երբեմն շարժելով ականջները ճանճերին հեռացնելու համար: Գոնեշների վրա են օջնում փոքրիկ սարյակները, փնտրելով մանր մաշկային մակաբույծներ, որոնք գոմեշները նույնիսկ չեն նկատում:Բայց ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ ինչպես մենք պատկերացնում ենք, գիտնականները պարզել են, որ սարյակները ոչ միայան սնվում են գոմեշների վրա եղած մաշկային մակաբույծներով այլ որոշ դեպքերում արդեն առկա վերքերը բացում են, որպիսի խմեն նրանց արյունը:Անգամ մեզ հայտի այս սիմբիոզ հարաբերության մեջ էլ կողմերից մեկը երբեմն դրսևորում է էգոիզմ: Հավանաբար, սա կարելի է համարել ընդհանուր կանոն: Բնության մեջ փոխշահավետ փոխհարաբերությունները հաճախ համարվում են անկայուն, հենց այն պատճառով, որ նրանց մասնակիցներից մեկը, որպես կանոն, սկսում է չարաշահել դրանք չնչին հնարավորության դեպքում: Սրանից կարող ենք եզրակացնել, որ էգոիզմը բնության մեջ գերիշխող ուժ է, հարմարվող անհատների գոյատևման տեսության անխուսափելի հետևանք:

Իսկապես կան անշահախնդիր գործողություններ: Եվ ինչու՞ են մարդիկ բարեգործական աշխատանքներ կատարում:

Կարմրակտուց սարյակները ընձուղտի վրա

Դարվինը շատ լուրջ էր մոտենում իր ուսումնասիրություններին: Եթե ​​նա գտնում էր այնպիսի վարքագծի օրինակ, որը հակասում է իր էվոլյուցիայի տեսությանը բնական ընտրության միջոցով, ապա նա երկար ժամանակ էր ծախսում ողջամիտ բացատրություն գտնելու համար: «Մարդու ծագումը» գրքում նա նշում է. «Նա, ով պատրաստակամորեն զոհաբերեց իր կյանքը, հաճախ չէր թողնում սերունդ, որը կարող էր ժառանգել նրա ազնվական բնույթը»:

Այսպիսով, ինչպե՞ս կարող էր տարածվել անձնազոհության համար պատասխանատու գեները, եթե նրանց հերոսական կրողները ավելի շատ ժամանակ էին ծախսում բարի գործերի համար, այլ ոչ թե նրանց գոյատևման ապահովման համար:

Ըստ երևույթին, կենդանիների զանազան տեսակներ ունակ են բարի գործերի: Պրիմատներըը մաքրում են միմյանց բուրդը, թռչունները միմյանց նախազգուշացնում են գիշատիչի մոտենալու մասին, և վայրի շները միմյանց օգնում են խնամել ձագերին: Նման ալտրուիստական ​​պահվածքը միշտ չէ, որ կապված է անհատի գոյատևման ռիսկի հետ, այնուամենայնիվ, կան տարբեր դեպքեր:

Որպես օրինակ կարելի է դիտարկել Բելդինգի գետնասյուռներին: Այս կրծողներն ապրում են Միացյալ Նահանգների հյուսիս-արևմուտքում գտնվող լեռներում և ապրում գաղութներում: Նրանք շատ մտնում են շատ կենդանիների սսնդային շղթայի մեջ: Եթե ​​գիշատիչը մոտենում է այսպիսի կրծողների խմբին, առաջին գետնասկյուռը, վտանգ հայտնաբերելով, չի շտապում փախչել, բայց տարբեր հնչյուններ է արձակում՝ նախազգուշացնելով իր խմբի մյուս անդամներին վերահաս վտանգի մասին: Հենց սա էր Դարվինին անհանգստացնում: Այս կենդանիները ոչ միայն իրենցից բարձր են դնում ուրիշների անվտանգությունը, այլև շատ վտանգի են ենթարկում:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշակի հնչյուններ արձակելը՝ կենդանուն ուտելու ավելի մեծ ռիսկի է ենթարկում:

Բելդինգի գետնասկյուռ (Spermophilus beldingi)

Դարվինի տեսությունից միայն 100 տարի անց լույս տեսնելուց հետո կենսաբանները կարողացան ձևակերպել վարկած, որը կարող էր բացատրել այս զարմանալի պահվածքը:Այս վարկածի էությունը կարելի է բացատրել մեկ, հնարավոր է՝ մտացածին, պատմվածքի օգնությամբ: Երբ Ջոն Բյուրդոն Սանդերսոնին՝ էվոլյուցիայի սինթետիկ տեսության համահեղինակին, հարցրեցին, թե նա կնետվի գետը՝ եղբոր կյանքը փրկելու համար, նա պատասխանել է. «Ո՛չ, բայց ես իմ կյանքը կզոհաբերեմ երկու եղբայրների կամ ութ զարմիկների համար»:

Սա հարակից ընտրության հայեցակարգի էությունն է, որը ձևակերպվել է հեղինակավոր կենսաբան Վ. Համիլտոնի կողմից 1963 թվականին: Համիլթոնի կարծիքով, յուրաքանչյուր անհատական ​​գյուտերի ալտրուիստական ​​պահվածքը կարելի է բացատրել, եթե մենք անձնազոհության արարքը դիտարկենք ճիշտ համատեքստում: Կենդանին կարող է զոհաբերել իր կյանքը և սերունդ թողնելու կարողությունը հարազատների գոյատևման և բուծման համար:

Perisoues infaustus զգուշացնում են միմյանց վտանգի մասին

Հարազատները ունեն գեների նման մի շարք և կարող են ծառայել որպես փոխարինող միմյանց ՝ հաջող էվոլյուցիոն պրոցեսի համար: Հալդանի պատասխանը հաստատում է. Որքան մոտ է տեսակի կապ, այնքան լավ: Ինչպես պարզվեց, գետնասկյուռների վարքագիծը հարակից ընտրության օրինակ է: Փոլ Շերմանը, Քորնելի համալսարանի հետազոտող, 1970-ականներին երեք տարի հետևում էր գետնասկյուռների պոպուլյացիային՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրանց ընտանեկան հարաբերություններին: Արդյունքում նա եկավ այն եզրակացության, որ անհանգստացնող ճիչերը գետնասկյուռների համայնքներում նեպոտիզմի դրսևորում են, քանի որ անհատը ավելի հաճախ նախազգուշացնում է ընտանիքի անդամներին վտանգների մասին:Հեմիլթոնը նաև առաջարկել է, որ ազգակցական կապի ընտրությունը կարող է բացատրել բնության մեջ անձնազոհության ամենածայրահեղ ձևը՝ խմբակային կյանք (Eusociality):

Սովորական մեղուների, մրջյունի կամ տերմինիտի մոտ կյանքում ընտրությունը սահմանափակ է: Նրանց գաղութներում համագործակցությունը շատ զարգացած է, և բոլոր անհատները, բացառությամբ թագուհուց, պետք է վճարեն առավելագույն էվոլյուցիոն գինը՝ հրաժարվել սերունդ թողնելու կարողությունից: Այս միջատները ձևավորում են համայնքներ, որոնք կենսաբանները անվանում են eusocial:

Apis mellifera

Համիլթոնից ի վեր ազգականության ընտրության տեսությունը ամենատարածված բացատրությունն է դարձել այս պարադոքսալ երևույթի համար, չնայած նրա սկզբնական վարկածը ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Այն փաստը, որ մրջյունների գաղութում գտնվող բոլոր կանայք քույրեր են, բացատրում է, թե ինչու նրանցից մեկը կարողանում է զոհաբերել վերարտադրման ունակությունը և նույնիսկ իր սեփական կյանքը՝ ի շահ գաղութի: Գիտնականները շարունակում են վիճել, թե արդյոք ազգակցական կապի ընտրությունը էվցոկալիզացիայի միակ պատճառն է, ինչպես նաև, թե ընդհանուր առմամբ որքանով է կարևոր այս երևույթը: Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի վերջնական եզրակացությունը, այն գաղափարը, որ անտարբեր վերաբերմունքի հիմքում ընկած է  գենետիկ հարաբերությունները, որոնք հանդիսանում են էվոլոյուցիոն տեսության ամենակարևոր դոկտրինը:

Այնուամենայնիվ, կա ալտրուիզմի ևս մեկ կարևոր տեսություն, որն առաջացրել է շատ հակասություններ: 1984 թվականին Մերիլենդի համալսարանից Ջերալդ Ուիլկինսոնը հրատարակեց մի աշխատություն, թե ինչպես են վամպիր չղջիկները կերակրում միմյանց: Այս գործընթացի ընթացքում, որը բավականին տհաճ է մեր տեսանկյունից, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է այդ կենդանիների համար, նրանք կերակրում են խմբի մյուս անդամին իրենց իսկ արյունով: Վամպիրները կարող են սովաշ մնալ ոչ ավել քան 36 ժամ և հենց այս պահվածքն է օգնում նրանց սովամահ չլինել: Ուիլկինսոնի դիտարկումները հատկանշական են, քանի որ, չնայած որ վամպիրները ապրում են ընտանեկան խմբերում, դրանք հիմնականում օգնում էին առավել սոված անհատներին, և ոչ միայն նրանց, ում հետ նրանք կիսում էին գեները:

Desmodus rotundus

Այս պահին Ուիլկինսոնի հայտնագործությունը փոխադարձ ալտուրիզմի հայեցակարգի լավագույն պատկերազարդումն է, որը նախկինում առաջարկել էր նշանավոր էվոլյուցիոն կենսաբան Ռոբերտ Թրիվերսը: Փոխադարձ ալտրուիզմը հարաբերությունների այնպիսի մոդել է, որի միջոցով կենդանիները օգնում են իրենց չկապված անհատներին և պատրաստ են համակերպվել կարճաժամկետ անհարմարությունների հետ, եթե երկարաժամկետ հեռանկարում դա նրանց առավելություններ է տալիս: Այսպիսով, օրինակ, եթե լավ կերակրված վամպիրն օգնում է սովածին, նա դա անում է այն պատճառով, որ ինչ-որ խորը անգիտակցական բնազդ ասում է նրան, որ ապագայում իրավիճակը կարող է փոխվել: Թեև ազգակցական կապի ընտրության տեսությունը լայնորեն հիմնավորվել է ինչպես տեսականորեն, այնպես էլ էմպիրիկորեն, փոխադարձ ալտրուիզմի տեսությունը ավելի դժվար է ապացուցել: Ծախսերի և օգուտների հարաբերակցությունը որոշելու համար կենդանիները պետք է վերահսկվեն շատ երկար ժամանակահատվածում` հնարավոր է ողջ կյանքի ընթացքում: Այնուամենայնիվ, ինչպես ազգակցական ընտրության, այնպես էլ փոխադարձ ալտրուիզմի կարևոր կետն այն է, որ, մեր ստանդարտների համաձայն, ոչ մեկը, ոչ մյուս տեսակ վարքը իսկապես անձնազոհ չեն:Ըստ երևույթին, դրանք գոյություն ունեն միայն այն պատճառով, որ «ալտրուիստը» անուղղակի օգուտներ է ստանում: Սա հուշում է, որ կենդանիների մեջ ալտրուիզմի բոլոր ձևերն ունեն եսասիրական ծագում, գոնե գեների գոյատևման առումով:

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար: Արդյո՞ք մենք, ի տարբերություն կենդանիների, ունակ ենք կատարել ամբողջովին անշահախնդիր գործողություններ՝ առանց որևէ հետին մտքի: Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի գիտության փիլիսոփա Ջոնաթան Բուրչը կարծում է, որ այո: Նա կարծում է, որ կենսաբանական ալտրուիզմը պետք է տարբերակել հոգեբանական ալտրուիզմից:«Կենսաբանական ալտրուիզմը միշտ հետևանքներ է ունենում վերարտադրության համար. Դա հանգեցնում է նրան, որ ալտրուիստը ավելի քիչ սերունդ է թողնում, և ավելի շատ օգնություն ստացողը»: Հարցն այն է, թե հոգեբանական կամ իսկական ալտրուիզմը միայն մարդկային է, թե՞ այն ավելի խորը էվոլյուցիոն կապեր ունի կենդանիների շրջանում նկատվող ալտրուիզմի հետ:

Մայքլ Պլատը, ԱՄՆ Դուկի համալսարանի նյարդաբան, որը երկար տարիներ ուսումնասիրում է որոշումներ կայացնող կենդանիների նյարդաբանական մեխանիզմները, պնդում է, որ կենդանիները և մարդիկ ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան ենթադրում ենք: «Անձամբ ես կարծում եմ, որ իսկական ալտրուիզմի գաղափարը մի փոքր տեղ չունի, - ասում է Պլատը: - Ինչ վերաբերում է ուրիշներին օգուտ տալու մոտիվացված պահվածքին, ապա մարդու ուղեղում առանձնահատուկ բան չկա, որը դա առանձնացնում է կապիկների և նույնիսկ առնետների ուղեղից»: Պլատը և նրա գործընկերները վարքագծային փորձեր են իրականացրել ՝ ռեզուս կապիկներին ներգրավելով ՝ պարզելու, թե որքանով են բնորոշ նրանք եղբայրների հանդեպ անձնազոհ վարվելակերպից: Կապիկները, ինչպես մեզ մոտ, սոցիալական կենդանիներ են, և նման պահվածքը կարող է լինել հարմարվողական ռազմավարություն, որի շնորհիվ մենք բոլորս կարող ենք կառուցել և պահպանել սոցիալական կապերը: Հետազոտելով կապիկների ուղեղը, գիտնականները հայտնաբերել են ուղեղի բջիջները, որոնք պատասխանատու են այլ անձանց օգնելու համար: Այս հայտնագործության կարևորությունն այն է, որ նույն բջիջները տեղակայված են մարդու ուղեղի տարածքում, որն ակտիվանում է այլ մարդկանց հետ կարեկցանքի պահին: Սա թույլ է տալիս մտածել, որ հոգեբանական ալտրուիզմի դրսևորման վրա ազդող գործոնները բնորոշ են, համենայն դեպս պրիմատների և, հնարավոր է, այլ կենդանիների համար:«Այն շարժառիթները, որոնք մարդկանց դրդում են օգնելու Սիրիայից փախստականին կամ նվիրատվություն կատարելու [բարեգործական] Օքսֆամին, մեր ուղեղում են», - ասում է Պլատը:

Դարվինը գրում էր. «Մարդու և ստորին կենդանիների միջև եղած բոլոր տարբերություններից, բարոյական զգացումը, խիղճը կամ կարեկցանքը ամենակարևորն է»:

Առաքելություն
Անհատական գիտակցության էվոլյուցիա

Մարդիկ արդեն երկար ժամանակ է՝ ինչ ապրում են Երկիր մոլորակի վրա: Այս ընթացքում մենք սովորել ենք, կրթվել, ստեղծագործել, բացահայտել: Մեր գյուտերի շնորհիվ կյանքը դարձավ ավելի հեշտ, իսկ մեծ մասի համար բարելավվեց կյանքի որակը: Մեր հետաքրքրասիրության շնորհիվ մենք շատ բաների հասանք, բայց այդ ընթացքում կորցրեցինք մի մեծ բան, այն է՝ դադարեցինք հետաքրքրվել մեզ շրջապատող մարդկանց որպիսությամբ: Մարդիկ սկզբում ապրում էին փոքր խմբերով և հոգ էին տանում միմյանց մասին, իսկ հետո, երբ մի փոքր զարգանում էին և կյանքի որակը լավանում էր, իսկ կայնքը դառնում ավելի հեշտ, այդ խմբերը մեծանում էին, մեծանում էին, քանի-որ կարող էին հոգ տանել ավելի շատ մարդկանց մասին: Որքան մեծանում էին խմբերը, այդքան շատանում էին կարծիքները, և դա միանշանակ նպաստում էր մարդկային մտքի զարգացմանը: Այդ ընթացքում մարդիկ սկսեցին միասին որսալ, հողագործությամբ զբաղվել, ապրել, համատեղ գոյակցել: Բանական արարածները զգացին, թե որքան կարևոր է միասին ապրելը, իրար մասին հոգ տանելը: Փաստացի իր կյանքի զարգացման ընթացքում մարդիկ գնահատել են իրար, լսել իրար կարծիք և դա օգնել է մարդկանց զարգանալ:

Մենք ստեղծեցինք գյուղեր, քաղաքներ, տեխնիկա, որոնք նպաստում էին մարդկային կյանքի բարելավմանը, զարգացմանը: Դա ստացավ էվուլյուցիա անվանումը: Այդ գյուտերը հայտնաբերվել էին մարդկային կյանքը ավելի լավը դարձնելու համար, բայց ինչ-որ մի պահ այդ գյուտերը սկսեցին ծառայել անհատներին, նրանց շահերին. մենք սկսեցինք հոք չտանել մեկս մյուսի մասին, չլսել իրար կարծիք: Արդյո՞ք դրա արդյունքում դադարել է մարդկանց զարգացումը. կարծում եմ՝ ոչ, բայց ի՞նչ գնով: Մենք շարունակում ենք ձգտել զարգացման, բայց մենք արդեն չենք գնում տեսակի զարգացմանը, այլ գնում ենք անհատի զարգացմանը: Ինդիվիդումը նպատակ չունի իր զարգացման արդյուքնում լավացնել կյանքի մյուս մասնակիցների կյանքը, նրա նպատակը իր դիրքերի բարելավումն է:

Մեր զարացումը կենսական և շարունակական պահելու համար պետք է արարված ամեն ինչ ճիշտ օգտագործենք, այն է՝ հանրության համար: Արարաված ամեն ինչի սխալ օգտագործումը սկսվում է այն ժամանակ, երբ դա ծառայում է միայն մեզ, երբ միայն մեր շահերի սպասարկման համար է: Լավագույն գյուտերը, լավագույն մտքերը չարժեն ոչինչ, եթե դրանք չեն ծառայելու մարդկության բարօրության, կենսապայամնների լավացման համար: Գիտական առաջընթացը, տեխնիակական հնարավորությունները, քանի դեռ չեն ուղեկցվել բարոյական առաջադիմությամբ, վերջնականապես կշրջվեն մարդկանց դեմ:

Այո հենց բարոյական և արժեքային էվոլյուցիայի կարիք ունենք: Կառուցել ենք մեծ քաղաքներ, ապրում ենք կողք-կողքի, բայց չենք ցանկանում ճանաչել իրար, հոգ տանել իրար մասին: Մենք լսում ենք միմյանց ոչ թե հասկանալու, այլ պատասխանելու համար: Մենք հարցնում ենք միմյանց որպիսությունը ոչ թե իսկապես իմանալու, այլ էթիկայի կանոններից ելնելով:

Ոչինչ հենց այնպես չի լինում, յուրաքանչյուրս ունենք՝ նպատակ, առաքելություն: Այս պահին մեր կյանքի նպատակը անհատական գիտակցության էվոլյուցիան է, որը իրական մարդկային հատկությունների զարգացումն է: Բայց այս նպատակը առայժմ մոռացության է մատնվել: Մարդկանց իրական առաքելությունն է մոռացության մատնվել:

Ձայնի տարածումը
Ձայնի տարածման եղանակները տիեզերքում

Տիեզերքում ձայնը չի լսվում, քանի որ անօդ միջավայր է, և մեր ականջներն ընկալում են օդային տատանումները: Բայց կան նաև էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք անթափանցիկորեն տարածվում են վակուումում, ինչպիսիք են ռենտգենային և գամմա ճառագայթումը, ուլտրամանուշակագույն լույսը, տեսանելի լույսը, ինֆրակարմիր ճառագայթումը և ռադիոալիքները:

Այստեղ պարզապես ռադիոալիքներն են, որոնք հաճախականությամբ համեմատելի են մեր ականջի կողմից լսվող օդի տատանումների հաճախականության հետ: Մեր ականջի ձայների լսելի տատանումների միջակայքը՝ 20-20000 Հց է, իսկ myriameter ալիքների միջակայքը`3000-ից մինչև 30,000 Հց: Եվ կան նաև decameryameter (300-3000 Հց) և հեկտոմիրիմետրիկ (30-300 Հց), որոնք հաճախականությամբ նույնպես տեղավորվում են ձայնի հաճախականության տատանման տիրույթում:

Մենք չենք կարող ուղղակիորեն լսել նման էլեկտրամագնիսական ալիքներ, քանի որ մեր ականջը ընկալում է միայն օդի տատանումները: Բայց ինչպես ցանկացած ռադիոալիքներ, դրանք կարող են ընդունվել ալեհավաքով և համապատասխանեցվեն մեր ականջին լսելի անհրաժեշտ մակարդակով:

Գործերը շատ են, ժամանակը՝քիչ
Ցանկանում եմ խոսել մի խնդրի մասին, որը դարձել է մեր խայտառակությունը, և որը կոտրում է մեր կյանքը. դա բռնությունն է: Դա ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի խնդիրը չէ: Բռնության զոհ են դառնում հարուստները և աղքատները, հայտնիները և անհայտները, բայց բոլորը մարդիկ են, բոլորը սիրված են և կազմում են մեկ ուրիշի կյանքի մասը: Ոչ մի մարդ անկախ իր բնակության վայրից, գործունեության ձևից պաշտպանված չէ բռնության հաջորդ զոհ դառնալուց: Ամեն օր մենք ականատես ենք լինում բռնության և հանուն ինչի՞ …մի՞թե հնարավոր է ինչ-որ բան ստեղծել բռնությունով: Երբ մենք վնասում ենք մարդուն, կապ չունի՝ միայնակ թե խմբով, սառնասրտորեն թե ցավը սրտում, բռնություն գործադրելով թե պատասխանելով բռնությանը, երբ նման բան է տեղի ունենում. դա հարված է, ծանր հարված մարդկության և երկրին: Չէ որ նրանք նույնպես մարդիկ են, ովքեր ունեն երազանքներ և ցանկանում են ապրել իրենք կյանքը իրենց պատկերացումներով և համոզմունքներով: Բայց մինևնույնն է մենք շարունակում ենք հանդուրժել օրեցօր ավելացող բռնությունը , որը սպառնում է մեր մարդկային կերպարին և կոտրում է մեր կյանքը:

Շատ հաճախ մենք արդարցնում ենք մարդկանց, ովքեր իրենց կյանքի բարօրությունը կառուցում են բռնությամբ՝ ուրիշների կոտրված կյանքի և երազանքների վրա, բայց հստակ է մի բան՝ բռնությունը ծնում է բռնություն, ճնշումը՝ ընդվզում և միայն ողջ հասարակության բարոյական էվոլուցիան կարող է օգնել դուրս մղել այդ չարիքը մեր մեջից:

Երբ մենք սովորեցնում ենք ատել և վախենալ մտերիմներից, երբ սովորեցնում ենք, որ ինչ-որ մեկը սխալ է իր կարծիքների, համոզմունքների և այլ տարբերությունների պատճառով, երբ վստահեցնում ենք, որ այն մարդիկ ովքեր տարբեր են ներկայացնում են վտանգ, մեզ, մեր աշխատանքին, մեր տանը, մեր ընտանիքների, մեր ազատությանը նշանակում է մենք չենք ընդունում մեզ շրջապատողն մարդկանց որպես համաքաղաքացիներ, այլ ընդունում ենք որպես թշնամի: Ի վերջո մենք մեր եղբայրներին ու քույրերին վերաբերվում ենք որպես օտարների: Մենք ապրում ենք իրար կողք-կողքի, բայց չենք ցանկանում որևէ կապ ունենալ նրանց հետ, նրանց մեր հարևաններն են, բայց ոչ գործընկերները: Մենք միայն սովորել ենք կիսել ընդհանուր վախը, ընդահանուր ցանկություն լինել իրար հեռու, լինել պատրաստ հարցերը լուծել ուժով:

Մեր գործերը երկրի վրա շատ են, իսկ ժամանակը շատ կարճ, որպեսզի մենք մեր ժամանակը ծախսենք խնդիրները ուժով լուծելու համար: Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի ատելության հոգին շրջի երկիր մոլորակի վրա: Այո՛, այս հարցը չես լուծի ինչ-որ ծրագրով կամ կոչումով, բայց մենք գոնե պետք է փորձենք նայել մեր շուրջը, նկատենք, որ մեր կողքին էլ ապրում ենք մարդիկ ովքեր ունեն երազանքներ և, որ նրանք էլ իրենց կյանքը ցանկանում են ապրել իմաստավորված և երջանիկ, իրենց ուժերի սահմանում հասնեն մեծ և փոքր հաջողությունների: Ահա սա է մեր կապը, մեր ընդհանուր բախտը, մեր ընդհանուր նպատակները: Մենք պետք է նայենք մեր շուրջը, ներդնենք մեր ուժերը, որպեսզի բուժենք եղած վերքերը, օգնենք մյուսներին իրենց կայացման գործում և կրկին դառնանք մեկ, միասնական և հզոր երկիր:

Ցանկանում եմ խոսել մի խնդրի մասին, որը դարձել է մեր խայտառակությունը, որը կոտրում է մեր կյանքը. դա բռնությունն է: Դա ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի խնդիրը չէ: Բռնության զոհ են դառնում հարուստները և աղքատները, հայտնիները և ոչ հայտնիները, բայց բոլորը մարդիկ են, բոլորը սիրված են և կազմում են մեկ ուրիշի կյանքի մասը: Ոչ մի մարդ՝ անկախ իր բնակության վայրից, գործունեության ձևից, պաշտպանված չէ բռնության հաջորդ զոհ դառնալուց: Ամեն օր մենք ականատես ենք լինում բռնության և հանուն ինչի՞ …մի՞թե հնարավոր է ինչ-որ բան ստեղծել բռնությամբ: Երբ մենք վնասում ենք մարդուն, կապ չունի՝ միայնակ, թե խմբով, սառնասրտորեն, թե ցավը սրտում, բռնություն գործադրելով, թե պատասխանելով բռնությանը... երբ նման բան է տեղի ունենում, դա հարված է, ծանր հարված՝ մարդկությանը և երկրին: Չէ՞ որ նրանք նույնպես մարդիկ են, ովքեր ունեն երազանքներ և ցանկանում են ապրել իրենք կյանքը՝ իրենց պատկերացումներով և համոզմունքներով, բայց մինևնույնն է՝ մենք շարունակում ենք հանդուրժել օրեցօր ավելացող բռնությունը , որը սպառնում է մեր մարդկային կերպարին և կոտրում է մեր կյանքը: Շատ հաճախ մենք արդարցնում ենք մարդկանց, ովքեր իրենց կյանքի բարօրությունը կառուցում են բռնությամբ՝ ուրիշների կոտրված կյանքի և երազանքների վրա, բայց հստակ է մի բան՝ բռնությունը ծնում է բռնություն, ճնշումը՝ ընդվզում, և միայն ողջ հասարակության բարոյական էվոլյուցիան կարող է օգնել՝ դուրս մղելու այդ չարիքը մեր միջից: Երբ մենք սովորեցնում ենք ատել և վախենալ մտերիմներից, երբ սովորեցնում ենք, որ ինչ-որ մեկը սխալ է՝ իր կարծիքների, համոզմունքների և այլ տարբերությունների պատճառով, երբ վստահեցնում ենք, որ այն մարդիկ, ովքեր տարբեր են, վտանգ են ներկայացնում մեզ համար՝ մեր աշխատանքին, մեր տանը, մեր ընտանիքներին, մեր ազատությանը, նշանակում է՝ մենք չենք ընդունում մեզ շրջապատողն մարդկանց որպես համաքաղաքացիներ, այլ ընդունում ենք որպես թշնամի: Ի վերջո, մենք մեր եղբայրներին ու քույրերին վերաբերվում ենք որպես օտարների: Մենք ապրում ենք կողք-կողքի, բայց չենք ցանկանում որևէ կապ ունենալ նրանց հետ, նրանք մեր հարևաններն են, բայց ոչ գործընկերները: Մենք միայն սովորել ենք կիսել ընդհանուր վախը, ընդհանուր ցանկությունը՝ լինելու իրարից հեռու, պատրաստ՝ հարցերն ուժով լուծելու: Մեր գործերը երկրի վրա շատ են, իսկ ժամանակը՝ շատ կարճ, որպեսզի մեր ժամանակը ծախսենք խնդիրները ուժով լուծելու համար: Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի ատելության ոգին շրջի երկիր մոլորակի վրա: Այո՛, այս հարցը չես լուծի ինչ-որ ծրագրով կամ կոչումով, բայց մենք գոնե պետք է փորձենք նայել մեր շուրջը, նկատենք, որ մեր կողքին էլ ապրում ենք մարդիկ ովքեր ունեն երազանքներ, և որ նրանք էլ իրենց կյանքը ցանկանում են ապրել իմաստավորված և երջանիկ՝ իրենց ուժերի սահմանում հասնելով մեծ և փոքր հաջողությունների: Ահա սա է մեր կապը, մեր ընդհանուր բախտը, մեր ընդհանուր նպատակը: Մենք պետք է նայենք մեր շուրջը, ներդնենք մեր ուժերը, որպեսզի բուժենք եղած վերքերը, օգնենք մյուսներին իրենց կայացման գործում և կրկին դառնանք մեկ, միասնական և հզոր երկիր: