May 28, 2020

Информация

Մենք ցանկանում ենք մատուցել Ձեզ որակյալ ծառայություն` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:

Այդ նպատակով autosena.am իրականացնում է Ձեր սիրելի ապրանքների մատակարարումը Ձեր իսկ նշած հասցեով: Առաքման համար ընտրելով համապատասխան ապրանքատեսականին անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը. Հասցե` ուր պետք է առաքվի ապրանքատեսակը և պատվիրատուի հեռախոսահամարը, որի միջոցով Ձեզ հետ կապ կհաստատի կայքի ադմինիստրատորը և կտեղեկացնի պատվերի կարգավիճակի մասին:

1. Ինչո՞ւ գնումներ կատարել Ձեզ մոտ, այլ ոչ` արտասահմանյան առցանց խանութներից

1) Ի տարբերություն արտասահմանյան առցանց խանութների, մեզ մոտ կատարված գնումների դեպքում երաշխավորվում է, որ` գնված ապրանքը հաշված ժամերի ընթացքում կառաքվի գնորդին,

2) Գնորդը կարող է ապրանքը հետ վերադարձնել, եթե այն չի համապատասխանում իր ակնկալիքներին, կամ վնասված է:

3) Գնորդին կառաքվի միայն որակյալ ապրանք` սարքին և չվնասված վիճակում, իսկ վնասված և անսարք ապրանքների կորուստը կկրի autodoc.am-ը

Հաճախորդներին կմատուցվի բարձրակարգ սպասարկում:

4. Ինչպե՞ս վճարել

Մեզ մոտ գործում են վճարման հետեւյալ եղանակները.

-Կանխիկ վճարում

- Առցանց վճարում՝ IDRAM

-IDRAM վճարային համակարգ գրանցելու համար կարող եք այցելել այստեղ: IDRAM

7. Հնարավո՞ր է արդյոք, որ ապրանքը նկարագրող տեղեկատվության մեջ լինեն անճշտություններ կամ սխալ ինֆորմացիա:

Մենք հոգացել ենք այն մասին, որ մեր կայքէջում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում գները, լինեն պատշաճ և ճշգրիտ: Բայց հնարավոր են բացառիկ դեպքեր, երբ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով կայքում կարող է լինել որևէ սխալ տվյալ: Նախապես հայցում ենք գնորդի ներողամտությունը: Հայտնաբերված սխալն անմիջապես կճշգրտվի և ուղղվի օպերատորի կողմից: Ինտերնետ-Խանութն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի կատարել ինֆորմացիայի փոփոխություն` առանց նախնական ծանուցման:

8. Ինչպե՞ս է, որ գները Ձեր ինտերնետ-խանութում ավելի ցածր են, քան սովորական խանութներում:

Մեր գնումների ծավալը, ինչպես նաև մեր հարաբերութունները ներկրողների հետ մեզ թույլ են տալիս ապահովել հարմարավետ գներ մեր գնորդների համար: Բացի այդ, ի տարբերություն սովորական խանութների, վաճառքի կազմակերպման մեր ծախսերը անհամեմատ փոքր են ( ինչպես օրինակ, խանութի տարածքի բացակայություն, ավելի քիչ աշխատակիցների անհրաժեշտություն և այլն), այդ պատճառով էլ, այլ խանութների համեմատ, մենք ի վիճակի ենք առաջարկել ապրանքը` նկատելիորեն ցածր գներով:

11. Ի՞նչ տվյալներ են ձեզ հարկավոր

Հիմնականում բավական է լրացնել միայն այն դաշտերը, որոնք նշված են որպես պարտադիր, բայց հավելյալ տեղեկատվությունը կօգնի մեզ բարձրացնել սպասարկման որակը և հնարավորինս գոհացնել մեր սիրելի հաճախորդներին:

20. Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած ապրանքը

Ձեր նախընտրած ապրանքները կարող եք գտնել երկու ճանապարհով՝

1) որոնման համակարգի միջոցով,

2) փնտրելով կատալոգում: