May 24, 2020

Արժութային շուկայի գրավչությունը

1) Սա առավել զարգացած շուկա է , այստեղ կարող եք կատարել գործարք աշխարհի ցանկացած վայրից.

2) Մի քանի վայրկյանում կարելի է կնքել արտարժույթի խմբաքանակի գնման պայմանագիր(գործարք)․

3) Շատ գրավիչ, հսկայական ծավալի առևտուր շուկայում. Ինչո՞ւ է դա գրավիչ, քանի որ ինչքան մեծ է ծավալը շուկայում, այնքան ավելի հեշտ է կանխատեսել գնի աճը և անկումը.

4) Forex-ը շատ զգայուն է արձագանքում աշխարհում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական իրադարձություններին

5) Ի տարբերություն ֆոնդային շուկայի Forex-ը աշխատում 24/5, բացառությամբ հանգստյան օրերի:

6) Արժույթի շուկայում աշխատողի համար բացարձակապես կարևոր չէ՝ աճում է արժույթը, թե ընկնում է, շահույթը կարելի է ստանալ ինչպես թանկացումից, այնպես էլ էժանացումից:

7) Փոխանակումները բազմադարյա պատմություն ունեն: Առաջին փոխանակումները արվել են դեռևս առաջին հազարամյակի սկզբին Ճապոնիայում: Դրանք էին, այսպես կոչված, "բրինձի փոխանակումները"։ Թեև համեմատ ժամանակակից բորսաների, նրանք ավելի շատ նման էին շուկայի, որտեղ դրված է միայն այն արտադրանքը,ինչը արժեքավոր էր ճապոնիայում։

8) Գոյություն ունեն ապրանքային, ֆոնդային, արժույթային բորսաներ: Կանգ առնենք արժույթայինի վրա և ուսումնասիրենք ավելին։ Forex-ը միջբանկային համաշխարհային արժույթային շուկա է: Որտեղից եկավ այդ բառը։ Forex-ը կամ FX-ը Անգլերեն "FOReign EXchange" հապավումն է, այսինքն, բառացիորեն, "օտարերկրյա փոխանակում", նշանակում է արտարժույթի փոխանակում: Այս շուկան ամենաերիտասարդն է, նա ավելի փոքր է, քան ֆոնդային շուկան կամ առավել ևս ապրանքային շուկան։ Արժույթային շուկան ծնվել է 1971 թվին:

9) Այժմ արժույթային շուկան ամենամեծ միջազգային շուկան է։ Այս շուկայում առևտրի ծավալները կազմում են օրական 1-ից 3 տրլն դոլար։ Այսինքն ՝ ԱՄՆ բյուջեի տարեկան մեկ-երրորդ մասը։ Որպեսզի դուք կարողանաք համեմատել այլ շուկաների հետ, ասեմ, որ ֆոնդային շուկայի ծավալը կազմում է օրական ընդամենը 300 միլիարդ դոլար: