May 24, 2020

Հ․Տ․Հ

1. Ի՞նչ ռիսկեր են պարունակում այս տեսակի ներդրումները․

Ռիսկերի ամբողջական բացակայության երաշխավորում չենք կարող տալ։ Ներդրումները իրենցից հենց ներկայացնում են ռիսկեր, բայց, ինչ վերաբերվում է ռոբոտին, վերջին կես տարվա ընթացքում միայն շահույթ է ապահովել։

Մի ներդրեք պարտքով, վարկով վերցված կամ վերջին գումարները. Ներդրեք միայն այն գումարը , որի կորուստը չի ազդի Ձեր բյուջեի վրա․

Տրեյդինգը ենթադրում է զգալի ռիսկ, այդ թվում նաև միջոցների ամբոջությամբ կորուստ.

2․ Ի՞նչ է MetaTrader 4-ը? Արդյո՞ք կա բջջային հավելված․

MetaTrader 4 տեղեկատվական-առևտրային հարթակ է, որի միջոցով է տեղի ունենում առևտուրը։ ֆինանսական շուկաներում բրոքերային սպասարկման կազմակերպման ամենատարածված հարթակն է: Տերմինալը ամբողջական ցիկլի համալիր է և չի պահանջում լրացուցիչ ծրագրային ապահովում:

Կա հավելված ինչպես Android-ի, այնպես էլ IOS-ի համար․

3․ Ե՞րբ կարող եմ կանխիկացնել իմ միջոցները․

Միջոցների կանխիկացումը հասանելի կլինի միայն այն վճարային համակարգերի համար, որոնց միջոցով դուք համալրել եք ձեր հաշիվը։ Բոլոր նոր ավելացված վճարային համակարգերը հասանելի կլինեն դրանց ակտիվացման օրվանից 30-օրյա ժամկետի ավարտից հետո: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե դուք իրականացնում է առաջին համալրումը, ապա ընտրված համակարգը հասանելի կլինի կանխիկացման համար անմիջապես, բացառությամբ բանկային քարտի.

4․ Ո՞ր ժամերին է իրականացվում առևտուրը․

Forex շուկայի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն աշխատում է շուրջօրյա ՝ երկուշաբթի 0:00-ից մինչև ուրբաթ 23:00: Շաբաթ եւ կիրակի օրերին չի աշխատում, քանի որ բանկերի մեծ մասը չեն աշխատում (շուկայում այս օրերին չափազանց ցածր իրացվելիություն կա)․

5. Ի՞նչ կարևորություն ունի համակարգիչը

Համակարգիչը պետք է առավելագույնը 1 ժամ ռոբոտը կարգավորելու համար։ Հետագայում ամեն ինչ կարելի է վերահսկել հեռախոսից․

6․ Որքան հաճախ է նախատեսվում ռոբոտի թարմացումը․

Նախատեսվում թարմացումները յուրաքանչյուր 3-4 ամիսը մեկ , ինչպես նաև հնարավոր է կատարվեն ալգորիթմների ճշգրտումներ շուկայի վարքագծի հետ կապված.