November 22, 2020

Արցախյան Պատերազմ v 2.0

Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները բացառապես վերցված են լրատվական միջոցների բաց աղբյուրներից և թարգմանված են հայերեն՝ հեղինակի կողմից։

Թուրքական գեներալները Ղարաբաղում

Նոյեմբերի 12-ին բավականին հետաքրքիր տեղեկատվություն է տարածել ռուսական "ՎԶԳԼՅԱԴ" պարբերականը։ Հոդվածը ամբողջովին՝ այստեղ

Աղբյուրի համաձայն՝

Թուրքական ցամաքային զորքերի խումբը գեներալ-մայոր Բախտիյար Էրսայի հրամանատարությամբ անմիջական մասնակցություն է ունեցել Արցախի Հանրապետության դեմ կազմակերպման ռազմական գործողություններում։

Վերջինս, գտնվելով Բաքվում, անձամբ էր գլխավորում ադրբեջանական ԳՇ-ը։


Թուրքական բանակի գեներալ-մայոր Բախտիյար Էրսայ (Լուսանկարը՝ cukurca.meb.gov.tr)

Էրսայի մասին հարաբերական ամբողջական տեղեկություններ է հաղորդում թուրքական Hürriyet թերթը, հոդվածը ամբողջովին՝ այստեղ։

Աղբյուրի համաձայն՝

2003-ին դեռ հետախուզության սպա Էրսայը մասնակցել է զինվորական հեղաշրջման փորձին՝ ընդդեմ ներկայիս գործող նախագահ Ռ․Էրդողանի։ 2010-ին դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, սակայն անմիյապես շնորհվել է ներում՝ անհասկանալի հանգամանքների ներքո։ Հավանական պատճառ է նշվում գործարքը և մյուս մասնակիցների դեմ ցուցմունքը։ Էրսայը ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիայի հյուսիսում մղվող ռազմական գործողություններին՝ ընդդեմ Քրդական Աշխատավորական Կուսակցության, որտեզ աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ։ Մասնակցել է ուսումնական դասընթացներին, որոնք անց են կացվել ՆԱՏՕ-ի Միավորված Ռազմական Կենտրոնում, հոդվածը՝ այստեղ։ 2019-ին Թուրքիայի Բարձրագույն զինվորական խորհուրդի կողմից Էրսային շնորհվել է գեներալ-մայորի կոչում, հոդվածը՝ այստեղ։


Թուրքական բանակի գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայ (Լուսանկարը՝ kars.gov.tr)

Համաձայն ռուսական աղբյուրի, գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների նախագծմանը և իրականացմանը։ Հանդիսանում է թուրքական ցամաքային զորքերի 3-րդ դաշտային բանակի հրամանատարը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական համատեղ գործողությունների հիմնական պատասխանատուն։ 1982-ին ավարտել է Անկարայի զինվորական ակադեմիան, 2014-ին նշանակվել է 9-րդ բանակային կորպուսի հրամանատար, որոշ ժամանակ ղեկավարել է հետևակային դպրոց՝ Տուզլա քաղաքում, Բոսնիա։


Թուրքական ՕԶՈՒ գեներալ-մայոր Գյոքսել Կահյա (Լուսանկարը՝ eskisehir.meb.gov.tr)

Թուրքիայի Օդային Զինված Ուժերի մատակարարման և տեխնիկական սպասարկման 1-ին Կենրոնի պետ, գեներալ-մայոր Գյոքսել Կահյան բազմիցս նույնակացվել է մամուլում լույս տեսած լուսանկարներում, մասնավորապես՝ այստեղ, այստեղ և այստեղ։

Աղբյուրների համաձայն՝

Կոորդինացնում էր Բայրակթար ՏԲ2 ԱԹՍ-ների մարտական օգտագորցումը Արցախում՝ ըստ Geopolitical Cyprus պարբերականի։ Ամբողջական օպերատիվ-հետախուզական տեղեկատվությունը զեկուցվում էր անմիջականորեն Կահյային։ Նախկինում ղեկավարել է Լիբիայում գործող հատուկ կենտրոնը, որի հիմնական գործառույթը կրկին հանգեցված էր թուրքական ԱԹՍ-ների կառավարմանը։


Շարունակելի