September 11, 2019

Timati-ի և GUF-ի հոլովակի ֆիասկոն

Իրականում այս պատմությունը շարունակություն չէր ունենա, եթե խելացի ռեպեռները (աաաաաաաա, դուք էլ ֆիքսվեցիք էս անհեթեթ բառակապակցության վրա) չկարողանաին օգտագործել հայփը:

Նախապատմությունը: Մոսկվայի քաղաքեպետի ընտրությունների նախորդ օրը Տիմատին իր ալիքում դրեց նոր տեսահոլովակ` Գուֆի հետ համատեղ: Մոսկովյան գեղեցիկ պեյզաժներն ուղղորդվում էին այնպիսի բառերով, ինչպիսին են` ...тот самый город, где не проходят гей парады..., ...в пятом поколении коренной москвич не хожу на митинги..., ...там(на Пушкинском) цапну бургер за здоровья Собянина...

Թերևս դիտեք տեսանյութը`

Հոլովակի հրապարակումից անմիջապես հետո համացանցում սկսվեց մեծ ալիք ընդդեմ Տիմատիի, Գուֆի ու հոլովակի: Մասնավորապես 80к լայքերի դիմաց հոլովակը ստացավ 1.4 м դիսլայք:

Հարձակման ենթարկվեցին Գուֆի ու Տիմատիի ինստագրամները, որի արդյունքում, սկզբից տեսանյութը դարձավ փրայվիթ, ապա ընդհանրապես ջնջվեց:

Ինետում սկսեցին տարածվել մեմերն ու հայփը սկսեծ խորանալ:

Տեսանյութը Սերգեյ Ուսնունցի Ֆեյսբուքյան էջից

Հետո Գուֆը հանդես եկավ, ասելով, որ իրեն խաբել են ու "քցել են": Իսկ ավելի ուշ Տիման ինստագրամում գրեց`

https://www.instagram.com/p/B2NPJ7UFl5v/

Իրականում այս իմ նշած խելացի ռեպեռները, հենց թվում է թե նեգատիվի ալիքը նստում է, ևս մեկ անգամ օգտագործում են հայփը: Օրինակ այս պարտիզանական նկարը`

ԵՎ վերջում նաև մի կարևոր ինսայթ Пекло հեղինակության կառավարման միջազգային կոնֆերանսին մեր լավ ընկեր Սերգեյ Ուսնունցի ելույթից` տոտալ նեգատիվի ճնշման տակ կարող են "задный" տալ նույնիսկ ամենակռուտոյ դեմկերը, իսկ էդ տոտալ նեգատիվին դիմակայելու լավագույն տարբերակը` թիմի հետ տեսլականների սինխռոնիզացիան է: