Այս ամենը պետք է իմանալ գումարի մասին
Բարև բոլորին։Կապի մեջ է Do Money-ին✌🏻
Մենք այստեղ հավաքվել ենք գումար աշխատելու համար։ Գումարը ռեսուրս/գործիք է նպատակներին հասնելու համար, որոնք կարևոր են այն մարդու համար՝ ով վաստակում է դրանք։
Գործիքը լավ է աշխատում միայն խելացիների ձեռքում՝ դրա համար այսօր մենք կխոսենք, թե ինչ է պետք իմանալ գումարի մասին, որպեսզի ճիշտ օգտագործեք դրանք և ի վերջո հասնեք՝ Ձեր առջև դրած նպատակներին, դրանց օգնությամբ։
🌐Մի փոքր վիճակագրություն.
-Մարդկանց միայն 25%ն են հաշվում իրենց եկամուտները/ծախսերը,
-Մարդկանց միայն 10%ը գիտեն՝ ինչպես խնայել գումար,
-Մարդկանց միայն 5%ը գիտեն իրենց ֆինանսական նպատակները և ունեն դրանց հասնելու պլանը։
Դուք կարող եք ասել, որ սա ամեն մեկի գործն է, մարդիկ գիտեն, թե ինչպես ավելի լավ կլինի, սակայն եկեք հասկանանք, թե ինչի է տանում հետևալ վիճակագրությունը։
- ՀՀ-ի բնակչության մեծամասնությունը ունեն պարտքային պարտավորություններ,
- Եթե չհաշվենք երեխաներին ու ծերերին, ապա բնակչության մինիմում 80%ը վերցրել են վարկեր։
Եթե չեք հավատում բնակչության շրջանում ֆինանսական կառավարման ընդհանուր մակարդակին, ապա վերցրեք 10 պատահական մարդու և տվեք 2 հարց՝
1-Որքա՞ն եք վաստակել և որքա՞ն եք ծախսել վերջին մեկ ամսում,
2-Որքա՞ն ժամանակ Ձեր խնայողությունները թույլ կտան ձեզ ապրել, եթե վաղը կորցնեք Ձեր աշխատանքը:
Հիմա կասեք, եթե այդքան խելացի ես ասա՜ ինչ անենք։
Կա ընդամենը 1 պատասխան՝ սովորել այն գործիքները, որոնք թույլ կտան ձեռք բերել ֆինանսական գրագիտություն ու կիրառել դրանք։
Որտեղից սկսել🤔
Հասկացեք ձեր ֆինանսական մակարդակը՝ դրանք ընդամենը 4-ն են։
1-Ֆինանսական խնդիրներ՝ եկամուտներ - ծախսեր = պարտքեր
2-Ֆինանսական հավասարակշռություն՝ եկամուտներ - ծախսեր = 0
3-Ֆինանսական կոմֆորտ՝ եկամուտներ - ծախսեր = X
4-Ֆինանսական ազատություն՝ եկամուտներ - ծախսեր = X*% Ձեր ներդրումներից։
Եթե դուք գտնվում եք առաջին կամ երկրորդ մակարդակում, ապա սա արդեն իսկ մեծ ռիսկ է և պետք է շտկել:
Կա 2 ճանապարհ՝
1-Կրճատել ծախսերը📉
2-Մեծացնել եկամուտները📈
📉Կրճատել ծախսերը📉
Որպեսզի նվազեցնեք ծախսերը` սկզբի համար պետք է դրանք հաշվել։ Հենց դա անեք ամենայն հավանականությամբ դրանք կկրճատեք 10%, քանի որ կհասականաք շատ գնումների անօգուտ լինելը։
◦Այս ամենին զուգահեռ անհրաժեշտ է հետևել եկամուտներին, որպեսզի հասկանաք որտեղից է Ձեզ մոտ հայտվում գումարը և պլանավորեք եկամուտի աղբյուրների շատացումը։
Դիվերսիֆիկացումը Ձեր ամենալավ ընկերն է(պետք չէ բոլոր "ձվերը" դնել մեկ զամբյուղի մեջ)
◦Այս ստրատեգիան օգնում է "ազատել" գումար հետագա խնայողությունների համար, բայց այն չի կարող լավացնել Ձեր կյանքի որակը` համակարգված կերպով, քանի որ ինֆլացիան ամեն տարի արժեզրկում է Ձեր գումարը։ 5 տարուց Ձեր 100․000-ը կդառնա 50․000, եթե եկամուտները մնան նույնը։
📈Մեծացնել եկամուտները📈
Անհրաժեշտ է ավելի շատ վաստակել։ Ամեն տարի Ձեր եկամուտները պետք է աճեն մինիմում 20%-ով, որպեսզի դուք չտուժեք ինֆլացիայից։ Բայց առանց եկամուտ/ծախս հաշվառման եկամտի մեծացման իմաստը այդքան էլ մեծ չի լինի։
◦Ապրեք Ձեր եկամուտներին համապատասխան, մոռացեք սպառողական վարկերի մասին։ Վերցնելով գումար Ձեր ծախսերի/ցանկությունների համար՝ դուք այն վերցնում եք Ձեր ապագայից❗️
💎Գումարը կառավարելու հմտությունը ավելի կարևոր է, քան դրանք վաստակելը։💎
Մեր նորություններին ամենաառաջինը ծանոթանալու համար խորհուրդ կտանք միանալ մեր էկոհամակարգի բոլոր ալիքներին։
Ստորև կարող եք գտնել մեր բոլոր պաշտոնական ալիքների հղումները։👇
1️⃣Instagram - https://www.instagram.com/domoney_official/
2️⃣Telegram - https://t.me/do_money_official
3️⃣TikTok - https://www.tiktok.com/@domoney_official
4️⃣Web կայք - https://www.domoney.am (շուտով)
5️⃣Էլ․ հասցե - arm.do.money.official@gmail.com