Բորսաներում աշխատելու հնարավոր ձևերը
Futures.
Ֆյուչրսային թռեյդինգի ժամանակ դուք կարող եք աշխատել ինչպես գնաճի այն էլ ակտիվի արժեզրկման պարագայում։
Եթե ցանկանում եք կատարել գործարք որ ակտիվի գինը կբարձրանա, ապա պետք է բացեք Long դիրք, կարող եք օգտագործել նաև լծակներ ( պլեչո ) ձեր եկամուտը մեծացնելու համար, բայց հաշվի առեք որ նույն հաջողությամբ էլ կարող եք կորցնել ձեր ողջ գումարը եթե ռիսկերը ճիշտ չգնահատեք և չարաշահեք լծակները։
Բերեմ կոնկրետ օրինակ որպեսզի ավելի լավ հասկանալի լինի ասածս․
Ենթադրենք նայելով գրաֆիկին և կատարելով անալիզ մենք հասկանում ենք որ ակտիվի գինը պատրատվում է իջնել, այդ ժամանակ մենք կբացենք short դիրք, օրինակ եթե ունենք 1000 դոլար կարող ենք բացել 100 դոլարով և ավելացնել 10x պլեչո։ Այդ ժամանակ մեր դիրքը կկազմի 100x10 = 1000$։ Երբ ակտիվի գինը սկսի շարժվել և գինը ընկնի 2%-ով, այդ 2 տոկոսը կբազմապատկվի մեր պլեչոյի քանակով, այս դեպքում մեզ մոտ պլեչոն 10x է և մեր եկամուտը կկազմի 20%, այսինքն 100/100*20 = 20$, բայց եթե գինը բարձրանա 5%-ով դուք կկորցնեք ձեր 100$-ը։ Ահա այսպես են աշխատում ֆյուչերսները երբ դուք կարող եք 2% տատանման դեպքում աշխատել 20% կամ էլ հակառակ շարժի ժամանակ կորցնել ամբողջը։
Spot trading.
Սպոտ թռեյդինգի ժամանակ թռեյդերը գնում է ակտիվը և սպասում գնի բարձրանալուն ( ի տարբերություն ֆյուչերսների այստեղ հնարավոր է վաստակել միայն գնաճի դեպքում)։
Այստեղ կորցնելու ռիսկեր չկան, քանի որ չկան պլեչոներ, այսինքն գինը քանի տոկոս էլ որ ձեր գնած կետից էժանանա միևնույնն է դուք ձեր գումարը ամբողջությամբ չեք կորցնի։
Թռեյդինգի այս ձևը շատ հարմար է և խորհուրդ տրվում այն մարդկանց ովքեր նոր են այս ոլորտում և ցանկանում են աշխատել և ուսումնասիրել կրիպտոպռոեկտները։։
Copy Trading.
Թռեյդինգի այս ձևի ժամանակ որևիցե թռեյդեր ձեզ տալիս է հնարավորություն կրկնօրինակել իր բոլոր գործարքները։ Ամեն ինչ կատարվում է ավտոմատ, ձեզանից չի պահանջվում ինչ որ գործողություններ կատարել, այսպես ասած այդ մարդը աշխատում է ձեր երկուսի փոխարեն։ Սակայն այստեղ էլ կան ռիսկեր, քանի որ որքան էլ փորձառու լինի թռեյդերը միևնույնն է շուկայի ուժեղ տատանումների ժամանակ կարող է կորցնել ամբողջ իր դեպոզիտը, իր հետ տանելով նաև ձերը։
Ահա սրանք էին թռեյդինգի հիմնական ձևերը, հուսով եմ օգտակար էր և նրանցից կկարողանաք ընտրել այն որը ձեզ ամենաշատը եկամուտ կբերի։
Միացիր մեզ տելեգրամում` https://t.me/bulI_and_bear, կրթվելու և իմանալու համար թե ինչպես կարելի է գումար աշխատել կրիպտոներդրումներով։