Կրիպտոարժույթներ
Ծանոթույուն․
Վստահ եմ, որ շատերդ եք լսել կրիպտոարժույթների և մասնավորապես բիտքոինի մասին։ Նախ ինչ է իրենից ներկայացնում կրիպտոարժույթը։ Կրիպտոարժույթը՝ թվային գումարի մի տեսակ է որը հաճախ ունենում է սահմանափակ քանակություն, լինում է չկրկնօրինակվող և կարող է ունենալ շատ բարձր անկայունություն, որն էլ մեծամասամբ գրավում է ներդրողների ուշադրությունը։ Կրիպտոարժույթուները մեկ անձից մյուսին են փոխանցվում բլոկչեյնի միջոցով ( առավել մանրամասն հաջորդ հոդվածներում )։
Bitcoin.
Առաջին և թերևս ամենահայտնի կրիպտոարժույթը դա Բիտքոինն է։ Բիտքոինը ստեղծվել է 2009 թվականին մեկ կամ մի քանի մարդկանց կողմից, որոնք կրում են Սատոշի Նակամոտո կեղծանունը։
Աշխարհում գոյություն ունի ընդհամենը 21 մլն բիտքոին, համեմատության համար նշենք, որ եթե ամեն մարդու բաժանեին 1 բիտքոին, ապա դա կհերիքեր մարդկության 0.26%-ին միայն։
Բիտքոինը ի սկզբանե եղել է բանկերի և դոլարի այլընտրանք և ունեցել է ավելի անվտանգ, արագ և մատչելի գործարքներ կատարելու տեսլական, սակայն հետագայում դարձել է շատ գրավիչ ակտիվ ներդրողների համար, բայց այդ ամենի հետ մեկտեղ միևնույնն է նրա թիվ 1 գործառույթը արագ և մատչելի դրամական փոխանցումներ կատարելն է։
Բիտքոինը աշխատում է համանուն բլոկչեյնով, որը համարվում է աշխարհում ամենաանվտանգ տեխնոլոգիաներից մեկը և որը դեռևս անհնար է կոտրել։
Altcoins.
Բիտքոինից բացի մյուս բոլոր կրիպտոարժույթները կոչվում են ալտքոիններ։ Ամենամեծ և հայտնի ալտքոինը Ethereum-ն է, որը ահռելի կարևորություն ունի կրիպտոաշխարհի համար, բայց այդ մասին կխոսենք մեր մյուս ուսուցողական նյութերի ընթացքում։
Միացեք https://t.me/bulI_and_bear տելեգրամյան ալիքին, կրթվեք և սովորեք թե ինչպես կարող եք գումար աշխատել կրիպտոարժույթներով։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։