Կրիպտո առևտրային հարթակներ
Առևտրային հարթակների տեսակները
Թռեյդինգում առևտրային հարթակները ( այսուհետ բորսաներ) ունեն ահռելի կարևորություն։ Նրանք մեզ հնարավորություն են տալիս` գնել, վաճառել, կատարել ֆյուչերսային գործարքներ ինչպես նաև ներդնել ավանդ կրիպտոարժույթով։
Ինչ է CEX-ը
Centralized exchange-ը բիզնես-պլատֆորմ է, որի գործառույթը գնորդների և վաճառողների միջև գործարքների իրականացումն է ( ամեն գործարքից բորսան ունենում է շահույթ` ֆիքսված տոկոսի չափով )։
Կենտրոնացված բորսաներում հաճախորդները պետք է պարտադիր անցնեն վերիֆիկացիա, տալով իրենց մասին որոշակի ինֆորմացիա` անձնագրի սերիա, բնակության հասցե, միջոցների ծագման աղբյուր և այլն։
Կենտրոնացված բորսաները վերահսկվում և շահագործվում են մասնավոր ընկերության կողմից, ինչը նշանակում է որ այլ ենթակա է այն տարածաշրջանի բոլոր օրենքներին որտեղ գործում է։
Կենտրոնացված բորսաները ի տարբերություն ապակենտրոնացվածների աշխատում են ավելի արագ ( վայրկյանում մինչև 1,400,000 գործարք )։
Կենտրոնացված բորսաների հայտնի օրինակներ են` Binance, Coinbase, Bybit, OKX, BingX և այլն։
Ինչ է DEX-ը
Decentralized exchange-ները բորսաների մի տեսակներ են որոնք չեն ղեկավարվում ոչ ոքի կողմից և չեն պահանջում հաճախորդի մասին ինֆորմացիա։
Ապակենտրոնացված բորսաներում առևտուր սկսելու համար հարկավոր է միայն ունենալ կրիպտո դրամապանակ և որոշակի կրիպտոակտիվներ։ Սակայն ի տարբերություն կենտրոնացված բորսաների այստեղ գործարքի վրա ծախսվող ժամանակը ավելի երկար է տևում և միջնորդավճարներն էլ սովորաբար ավելի բարձր են լինում։
Միևնույն ժամանակ ապակենտրոնացված բորսաները ավելի անվտանգ են հաճախորդների համար, քանի որ բորսան չի կարող տնօրինել ձեր գումարը և եթե անգամ մի օր բորսան սնանկ ճանաչվի դուք չեք կորցնի ձեր գումարը։
Ապակենտրոնացված բորսաների օրինակներ են` Uniswap, Panckakswap, 1inch, Ston.fi և այլն։
Միացիր մեզ տելեգրամում` https://t.me/bulI_and_bear, կրթվել և իմանանք թե ինչպես կարելի է գումար աշխատել կրիպտոներդրումներով։