Կրիպտորաժույթների տեսակները մաս 2․
Bitcoin.
Շուկայում գերակշռությունը (գրելու պահին)- 58,87%
Բիտքոինը համարվում է առաջին և ամենաթանկ կրիպտոարժույթը։ Ստեղծողների առաջնային նպատակը եղել է էլեկտրոնային փող ստեղծելը, որը հեշտ կլինի տեղափոխել և կաշխատի 24/7 գրաֆիկով։
Աշխարհում գոյություն ունի ընհանուր 21,000,000 բիտքոիններ որոնք դեռևս ամբողջությամբ չեն արտադրվել։ Իսկ յուրաքանչյուր բիտքոին իր հերթին կարող է բաժանվել 100,000,000 մասերի որոնց ընդունված է անվանել՝ սատոշի։
Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում բիտքոինի արտադրությունը։ Բիտքոին բլոկչեյնում նոր քոին է ստեղծվում գործարքների մշակման ժամանակ կատարվող բարդ մաթեմատիկան հաշվարկների շնորհիվ, որոնք էլ ամեն 10 րոպեն մեկ նոր բլոկ են ավելացնում բլոկչեյնում։
Բիտքոինի դերը օրեցօր էլ ավելի է մեծանում ամբողջ աշխարհում և շատ ու շատ մեծ ֆոնդեր ու ընկերություններ շատ լուրջ ներդրումներ են կատարում բիտքոինում։
Altcoins.
Ալտքոին են համարվում բիտքոինից հետո ստեղծված բոլոր կրիպտոարժույթները, ամենահայտնի օրինակներից են BNB, XRP, Solana, ADA, Dotcoin, Toncoin, Litecoin և այլն։
Թերևս ամենահայտնի ալտքոինը Ethereum-ն է, որը շատ մասնագետների կարծիքով շատ ավելին է քան ալտքոինը և օրերից մի օր անգամ հնարավոր է որ շուկայում գերակշռության առումով առաջ անցնի անգամ Բիտքոինից, և նրանց խոսքերում ճշմարտություն կա, բացատրեմ թե ինչու։
Ethereum-ի կարևորությունը կայանում է իր բլոկչեյնի ապահովության և ապակենտրոնացած լինելու մեջ։ Ապակենտրոնացված բորսաների գաղափարը ստեղծել է հենց էթերիումի թիմը և ներկայումս նրանք բացարձակ առաջատար են այդ ոլորտում։
ևս մեկ շատ ուժեղ առավելություն էթերիումի համար այն է, որ վերջին օրերին մամուլում տեղեկություններ հայտնվեցին որ չինացի մասնագետները վերջապես ստեղծել են քվանտային համակարգիչ որը ի զորու է կոտրելու բարդ հաշվողական համակարգերը, սակայն Վիտալիկ Բուտերինը ( էթերիումի համահիմնադիրը ) արագ հանգստացրեց բոլորին ասելով, որ թիմը աշխատում է այնպիսի կոդի վրա, որը բլոկչեյնին զերծ կպահի նման անհարմարություններից։ Էթերիումը թերևս ամենախելամիտ ներդումն է ներկա պահին։
Memcoins.
Մեմքոինները շուկայի այն տոկեններն են, որոնք չունեն ոչ մի կիրառություն, ոգեշնչման աղբյուր է ծառայել ինտերնետային մեմերը և աճում են միայն մարկետինգի հաշվին։ Ոչ պիտանի լինելով հանդեձ մեմտոկենները շատ միլիոնատերեն են տվել աշխարհին, շատերից էլ խլել են հսկայական գումարներ։ Համարվում են շատ ռիսկային ակտիվներ։ Հայտնի մեմերից են Doge, Shib, Floki, Pepe, Not և այլն։
AI tokens.
AI տոկենները համեմատաբար ավելի երիտասարդ են և ի հայտ են եկել վերջին տարիներին արհեստական բանականության աննախադեպ զարգացման ֆոնին, և համարվում է ահռելի պոտենցիալ ունեցող ճյուղերից մեկը։
Ամենահայտնիներից են՝ Near, INJ, ARKM, ICP և շատ ուրիշները։
Միացիր մեզ տելեգրամում` https://t.me/bulI_and_bear, կրթվելու և իմանալու համար թե ինչպես կարելի է գումար աշխատել կրիպտոներդրումներով։