Գաղտնալսման տեխնոլոգիաներ
Ներածական մաս
Ժամանակակից կոմունիկացիոն միջավայրը մարդկանց ընձեռնել է լայն հնարավորություններ , որպեսզի կարողանանք կապ հաստատել կետերի միջև և իրագործել տարբեր տիպի գործունեության տեսակներ ։ Սակայն այդ ընթացքում տարբեր անձանց մոտ կարող են առաջանալ պատճառներ , որպեսզի տեղեկանան թե ինչիպիսի գործունեություն են կատարում առանձին անհատները կապ ընկերությունները և հնարավորինս շատ մնալ աննկատ ։ Այստեղ օգնության է հասնում գաղտնալսման տեխնոլոգիանները ։
Այլ կերպ, եթե ներկայացնենք A և B կետերի հաղորդակցությունը անցնում է E կետի միջով ։
Ներկա պահին կան տարբեր գաղտնալսման տեսակներ , որոնցից ամեն մի ճյուղ առանձնացվում է իր յուրահատուկ մոտեցումներով , առավելություններով և ոչ առավել կողմերով ։
GSM IOT Սարքեր
Այս մոտեցումը հիմնված է մի ֆունդամենտալ հիմքի վրա , երբ գաղտնալսող սարքը ավտոմատ կերպով ընդունում է իր վրա եկած զանգը և ավտոմատիզացված սարքերի միջոցով միացնում է համակարգը և Real Time փոխանցում շուրջը կատարվող ամեն ինչ ։ Դա կարող է լինել, թե ձայնի, թե տեսապատկերի փոխանցում, թե կոորդինատների ։
GSM IOT սարքերի աշխատանքը
Տվյալ օրինակում կարող ենք դիտարկել open board լուծումներով կազմված GSM IOT սարքի օրինակ
Պատկերացնենք մի այսպիսի սարք, որը աշխատում է հետևյալ ձև
- GSM մոդուլը ստանում է զանգ իր մեջ դրված համարին
- Հատուկ թվային ազդանշանը ուղարկում է հիմնական սարքին
- Հիմնական սարքը ակտիվացնում է ձայնային մադուլը
- Եվ տեղեկատվությունը փոխանվում է զանգ անողին
GSM IOT սարքերի առավել կողմեր
- Տեղափոխման համար հարմար են
- Այն կարելի է տեղադրել ցանկացած հարթության վրա
- Իր արտաքին տեսքը կարելի է թաքցնել ցանկացած առօրյա իրերի մեջ
- Գաղտնալսումը կարելի է իրականցնել հեռակա կարգով
GSM IOT սարքերի ոչ առավել կողմեր
- Պարտադիր պիտի ունենա սնուցման աղբյուր, որի ռեսուրսը կարող է լինել սահմանափակ
- Կապի բացակայության ժամանակ դառում է անպիտան
- Ֆարադեյի արկղի մեջ գտնվելիս դառնում է անպիտան
GSM IOT պատրաստի լուծումներ
Շուկայում կան տարբեր լուծումներ սկսած ոչ պրոֆեսիոնալ լուխումներից ավարտած պրոֆեսիոնալ լուծումներով ։ Բացի դա տվյալ սարքեը գնելու դեպքում կան երկրներ, որտեղ իրենց ներկրումը պահանջում է հավելյալ թույլտվություն պետական կառույցների կողմից ։
GSM IOT լուծումների հայտնաբերման տեխնոլոգիա
Օրինակի համար, եթե արդեն պատրաստի լուծում ունեք , որը կիրառվել է ձեր դեմ ապա կարո էք կիրառել հետևյալ տեխնոլոգիան
Տեսախցիկ մոդուլների դեպքում ՝
Տեսախցիկների մոդուլները ճառագայթում են հատուկ ինֆրակարմիր ճառագայթ, որի դեմ լուծումները այսօր տարածված են համացանցում և որպես պաշտպանական սարք կարող էք դրանք ձեռք բերել ։ Տվյալ լուծումը իրենից ոչ մի վտանգավոր բան չի ներկայացնում ։ Ուղղակի հասարակ հատուկ ապակի է, որի միջից կարող էք նկատել սպեցիֆիկ պահված լույսը ։
GSM մոդուլի առկայության դեպքում ՝
GSM համակարգը ամենօրյա պայմաններում կարող էք միայն կտրել, եթե տարածքը կառուցված է ֆարադեյի արկղի մոտեցումներով կամ տվյալ սարքը, որը օգատգործվում է ձեր դեմ դրված է ֆարադեյի արկղի մեջ
Ձայնային մոդուլի առկայության դեպքում ՝
Այս դեպքում կարելի է օգատգործել հատուկ սարքեր,որոնք ևս հասանելի են այսօրվա շուկայում , որի միջոցով կարող է լսել ցածր հաճախանակության մոդուլների և դրանք գտնել ։ Մեկ այլ առօրյա եղանակ տվյալ տարածքում եթե թույլ տալիս են պայմանները կարող էք խոցելի տեղեկատվություն խոսելու ժամանակ բարձր միացնել ցանլացած ձայն վերատադրող սարք ։
Տեղորոշման մոդուլի առկայության դեպքում՝
Օգտագործել GPS jammer - ներ, եթե իհարկե տեղանը թույլ է տալիս՝ սրանով դուք խոտան կմցնեք փոխանցվող տվյալների միջև ։ Իսկ որոշ գործիքների միջոցով, որոնք աշխատում են հաճախականությունների ստուգել հետևյալ հաճախականությունները
GPS L1 Band: 1575.42 MHz with a bandwidth of 15.345 MHz
GPS L2 Band: 1227.6 MHz with a bandwidth of 11 MHz
GPS L5 Band: 1176.45 MHz with a bandwidth of 12.5 MHz
GSM IOT վերջաբան
Այստեղ նկարագրված տեխնոլոգիան կրում է ուսուցողական բնույթ և կարող է չհամապատասխանել իրականության հետ քանի որ արտացոլված տեղեկատվությունը հավաքվել է բաց աղբյուրների և իմ կողմից արված օրինաչափությունների վրա ։
GSM հեռախոսներ և GSM տեխնոլոգիա
Այս մոտեցումը համարվում է ամենաէկզոտիկ գաղտնալսման ձևը ։ Բայց մինչև սկսել բնութագրել բուն տեսակը ։ Մի քանի բառ փոխանցեմ, թե ես ինչպես եմ հասկացել իր աշխատանքի ձևը ։
Ձեր հեռախոսը կապը ապահովելու համար օգտվում է երկու պարտադիր մասերից
- Սիմ քարտ
- Հեռախոսային GSM մոդուլ կամ Baseband
- Բազային կայան
Սիմ քարտ
Քարտերը հանդիսանում են փոքրիկ միկրոհամկարգիչներ, որոնք աշխատում են իրենց մեջ գտնվող հատուկ գործողությունների հերթականությամբ ։ Որպեսզի քարտը իդենտիֆիկացնի ցանցը այն իր մեջ պարունակում էհատուկ «ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԼԻ», որը ցանցին չի փոխանցվում , բայց ցանցը որոշակի հավասարումների վրա այդ թվից կարողանում է ստանալ մի արժեք , որը հանդիսանում է դրոշակ,որպեսզի ցանցը տեսնի որ օրինակ «3291adb3345k» (սրան մենք կկոչենք Ki) ստացված արժեքի քարտը այս օգտատերն է կամ այս համարին կցված բաժանորդը ։ Տվյալ գաղտնի բանալին բաց տեսքով գրված չէ քարտի մեջ և գաղտնագրված է իր համար հատուկ ալգորիթմներով ։ Այդ ալգորիթմենրի տեսակներն են
- A5/1
- A5/2
- A5/3
- A5/4
- A3
- A8
Հեռախոսային GSM մոդուլ կամ Baseband
Այս հատվածը համարվում ամենապաշտպանված մասը ամբողջ հեռախոսի մեջ և հենց այս մասն է ապահովում Sim card հեռախոսային այլ դետալներ և բազային կայան հանգույցների միջև շփումը ։ ԱՅն ունի մեկ առանձնահատկություն, որը մեզ պետք կգա հետագայում ՝ այն միշտ փորձում է գտնել մոտակա ամենա ուժեղ ճառագայթային ալիք հաղորդակցող բազային կայանը ։
Բազային կայան
Բազային կայանները դրանք հատուկ կոմպլեքս համալիրներ են, որոնք ապահովում են ցանցի անխափան աշխատանքը
GSM հեռախոսների կամ սմարթֆոնների միջոցով գաղտնալսման տեխնոլոգիա
Ժամանակակից բոլոր հեռախոսները ունեն խելացի ՕՀ համակարգեր և դա առաջ է բերում այլ վտագավոր մարտահրավերներ ։ ՕՀ ֊ երը ինչպիսիք են Անդրոիդ և IOS համակարգերը ունեն տարբեր էկոհամակարգեր և ֆունդամենտալ մոտեցումներ ։ Եվ սրանց միջոցով գաղտնալսման հաջորդականությունը կատարվում է հետւյալ ձև ։
- Հեռախոսի մեջ նստեցվում է վնասակար կոդ ՝ եվ դա կապ չունի ինչ եղանակով այն կարող նստեցվել
- Այն իր հերթին կարողանում է մուտք ստանալ ՕՀ ֊ ի մեջ գտնվող ինտերֆեյսերին ։ ԻՆտերֆեյսը դա հատուկ իմպլեմենտացված խողովակներ են, որոնք օգնում են ծրագրավորողներին իրենց հավելվածը կապել ինչ ֊ որ ֆունկցիայի հետ, որը ունի հեռախոսը ։ Օրինակի համար կա Bluetooth, Wifi, gsm module և այլ և այլ ինտերֆեյսեր :
- Վնասակար կոդը հեռակա կարգով կարող է կառավարվել , թե bluetooth, թե համացանցի միջոցով ։
- Օպերատորը ուղարկում է հրաման և վնասակար կոդը հետ է ուղարկում օպերատորին տվյալները, կլինի դա նախապես ձայնագրված շրջապատի ձայնը, , թե այլ տեղեկատվություն
Այսքանով հակիրճ ներկայացրեցի մոտեցումները և տեխնոլոգիան ։ Հիմա խորանանք ավելի և հասկանանք , թե օրինակի համար Android կամ IOS համակարգերը ինչպիսի տեխնոլոգիա են պահանջում ։
Android
Սրա դեմ աշխատելը և տվյալ ՕՀ գաղտնալսելը համարվում է հեշտ և գաղտնալսման համար գործիքները ավելի մատչելի են ։ Սրա դեմ տեխնոլոգիան հետևյալն է
- Վնասակար կոդը մուտք է ստանում որոշ ինտերֆեյսերին ։ Սակայն եթե պետք է ղեկավարման տակ պահել ամբողջ հեռախոսի ֆունկցիոնալությունը, ապա այն իր մեջ պետք է պարունակի root իմպլեմենտացիա ։ Root - գործողությունների հաջորդականություն, որը թույլ է տալիս կառավարել հեռախոսի բոլոր պրոցեսները, քանի որ առանց root իմպլեմտացիայի որոշ մոդուլներին, ոչ մի մուտք չունի, ոչ մի կոդի ։ Մեկ այլ օրինակ պատկերացրեք խանութից գնում էք ինչ֊որ կենցաղային երաշխիքի տակ , սակայն ինչ ֊ ինչ պատճառներով երբ այն քանդում էք երաշխիքը կորում է ։
- Ու էլի նույն լոգիկայով հավանքված տեղեկատվությունը ուղարկվում է օպերատորին
IOS
Այս համակարգը բավականին բարդ ճարտարապետություն ունի և սրան գաղտնալսելը ծրագրի միջոցով ավելի դժվար է ։ Հիմա դիտարկենք թե ինչ տեխնոլոգիա է կիրառվում սրան գաղտնալսելու համար ։ Քանի որ իր մեջ չէք կարող տեղարել ոչ մի աշխատող կոդ երրորդ աղբյուրներից կլինի դա համակարգչից կամ այլ տեղից ։ Եվ այս համակարգի մեջ բոլոր հավելվածները իզոլացված են իրարից, ապա այստեղ կոմպլեքս որոշում է պետք
- Առաջին քայլը որ պետք է վնասակր կոդը դա որպեսզի նստի հեռախոսի մեջ կամ հեռախոսի մեջ գտնվող հավելվածներից մեկի օգնությամբ գա հեռախոսի մեջ և ինքն իրեն իմպլեմենտացնի այնտեղ
- Դրանից հետո այն ստանում է jailbreak : Սա մեկ այլ խնդիր է , որը պետք է լուծի տվյալ վնասակար կոդը ։
- Նոր արդեն կարող է ուղարկել տեղեկատվությունը ։
IOS համակարգերը ամբողջությամբ ապահով չեն և ապահով է միայն նոր և թարմ տարբերակները ։
ԲԱցի ծրագրերի միջոցով հեռախոսի մեջ մուտք գործելուց կան նաև այլ թույլ մասեր, ինչը իմպլեմտացնելով հնարավոր է վնասակար կոդ ներդնել հեռախոսի մեջ և այդ բաց մասերը գտնվում են հենց սարքի մոդուլների ցածր մակարդակի կոդերի մեջ և թարմացումով չէք փակի այդ ծակերը: Այդ օրինակներից մեկը checkra1n բացթողումն է , որը իմպլեմտացված է հենց պրոցեսորների մակարդակով և դրա միակ լուծումը հեռախոս փոխելն է ։
GSM հեռախոսների վարակման սցենար
Պատկերացրեք դուք գնում էք համդիպման և հանդիպման ժամանակ մի պահ հեռախոսը թոնելով սեղանին բացակայում էք տարածքից և այն փոխվում է արդեն նմանտիպ հեռախոսով բայց արդեն թե սարքային , թե ծրագրային վարակված ։ Կամ վստահելի մարդուց հղում էք ստանում, որը բացում էք և վերջ վարկված էք ։
ԻՆչպես պայքարել
- Հեռախոսի վրա դնել 6 նիշանոց գաղտնաբառ
- Թույլ չտալ որ այն մնա առանց ձեր ներկայության
- Չբացել անծանոթ հղումներ
- Միշտ թարմ պահել , թե հեռախոսը, թե իր մեջ գտնվող ծրագրային ապահովումը
- Աշխատանքի ընթացքում շփվել միայն գաղտնագրումներով ` կապված նրա հետ թե ինչ սպեցիֆիկ աշխատանք էք անում (pgp)
GSM տեխնոլոգիայի միջոցով գաղտնալսում
Այս տեխնոլոգիան օգտագործում է հատուկ միջոցներ և գորխիքներ, որը տեղի է ունենում փախանցվող տեղեկատվական պակետները ապահաղտնագրելով և վերծանելով ։ Ըստ տեխնոլոգիայի այն կարող է իրականցվել հետևյալ եղանակով
- Թիրախի մոտակայքում կամ շարավղի վրա գտնվում է հատուկ սարք, որը գեներացնում է կեղծ gsm կայանի ։
- Շրջակայքի բոլոր հեռախոսները ավտոմատ կպնում են իրեն և ինքը իր մեջ գտնվող հատուկ ֆուկցիոնալության շնորհիվ կարողնաում է ապագաղտնագրել
Մեկ այլ եղանակով հնարավոր է ցանցի տեսակը իջեցնել և դարձնել 2g և սա էլի հնարավություն կնձեռնի անձանց Ձեզ գաղտնալսել ։ Քանի որ 2g կապը համարվում է հին ստանդարտ և դրա դեմ կան շատ լուծումներ ։
GSM տեխնոլոգիայի միջոցով գաղտնալսման հայտնաբերման տեխնոլոգիա
Սա կատարվում է շատ հեշտ ։ Դուք կարդում էք Ձեր կպած բազային կայանի ունիկալ թիվը և այն համեմատում էք բազային կայանների շտեմարաններում գտնվող ունիկալ թվերի հետ ։ Եթե թվերը չեն համապատասխանում, ապա կա հավանականություն ,որ ձեր դեմ օգտագոծրվում է նման կայան ։
Ցանց իջեցնելու դեմ կան հատուկլուծումներ որոնք լոգավորում են , ամեն ինչ ինչը կապված է ցանցերի փոփոխության հետ ։
GSM հեռախոսներ և GSM տեխնոլոգիա վերջաբան
Այստեղ նկարագրված տեխնոլոգիան կրում է ուսուցողական բնույթ և կարող է չհամապատասխանել իրականության հետ քանի որ արտացոլված տեղեկատվությունը հավաքվել է բաց աղբյուրների և իմ կողմից արված օրինաչափությունների վրա ։
ՀԱՋՈՐԴ ԹԵՄԱ IOT ռադիո սարքեր
Շարունակելի ․․․