September 11, 2021
Ինչպես օնլայն վճարել գույքահարկը, բնապահպանական հարկը և անցնել տեխ.զննում 2021-ի հուլիսից (թարմացվել է 2022-ի սեպտեմբերին)
1. Սկզբի համար վճարում եք գույքահարկը ԱՅՍ կայքում: Դրա համար լրացնում եք հաշվառման համարանիշը, հաշվառման վկայագրի համարը, ակտիվացնում «Համաձայն եմ...» դաշտը և սեղմում «ՈՐՈՆԵԼ» կոճակը`
2. Որից հետո բացված էջում ստուգում եք տվյալների ճշտությունը, այնուհետ լրացնում եք հեռախոսահամարը և էլ-փոստը ու սեղմում «ՎՃԱՐԵԼ» կոճակը: Նոր բացված էջում կատարում եք վճարում, մուտք անելով Ձեր քարտային տվյալները:
3. Բնապահպանական հարկը և տեխ.զննման գումարը վճարելու համար, մուտք եք գործում ԱՅՍ կայք և սեղմում եք «ՏԵԽԶՆՆՈՒՄ» կոճակին: Այնուհետև մուտք եք անում հաշվառման համարանիշը և տեխանձնագրի համարը համապատասխան դաշտերում և սեղմում «Որոնել» կոճակը: Բացված էջում ընտրում եք մարզը, համայնքը ու կայանը, ապա սեղմում եք «Հաստատել» կոճակը:
4. Բացված էջում կտեսնեք մեքենայի տվյալները և վճարման ենթակա գումարը: Եթե ամեն ինչ ճիշտ է սեղմեք «Վճարել» և կատարեք վճարումը:
5. Մեքենայով և հաշվառման վկայագրով մոտենում եք կայան ու անցնում տեխ.զննում: