Bash-սկրիպտներ։ Ներածություն
Bash-սկրիպտը (Bash script) կամ Shell-սկրիպտը (Shell script) տեքստային ֆայլ է, որը պարունակում է հրամանների (commands) հաջորդականություն։ Պարզ ասած՝ այն ամենը, ինչ հնարավորություն է տալիս մի քանի հրամաններ հերթականությամբ կատարել, կարելի է դիտարկել որպես Shell-սկրիպտ։
Ստեղծենք ամենապարզ Shell-սկրիպտը։ Դրա համար տնային (home) կատալոգում ստեղծենք սովորական տեքստային ֆայլ և անվանենք այն hello։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ touch hello
Սկրիպտի համար անուն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ այն ցանկալի է լինի եզակի։ Համակարգում չպետք է լինի նույն անունն ունեցող հրաման, հակառակ դեպքում այդ անունը գործարկելիս համակարգը կարող է կատարել հրամանը, այլ ոչ թե Shell-սկրիպտը։ Բացառություն է այն դեպքը, երբ սկրիպտի անունից առաջ նշում ենք ./ պրեֆիքսը։
Այս օրինակում սկրիպտը անվանվել է hello, քանի որ համակարգում չկա նույն անունով հրաման։
Անվան եզակիությունը ստուգելու համար կարելի է օգտագործել հետևյալ հրամանը.
which hello
Այս հրամանը փորձում է գտնել hello անունով հրամանի գտնվելու վայրը, եթե այդպիսի հրաման գոյություն ունի համակարգում։
Ստեղծելուց հետո hello ֆայլի մեջ գրենք հետևյալը.
#!/bin/bash # Սկրիպտ, որը console-ում ցուցադրում է hello pyarmenia տողը # Գործարկելու համար անցեք սկրիպտի կատալոգ և մուտքագրեք ./hello հրամանը echo hello pyarmenia exit 0
Այժմ դիտարկենք այս սկրիպտի կառուցվածքը։
Սկրիպտի առաջին տողը կոչվում է Shebang։
#!/bin/bash
Այս տողը համակարգին տեղեկացնում է, թե որ Shell-ով պետք է կատարվի տվյալ սկրիպտը։
Shebang-ը միշտ սկսվում է #! նշաններով, որից հետո նշվում է այն Shell-ի ուղին, որը պետք է կատարի սկրիպտը։
/bin/bash
Այսինքն՝ սկրիպտը պետք է կատարվի Bash Shell-ի միջոցով։
Իրականում այստեղ կարող է նշվել նաև մեկ այլ Shell։
Սկրիպտը տեխնիկապես կարող է չունենալ Shebang։ Որոշ դեպքերում այդպիսի սկրիպտը նույնպես կաշխատի։ Սակայն եթե այն գործարկվի մեկ այլ Shell-ում, որը տարբերվում է /bin/bash-ից, հնարավոր է՝ առաջանան սխալներ կամ սկրիպտը ճիշտ չաշխատի։
Այդ պատճառով լավ պրակտիկա է սկրիպտի սկզբում միշտ նշել համապատասխան Shebang-ը։
Shebang-ից հետո մեր օրինակում կան երկու տող, որոնք սկսվում են # նշանով.
# Սկրիպտ, որը console-ում ցուցադրում է hello pyarmenia տողը # Գործարկելու համար անցեք սկրիպտի կատալոգ և մուտքագրեք ./hello հրամանը
Դրանք կոչվում են մեկնաբանություններ (comments)։
Մեկնաբանությունները չեն կատարվում համակարգի կողմից։ Դրանք նախատեսված են ծրագրավորողի կամ սկրիպտը կարդացող անձի համար և օգնում են հասկանալ, թե ինչ է անում սկրիպտը կամ դրա առանձին հատվածները։
Պետք է նշել, որ Shebang-ի տողը նույնպես սկսվում է # նշանով։ Սակայն քանի որ առաջին տողում օգտագործվում է #! հատուկ համադրությունը, համակարգը այն ընկալում է որպես Shebang, այլ ոչ թե որպես սովորական մեկնաբանություն։
Մեկնաբանություններից հետո գտնվում են սկրիպտի իրականում կատարվող հրամանները.
echo hello pyarmenia exit 0
echo hello pyarmenia
echo հրամանի միջոցով console-ում ցուցադրում է.
hello pyarmenia
exit 0
ավարտում է սկրիպտի աշխատանքը և parent shell-ին փոխանցում է դրա ավարտի կոդը։
exit հրամանի օգտագործումը սկրիպտերում համարվում է լավ պրակտիկա։
Այն ստանում է թվային արժեք, որը ցույց է տալիս, թե ինչ արդյունքով է ավարտվել սկրիպտի աշխատանքը։
Եթե վերադարձվող կոդը 0 է, ապա դա նշանակում է, որ սկրիպտն ավարտվել է հաջողությամբ։
exit 0
նշանակում է, որ սկրիպտը հաջողությամբ ավարտվել է։
Եթե վերադարձվող կոդը 0 չէ, այլ մեկ այլ թիվ է, ապա սովորաբար դա նշանակում է, որ աշխատանքի ընթացքում որևէ խնդիր կամ սխալ է առաջացել։Ավելի բարդ սկրիպտերում տարբեր թվային կոդեր կարող են օգտագործվել՝ տարբեր խնդիրներ կամ չկատարված պայմաններ ցույց տալու համար։
Shell-սկրիպտը կարելի է գործարկել մի քանի եղանակով։
- Սկրիպտին տալ գործարկման (execute) իրավունք և այն գործարկել որպես սովորական ծրագիր։
- Սկրիպտը փոխանցել
bashհրամանին որպես արգումենտ։ - Սկրիպտը ներառել ընթացիկ Shell-ի մեջ։
1. Սկրիպտի գործարկումը որպես ծրագիր
Առաջին եղանակի դեպքում նախ պետք է սկրիպտին տալ գործարկման իրավունք (execute permission)։
chmod +x hello
Այնուհետև կարող ենք գործարկել սկրիպտը.
./hello
Ամբողջ գործընթացը կունենա հետևյալ տեսքը.
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ chmod +x hello ┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ ./hello hello pyarmenia
Այստեղ chmod +x hello հրամանը hello ֆայլին տալիս է գործարկման իրավունք։
./hello հրամանը նշանակում է, որ պետք է գործարկել ընթացիկ կատալոգում (./) գտնվող hello ֆայլը։
2. Սկրիպտի գործարկումը Bash-ի միջոցով
Երկրորդ եղանակի դեպքում սկրիպտը անմիջապես փոխանցում ենք bash հրամանին։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello hello pyarmenia
Այս դեպքում սկրիպտին պարտադիր չէ նախապես գործարկման իրավունք տալ։
bash ծրագիրը կարդում է hello ֆայլի պարունակությունը և կատարում դրա մեջ գրված հրամանները։
3. Սկրիպտի ներառումը ընթացիկ Shell-ում
Երրորդ եղանակի դեպքում սկրիպտը կատարվում է ընթացիկ Shell-ի (current shell) շրջանակում։
Այս եղանակը կարող է օգտակար լինել այն դեպքերում, երբ սկրիպտում կան փոփոխականներ (variables), որոնց արժեքները պետք է հասանելի լինեն նաև ընթացիկ Shell-ում՝ սկրիպտի ավարտից հետո։
Դրա համար կարող ենք օգտագործել երկու տարբերակ.
. սկրիպտի անուն
source սկրիպտի անուն
. hello
source hello
Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք։
exit
հրամանը, ապա այն կփակի ոչ միայն սկրիպտը, այլև այն Shell-ը, որի մեջ սկրիպտը ներառվել է։
Այդ պատճառով մեր օրինակում վերջին տողը պետք է դարձնենք մեկնաբանություն.
#!/bin/bash # Սկրիպտ, որը console-ում ցուցադրում է hello pyarmenia տողը # Գործարկելու համար անցեք սկրիպտի կատալոգ և մուտքագրեք ./hello հրամանը echo hello pyarmenia # exit 0
Այժմ կարող ենք սկրիպտը ներառել ընթացիկ Shell-ում։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ . hello hello pyarmenia
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ source hello hello pyarmenia
Երկու տարբերակներն էլ տվյալ դեպքում կատարում են նույն գործողությունը՝ hello սկրիպտը կատարվում է ընթացիկ Shell-ի միջավայրում։
• Կիբեռանվտանգության հայալեզու ալիք ` https://t.me/onioncyberblog
• Python ծրագրավորման լեզվին նվիրված հայալեզու ալիք ` https://t.me/pyarmenia
Նյութը այլ տեղերում տարածելիս հղումը դեպի մեր ալիք պարտադիր է