September 15

Հրամանների և օպերատորների արդյունքը,Pattern matching,Մաթեմատիկական գործողություններ

Linux-ում հնարավոր է որևէ հրամանի արդյունքը ստանալ, պահել և հետո օգտագործել մեկ ուրիշ հրամանի մեջ։ Այս հնարավորությունը կոչվում է command substitution։

Դրա համար հրամանը կարող ենք գրել backtick-ների՝ ` միջև։

Օրինակ՝ եկեք ստանանք ընթացիկ ամսաթիվը dd.MM.yy ձևաչափով.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo "today is `date +%d.%m.%y`"
today is 15.09.26

Այստեղ նախ կատարվում է date +%d.%m.%y հրամանը, որը ամսաթիվը բերում է մեր նշած ձևաչափի, իսկ ստացված արդյունքը տեղադրվում է echo հրամանի մեջ։

Նույն արդյունքը կարող ենք նաև պահել փոփոխականի մեջ.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ TODAY=`date +%d.%m.%y`
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $echo "today is $TODAY"
today is 15.09.26

Այս դեպքում date +%d.%m.%y հրամանի արդյունքը պահում ենք TODAY փոփոխականի մեջ։

Փոխարինման օպերատորներ (Substitution Operators)

Որոշ գործողություններ կատարելուց առաջ կարող է պետք լինել ստուգել՝ փոփոխականին արժեք տրված է, թե ոչ։

Դրա համար Bash-ում կան փոխարինման օպերատորներ (substitution operators)։ Դրանց միջոցով, օրինակ, կարող ենք փոփոխականին սկզբնական արժեք տալ, եթե այն դատարկ է կամ ընդհանրապես գոյություն չունի։

Հիմնական օպերատորներն են.

  • ${parameter:-value} — ցույց է տալիս value-ն, եթե պարամետրը սահմանված չէ կամ դատարկ է։
  • ${parameter=value} — value-ն վերագրում է պարամետրին, եթե այն ընդհանրապես գոյություն չունի։ Եթե պարամետրը գոյություն ունի, բայց դատարկ է, ոչինչ չի անում։
  • ${parameter:=value} — value-ն վերագրում է պարամետրին, եթե այն դատարկ է կամ ընդհանրապես գոյություն չունի։
  • ${parameter:?value} — ցույց է տալիս value-ն, եթե պարամետրը գոյություն չունի կամ դատարկ է։ Այս դեպքում shell-ի սկրիպտի կատարումը դադարում է։
  • ${parameter:+value} — ցույց է տալիս value-ն, եթե պարամետրը արժեք ունի։ Եթե արժեք չունի, ոչինչ չի վերադարձնում։

${parameter:-value}

Սկզբում տեսնենք, թե ինչ է լինում, երբ փոփոխականը ընդհանրապես սահմանված չէ։

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo $NIL


Այստեղ NIL փոփոխականը սահմանված չէ, դրա համար echo-ն դատարկ արդյունք է ցույց տալիս։

Հիմա օգտագործենք :- օպերատորը.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $echo ${NIL:-Variable NIL undefined}
Variable NIL undefined

Քանի որ NIL-ը արժեք չունի, հրամանը վերադարձնում է Variable NIL undefined տեքստը։

${parameter=value}

Այս օպերատորը փոփոխականին արժեք է տալիս, եթե փոփոխականը ընդհանրապես գոյություն չունի։

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo ${NIL=default}
default

Այս դեպքում NIL փոփոխականը ստեղծվում է և ստանում է default արժեքը։

${parameter:=value}

:= օպերատորը value-ն տալիս է փոփոխականին, եթե փոփոխականը դատարկ է կամ ընդհանրապես գոյություն չունի։

Վերևի օրինակում NIL-ը արդեն ունի default արժեք.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo ${NIL:=null}
default

Քանի որ NIL-ն արդեն արժեք ունի, այն չի փոխվում։

Հիմա դատարկենք փոփոխականը.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $NIL=
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $echo ${NIL:=null}
null

Այստեղ NIL փոփոխականը դեռ գոյություն ունի, բայց նրա արժեքը դատարկ է։ Դրա համար := օպերատորը նրան տալիս է null արժեքը։

${parameter:?value}

Այս օպերատորը ցույց է տալիս նշված հաղորդագրությունը, եթե փոփոխականը գոյություն չունի կամ դատարկ է։

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $echo ${NIL:?Variable NIL is undefined}
null
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo ${VOID:?Variable VOID is undefined}
bash: VOID: Variable VOID is undefined

NIL-ը արդեն ունի null արժեք, դրա համար սխալ չի առաջանում։

Իսկ VOID փոփոխականը ընդհանրապես սահմանված չէ, դրա համար Bash-ը ցույց է տալիս մեր նշած հաղորդագրությունը։

${parameter:+value}

Այս օպերատորը ցույց է տալիս value-ն, եթե փոփոխականը արժեք ունի։

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo ${NIL:+Variable NIL is defined}
Variable NIL is defined
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo ${VOID:+Variable VOID is defined}


Այստեղ ստուգվում են երկու փոփոխականներ՝ NIL և VOID։

Քանի որ NIL-ը սահմանված է և արժեք ունի, ստանում ենք հաղորդագրությունը։ Իսկ VOID-ը սահմանված չէ, դրա համար ոչինչ չի տպվում։

Այս օպերատորների արդյունքը կարող ենք նաև պահել մեկ ուրիշ փոփոխականի մեջ.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ NIL=null
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ NIL=${NIL=undefined}
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo $NIL
null
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ VOID=${VOID=undefined}
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo $VOID
undefined

Այստեղ = օպերատորը արժեք է տալիս միայն այն դեպքում, երբ փոփոխականը ընդհանրապես գոյություն չունի։

Այսինքն՝ NIL-ը արդեն արժեք ուներ, դրա համար մնաց նույնը՝ null։

Իսկ VOID-ը գոյություն չուներ, դրա համար ստացավ undefined արժեքը։

Pattern Matching

Pattern matching-ը թույլ է տալիս փոփոխականի մեջ փնտրել որոշակի ձևաչափ (pattern) և դրա հիման վրա փոփոխել կամ կտրել տողի մի մասը։

Դրա համար օգտագործվում են հետևյալ օպերատորները.

  • ## — փնտրում է ամենաերկար համապատասխանությունը տողի սկզբից։
  • # — փնտրում է ամենակարճ համապատասխանությունը տողի սկզբից։
  • %% — փնտրում է ամենաերկար համապատասխանությունը տողի վերջից։
  • % — փնտրում է ամենակարճ համապատասխանությունը տողի վերջից։

Օրինակ՝ կարող ենք ստանալ ֆայլի անունը՝ ամբողջ ճանապարհից։

Ենթադրենք ունենք այսպիսի hello սկրիպտ.

#!/bin/bash
# սկրիպտ, որը ստանում է ֆայլի անունը
filename=${1##*/}
echo "The filename is $filename"
exit 0

Այստեղ $1-ը սկրիպտին փոխանցված առաջին արգումենտն է։

## օպերատորին տալիս ենք */ pattern-ը։

*-ը նշանակում է ցանկացած քանակի նիշեր, իսկ /-ը՝ slash։

Քանի որ ##-ը փնտրում է ամենաերկար համապատասխանությունը, այն գտնում է վերջին /-ը և հեռացնում է դրանից առաջ եղած ամբողջ մասը։

Այսինքն՝

/home/superuser/Documents/hello.txt

-ից ստանում ենք միայն.

hello.txt

Սկրիպտը գործարկենք.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ bash hello /home/superuser/superuser/hello.txt
The filename is hello.txt

# օպերատոր

#-ը, ի տարբերություն ##-ի, փնտրում է ամենակարճ համապատասխանությունը։

Օրինակ.

#!/bin/bash
# սկրիպտ, որը ստանում է path-ը
path=${1#*/}
echo "path: $path"
exit 0

Գործարկենք.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ bash hello /home/superuser/Documents/hello.txt
path: home/superuser/Documents/hello.txt

Այստեղ */ pattern-ը գտնում է առաջին /-ը և հեռացնում է այն ու դրանից առաջ եղած մասը։

Այսինքն.

/home/superuser/Documents/hello.txt

դառնում է.

home/superuser/Documents/hello.txt

Այստեղ կարևոր է հասկանալ * նշանի նշանակությունը։

Օրինակ՝

${1#*/} -ը հեռացնում է առաջին համապատասխան /-ը և դրանից առաջ եղած մասը։

Իսկ.

${1#/}-ը կաշխատի միայն այն դեպքում, երբ $1-ը հենց /-ով է սկսվում։

Relative Path

Կարող ենք նաև ստանալ ֆայլի Relative Path-ը։

#!/bin/bash
# սկրիպտ, որը ստանում է ֆայլի relative path-ը
rel_path=${1#$PWD/}
echo "Relative path: $rel_path"
exit 0

Այստեղ pattern-ը կազմվում է $PWD փոփոխականից և / նշանից։

$PWD-ը ցույց է տալիս ընթացիկ աշխատանքային պանակը։

Օրինակ.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo $PWD
/home/superuser

Եթե փոխանցենք ամբողջական ճանապարհը.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ bash hello /home/superuser/Documents/hello.txt
Relative path: Documents/hello.txt

Ստանում ենք միայն Relative path-ը՝

Documents/hello.txt

% և %% օպերատորներ

% և %% օպերատորները նման են # և ## օպերատորներին, բայց այստեղ համապատասխանությունը փնտրվում է տողի վերջից։

Օրինակ՝ կարող ենք ստանալ ֆայլի կատալոգը.

#!/bin/bash
# սկրիպտ, որը ստանում է ֆայլի կատալոգը
dirname=${1%/*}
echo "Directory: $dirname"
exit 0

Գործարկենք.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ bash hello /home/superuser/Documents/hello.txt
Directory: /home/superuser/Documents

${1%/*}-ը տողի վերջից փնտրում է ամենակարճ համապատասխանությունը։

Արդյունքում վերջին /-ից սկսած հատվածը հեռացվում է, և ստանում ենք ֆայլի կատալոգը.

/home/superuser/Documents

Մաթեմատիկական գործողություններ

Bash-ը թույլ է տալիս կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ։

Հիմնական գործողություններն են.

  • + — գումարում (5 + 4 = 9)
  • - — հանում (5 - 4 = 1)
  • * — բազմապատկում (5 * 4 = 20)
  • / — բաժանում (5 / 4 = 1)
  • % — բաժանման մնացորդ (5 % 4 = 1)

Մաթեմատիկական արտահայտության ընդհանուր ձևն է.

$((operand1 operation operand2))

Այստեղ ամբողջ արտահայտությունը գրվում է կրկնակի փակագծերի մեջ՝ $(( ))։

Օրինակ.

#!/bin/bash
# սկրիպտ, որը կատարում է մաթեմատիկական գործողություն
result=$((1 + 3))
echo "result = $result"
exit 0

Այստեղ result փոփոխականին վերագրվում է 1 + 3 գործողության արդյունքը։

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $bash hello
result = 4

Մաթեմատիկական գործողություններ փոփոխականներով

Կարող ենք գործողություններ կատարել նաև փոփոխականների վրա.

#!/bin/bash

a=9
b=4

n1=$((a + b))
n2=$((a - b))
n3=$((a * b))
n4=$((a / b))
n5=$((a % b))

echo "a + b = $n1"
echo "a - b = $n2"
echo "a * b = $n3"
echo "a / b = $n4"
echo "a % b = $n5"

exit 0

Այստեղ a և b փոփոխականների վրա կատարում ենք տարբեր մաթեմատիկական գործողություններ և արդյունքը պահում ենք այլ փոփոխականների մեջ։

Ուշադրություն դարձրեք, որ $(( ))-ի ներսում փոփոխականները գրում ենք առանց $ նշանի.

n1=$((a + b))

Արդյունքը կլինի.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $bash hello
a + b = 13
a - b = 5
a * b = 36
a / b = 2
a % b = 1

expr հրամանը

Մաթեմատիկական գործողություններ կատարելու մեկ այլ տարբերակ է expr հրամանը։

Ընդհանուր ձևը.

expr operand1 op operand2

Օրինակ՝ գումարենք երկու թիվ.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ expr 5 + 2
7

Կարող ենք նաև հրամանի արդյունքը պահել փոփոխականի մեջ՝ օգտագործելով command substitution.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ sum=`expr 5 + 2`; echo $sum
7

Այստեղ 5 + 2-ի արդյունքը պահվում է sum փոփոխականի մեջ, իսկ հետո echo-ով տպվում է console-ում։ ; նշանը բաժանում է երկու հրամանները։

expr-ով կարելի է կատարել գրեթե բոլոր հիմնական գործողությունները, բայց բազմապատկման ժամանակ կա մի փոքր տարբերություն։

* նշանը պետք է escape անել, հակառակ դեպքում shell-ը կարող է այն ընկալել որպես wildcard։

Սխալ տարբերակ.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ expr 5 * 2
expr: syntax error: unexpected argument

Ճիշտ տարբերակ.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ expr 5 \* 2
10

Այստեղ \-ը օգտագործվում է * նշանը escape անելու համար։

let հրամանը

Մաթեմատիկական գործողություններ կարելի է կատարել նաև let հրամանով՝ առանց expr օգտագործելու։

Օրինակ.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ let result="5+2"
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo $result
7

Կամ բազմապատկում.

┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $let result="5*2"
┌─[superuser@parrot]─[~] 
└──╼ $ echo $result
10

Այսինքն՝ let-ը թույլ է տալիս արտահայտությունը հաշվարկել և արդյունքը պահել փոփոխականի մեջ։

• Կիբեռանվտանգության հայալեզու ալիք ` https://t.me/onioncyberblog

• Python ծրագրավորման լեզվին նվիրված հայալեզու ալիք ` https://t.me/pyarmenia

Զգուշացում

Նյութը այլ տեղերում տարածելիս հղումը դեպի մեր ալիք պարտադիր է