Պայմաններ և test հրամանը, if..then..else պայմանների կառուցվածքը
test հրամանը
test հրամանը ստուգում է որևէ պայման։ Այն կարող է օգտագործվել հետևյալ ձևերով.
test -e $1— ստուգում է՝ արդյոք$1-ը գոյություն ունեցող ֆայլ է։test -f $1— ստուգում է՝ արդյոք$1-ը սովորական ֆայլ է, ոչ թե սարքի ֆայլ, կատալոգ կամ այլ տեսակի ֆայլ։test -d $1— ստուգում է՝ արդյոք$1-ը կատալոգ է։test -x $1— ստուգում է՝ արդյոք$1-ը executable (կատարման թույլտվություն ունեցող) ֆայլ է։ Կարելի է ստուգել նաև այլ թույլտվություններ։ Օրինակ՝-g-ն ստուգում է՝ արդյոք SGID թույլտվությունը միացված է։test $1 -nt $2— ստուգում է՝ արդյոք$1ֆայլը ավելի նոր է, քան$2-ը։test $1 -ot $2— ստուգում է՝ արդյոք$1ֆայլը ավելի հին է, քան$2-ը։test $1 -eq $2— ստուգում է՝ արդյոք$1և$2թվերը հավասար են։test $1 -ne $2— ստուգում է՝ արդյոք$1և$2թվերը հավասար չեն։test $1 -gt $2— ստուգում է՝ արդյոք$1թիվը մեծ է$2-ից։test $1 -lt $2— ստուգում է՝ արդյոք$1թիվը փոքր է$2-ից։test $1 -ge $2— ստուգում է՝ արդյոք$1թիվը մեծ է կամ հավասար$2-ին։test $1 -le $2— ստուգում է՝ արդյոք$1թիվը փոքր է կամ հավասար$2-ին։test -z $1— ստուգում է՝ արդյոք$1-ը դատարկ է։test $1— ստուգում է՝ արդյոք$1-ը դատարկ չէ։test $1 = $2— ստուգում է՝ արդյոք$1և$2տողերը (strings) նույնն են։ Օգտագործվում է երկու փոփոխականների արժեքները համեմատելու համար։test $1 != $2— ստուգում է՝ արդյոք$1և$2տողերը տարբեր են։
Կարելի է նաև օգտագործել ! նշանը՝ պայմանը ժխտելու (negation) համար։ Այն կարող է օգտագործվել test-ի մյուս պայմանների հետ նույնպես։
Պայմանները ստուգելու համար կա նաև կրճատ ձև, որտեղ test բառը չի գրվում, և ամբողջ պայմանը դրվում է քառակուսի փակագծերի մեջ.
[ -f $1 ]
test -f $1
[ -f $1 ]
Ուշադրություն դարձրեք, որ քառակուսի փակագծերից հետո և առաջ պետք է բացատ լինի։
Պայմանների միավորում
Մի քանի պայման կարելի է միավորել && և || հատուկ օպերատորների (operators) միջոցով և ստանալ ավելի բարդ պայմաններ։
command1 && command2
command1 || command2
&&-ի դեպքում երկրորդ հրամանը կատարվում է միայն այն ժամանակ, երբ առաջին հրամանը հաջողությամբ կատարվել է։
||-ի դեպքում երկրորդ հրամանը կատարվում է միայն այն ժամանակ, երբ առաջին հրամանը չի կատարվել կամ ավարտվել է սխալով։
Այս օպերատորների երկու կողմերում կարող են լինել ցանկացած հրամաններ, բայց շատ հաճախ դրանց հետ օգտագործվում է test հրամանը։
Օրինակ՝ հետևյալ պայմանով կարող ենք ստուգել՝ արդյոք $path-ը ֆայլ է, և եթե այո, տպել համապատասխան հաղորդագրություն.
[ -f $path ] && echo $path is a file
[ -f $path ] || echo $path is not a file
Ամբողջական օրինակ
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ path=~/Documents/hello.txt ┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ [ -f $path ] && echo $path is a file /home/superuser/Documents/hello.txt is a file ┌─[superuser@parrot]─[~] └──╼ $path=~/Documents/ ┌─[superuser@parrot]─[~] └──╼ $[ -f $path ] && echo $path is a file ┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ [ -f $path ] || echo $path is not a file /home/superuser/Documents/ is not a file
&& և || օպերատորները կարող են միավորել նաև սովորական հրամաններ, ոչ միայն պայմաններ։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ echo "hello" && echo "world" hello world
Այստեղ միացված են երկու echo հրամաններ։ &&-ի պատճառով երկրորդ echo "world" հրամանը կատարվում է միայն այն դեպքում, եթե առաջին echo "hello" հրամանը հաջողությամբ է կատարվել։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ mkdir ~/Documents/test3 && echo "Folder created" Folder created
Այստեղ երկրորդ հրամանը, որը հաղորդագրություն է տպում, կատարվում է միայն այն դեպքում, եթե /Documents/test3 կատալոգը հաջողությամբ ստեղծվում է։
Եթե կատալոգը ստեղծել չհաջողվի, երկրորդ հրամանը չի կատարվի.
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ mkdir ~/Documents/test3 && echo "Folder created" mkdir: cannot create directory '/home/superuser/Documents/test3': File exists
Այս դեպքում պահանջվող կատալոգն արդեն գոյություն ունի, դրա համար առաջանում է սխալ, և երկրորդ հրամանը չի կատարվում։
|| օպերատորը երկրորդ հրամանը կատարում է այն դեպքում, երբ առաջինը չի հաջողվել։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ mkdir ~/Documents/test3 || echo "Unable to create a folder" mkdir: cannot create directory '/home/superuser/Documents/test3': File exists Unable to create a folder
Քանի որ առաջին հրամանը՝ mkdir-ը, չի հաջողվել, կատարվում է երկրորդ հրամանը, որը ցուցադրում է համապատասխան հաղորդագրությունը։
Կարող ենք նաև միաժամանակ օգտագործել երկու օպերատորները՝ ավելի բարդ պայման ստեղծելու համար.
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ mkdir ~/Documents/test4 && echo "Folder created" || echo "Unable to create a folder" Folder created
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ mkdir ~/Documents/test4 && echo "Folder created" || echo "Unable to create a folder" mkdir: cannot create directory '/home/superuser/Documents/test4': File exists Unable to create a folder
Այստեղ միացված են երեք հրամաններ։
Առաջին հրամանը ստեղծում է կատալոգը.
mkdir ~/Documents/test4
Եթե կատալոգը հաջողությամբ ստեղծվել է, կատարվում է երկրորդ հրամանը.
echo "Folder created"
Իսկ եթե կատալոգը ստեղծելիս սխալ է առաջացել, կատարվում է երրորդ հրամանը.
echo "Unable to create a folder"
if..then..else պայմանների կառուցվածքը
if..then կառուցվածքը (conditional statement) կատարում է որոշակի հրամաններ միայն այն դեպքում, երբ տվյալ պայմանը ճիշտ է։
if condition
then
commands
fi
if-ից հետո գրվում է պայմանը, որը սովորաբար test հրամանն է։
then-ից հետո գրվում են այն հրամանները, որոնք պետք է կատարվեն, եթե պայմանը ճիշտ է։
Կառուցվածքն ավարտվում է fi բառով։
Օրինակ՝ ստեղծենք hello անունով script՝ հետևյալ կոդով.
#!/bin/bash
# if..then պայմանների կառուցվածք
a=5
b=5
if `test $a -eq $b`
then
echo "a և b թվերը հավասար են"
fi
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Այստեղ ստուգվում է test $a -eq $b պայմանը, այսինքն՝ արդյոք a և b փոփոխականների արժեքները հավասար են։
Քանի որ դրանք հավասար են, պայմանը ճիշտ է, և կատարվում է then-ից հետո գրված հրամանը։
echo "a և b թվերը հավասար են"
if..then կառուցվածքից հետո՝ fi-ից հետո, կատարվում է ևս մեկ echo հրաման։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello a և b թվերը հավասար են Ծրագրի ավարտ
Այսպիսով, տեսնում ենք, որ երկու փոփոխականների արժեքները հավասար են։
Պայմանը կարելի է գրել նաև ավելի կարճ ձևով.
if [ $a -eq $b ]
Այժմ փոխենք փոփոխականների արժեքները.
#!/bin/bash
# if..then պայմանների կառուցվածք
a=6
b=5
if [ $a -eq $b ]
then
echo "a և b թվերը հավասար են"
fi
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Քանի որ հիմա փոփոխականների արժեքները հավասար չեն, պայմանը սխալ է, և then-ից հետո գրված հրամանը չի կատարվի։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello Ծրագրի ավարտ
else
else օպերատորի միջոցով կարող ենք նշել այն հրամանները, որոնք պետք է կատարվեն, եթե պայմանը սխալ է։
#!/bin/bash
if [ $1 -eq $2 ]
then
echo "Թվերը հավասար են"
else
echo "Թվերը հավասար չեն"
fi
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Այստեղ համեմատվում են երկու թվեր, որոնք տրվում են script-ին որպես արգումենտ։
Եթե դրանք հավասար են, կատարվում է then-ից հետո գրված հրամանը։
Եթե հավասար չեն, կատարվում է else-ից հետո գրված հրամանը։
Փորձենք script-ը տարբեր թվերով.
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello 5 5 Թվերը հավասար են Ծրագրի ավարտ ┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello 6 5 Թվերը հավասար չեն Ծրագրի ավարտ
elif
elif օպերատորի միջոցով կարելի է ստուգել լրացուցիչ պայմաններ և որոշել, թե որ հրամանները պետք է կատարվեն այդ պայմանների ճիշտ լինելու դեպքում։
elif condition
then
commands
elif-ից հետո գրվում է պայմանը։ Եթե այդ պայմանը ճիշտ է, կատարվում են then-ից հետո գրված հրամանները։
Օրինակ՝ երկու թվերի համեմատության ժամանակ կարող է լինել երեք իրավիճակ.
Կարող ենք ստեղծել script, որը հաշվի է առնում այս երեք տարբերակները.
#!/bin/bash
if [ $1 -gt $2 ]
then
echo "Առաջին թիվը մեծ է երկրորդից"
elif [ $1 -lt $2 ]
then
echo "Առաջին թիվը փոքր է երկրորդից"
else
echo "Երկու թվերը հավասար են"
fi
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
if-ից հետո ստուգվում է $1 -gt $2 պայմանը։
gt-ը greater than (մեծ է) արտահայտության կրճատ ձևն է։
Եթե առաջին թիվը մեծ է երկրորդից, կատարվում են then-ից հետո գրված հրամանները, և if կառուցվածքն ավարտում է աշխատանքը։
Եթե պայմանը սխալ է, ստուգվում է elif-ից հետո գրված $1 -lt $2 պայմանը։
Եթե առաջին թիվը փոքր է երկրորդից, կատարվում են then-ից հետո գրված հրամանները։
Եթե այս պայմանն էլ է սխալ, կատարվում են else-ից հետո գրված հրամանները։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello 6 5 Առաջին թիվը մեծ է երկրորդից Ծրագրի ավարտ ┌─[superuser@parrot]─[~] └──╼ $bash hello 4 5 Առաջին թիվը փոքր է երկրորդից Ծրագրի ավարտ ┌─[superuser@parrot]─[~] └──╼ $bash hello 5 5 Երկու թվերը հավասար են Ծրագրի ավարտ
if..then..else կառուցվածքը կարող է ունենալ բազմաթիվ elif պայմաններ։
#!/bin/bash
if [ $1 -eq 1 ]
then
echo "Թիվը հավասար է 1-ի"
elif [ $1 -eq 2 ]
then
echo "Թիվը հավասար է 2-ի"
elif [ $1 -eq 3 ]
then
echo "Թիվը հավասար է 3-ի"
elif [ $1 -eq 4 ]
then
echo "Թիվը հավասար է 4-ի"
fi
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Այս դեպքում script-ի argument-ը հերթով համեմատվում է տարբեր թվերի հետ։
Եթե պայմաններից որևէ մեկը ճիշտ է, ցուցադրվում է համապատասխան հաղորդագրությունը։
• Կիբեռանվտանգության հայալեզու ալիք ` https://t.me/onioncyberblog
• Python ծրագրավորման լեզվին նվիրված հայալեզու ալիք ` https://t.me/pyarmenia
Նյութը այլ տեղերում տարածելիս հղումը դեպի մեր ալիք պարտադիր է