case կառուցվածքը, ցիկլեր
case կառուցվածքը (construction) թույլ է տալիս որևէ արտահայտություն օրինակ՝ փոփոխական, համեմատել մի քանի արժեքների հետ։
Եթե համեմատվող արտահայտությունը հավասար է որևէ արժեքի, ապա կատարվում է տվյալ արժեքին համապատասխան հրամանների (commands) հավաքածուն։
Ընդհանուր syntax-ը հետևյալն է.
case expression in
value1)
commands1
;;
value2)
commands2
;;
valueN)
commandsN
;;
esac
Կառուցվածքը սկսվում է case բառով և ավարտվում esac բառով։
case-ից հետո գրվում է այն արտահայտությունը, օրինակ՝ փոփոխականը, որը պետք է համեմատել տարբեր արժեքների հետ։
Յուրաքանչյուր արժեքի բլոկ ունի հետևյալ ձևը.
value) command ;;
Սկզբում գրվում է այն արժեքը, որի հետ պետք է համեմատվի արտահայտությունը։
Արժեքից հետո դրվում է փակվող կլոր փակագիծ )։
Այնուհետև գրվում են այն հրամանները, որոնք պետք է կատարվեն, եթե փոփոխականը հավասար է այդ արժեքին։
Յուրաքանչյուր այդպիսի բլոկ ավարտվում է ;; նշաններով։
Պարզ օրինակ
Ստեղծենք hello անունով script, որը կունենա հետևյալ կոդը.
#!/bin/bash
# Script, որն օգտագործում է case կառուցվածքը
# Փոփոխական, որի արժեքը համեմատվում է մի քանի արժեքների հետ
num=2
case $num in
1)
echo "num = 1"
;;
2)
echo "num = 2"
;;
3)
echo "num = 3"
;;
esac
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Այստեղ case կառուցվածքի միջոցով ստուգվում է num փոփոխականի արժեքը։
Փոփոխականի արժեքը հերթով համեմատվում է այս երեք արժեքների հետ։
Օրինակ՝ եթե փոփոխականը հավասար է 1-ի, ապա կատարվում է.
echo "num = 1"
Եթե հավասար է 2-ի, ապա կատարվում է.
echo "num = 2"
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello num = 2 Ծրագրի ավարտ
Տեսնում ենք, որ case կառուցվածքը num փոփոխականի 2 արժեքը համեմատեց 2-ի հետ և կատարեց համապատասխան հրամանը։
Եթե արժեքներից մեկը համընկնում է արտահայտության հետ, ապա մնացած արժեքների հետ համեմատությունը չի շարունակվում։
#!/bin/bash
# Script, որն օգտագործում է case կառուցվածքը
# Փոփոխական, որի արժեքը համեմատվում է մի քանի արժեքների հետ
num=1
case $num in
1)
num=2 # փոխում ենք փոփոխականի արժեքը
echo "num = 1"
;;
2)
num=3
echo "num = 2"
;;
3)
echo "num = 3"
;;
esac
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
num փոփոխականի արժեքը 1 է, և ակնհայտ է, որ case կառուցվածքում կկատարվի առաջին բլոկը.
1) num=2 echo "num = 1" ;;
Այստեղ num փոփոխականի արժեքը փոխվում է և դառնում է 2։
Բայց դրանից հետո 2 արժեքի համար նախատեսված բլոկը չի կատարվի։
Դա կարող ենք տեսնել script-ը գործարկելով.
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello num = 1 Ծրագրի ավարտ
Այսինքն՝ case-ը գտնում է առաջին համապատասխանող արժեքը և կատարում է միայն այդ բլոկը։
Լռելյայն արժեք (default value)
Վերևի օրինակում փոփոխականի արժեքը համեմատվում էր երեք թվերի հետ։
Բայց հնարավոր է, որ փոփոխականի արժեքը լինի ոչ թե այդ երեք թվերից մեկը։
Օրինակ՝ եթե num=4, ապա case-ի ոչ մի բլոկ չի կատարվի։
Սակայն երբեմն պետք է մշակել նաև մնացած բոլոր տարբերակները, այսինքն՝ ունենալ լռելյայն գործողություն։
Դրա համար օգտագործվում է * pattern-ը, որը համապատասխանում է ցանկացած արժեքի։
#!/bin/bash
# Script, որն օգտագործում է case կառուցվածքը
num=4
case $num in
1)
echo "num = 1"
;;
2)
echo "num = 2"
;;
*)
echo "Անհայտ արժեք"
;;
esac
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Այս դեպքում, եթե num-ը ոչ 1 է, ոչ էլ 2, ապա կատարվում է.
echo "Անհայտ արժեք"
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello Անհայտ արժեք Ծրագրի ավարտ
Այսպիսով, *-ը կարելի է օգտագործել որպես բոլոր մնացած դեպքերի համար նախատեսված տարբերակ։
Մի քանի հնարավոր արժեքներ
Կարելի է նաև մեկ բլոկում միանգամից ստուգել մի քանի արժեք։
Դրա համար արժեքները բաժանվում են ուղղահայաց գծով |։
#!/bin/bash
# Script, որն օգտագործում է case կառուցվածքը
num=2
case $num in
1|2|3)
echo "num-ը հավասար է կամ 1-ի, կամ 2-ի, կամ 3-ի"
;;
4)
echo "num-ը հավասար է 4-ի"
;;
*)
echo "Անհայտ արժեք"
;;
esac
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Առաջին տարբերակը համեմատում է երեք թվերի հետ՝ 1|2|3։
Այսինքն՝ առաջին բլոկը կատարվում է, եթե num-ը հավասար է կամ 1-ի, կամ 2-ի, կամ 3-ի։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $bash hello num-ը հավասար է կամ 1-ի, կամ 2-ի, կամ 3-ի Ծրագրի ավարտ
Ցիկլեր (loops)
Ցիկլերը (loops) թույլ են տալիս հրամանների որոշակի հավաքածու կատարել բազմիցս՝ կախված որևէ պայմանից։
Bash-ը տրամադրում է ցիկլերի հետևյալ տեսակները.
for— կատարվում է որոշակի քանակությամբ անգամ։while— կատարվում է այնքան ժամանակ, քանի դեռ նշված պայմանը ճիշտ է։until— կատարվում է այնքան ժամանակ, քանի դեռ նշված պայմանը ճիշտ չէ։
while ցիկլը
while ցիկլը կատարվում է այնքան ժամանակ, քանի դեռ որևէ պայման ճիշտ է։
while condition
do
commands
done
while-ից հետո գրվում է պայմանը։
Քանի դեռ այդ պայմանը ճիշտ է, կատարվում են do և done բառերի միջև գրված հրամանները։
#!/bin/bash
# Script, որն օգտագործում է while ցիկլը
num=0
while [ $num -lt 5 ]
do
echo "num-ը հավասար է $num"
num=$((num+1))
done
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
[ $num -lt 5 ]
Այսինքն՝ պայմանը ճիշտ է այնքան ժամանակ, քանի դեռ num փոփոխականը փոքր է 5-ից։
Քանի դեռ պայմանը ճիշտ է, կատարվում են երկու հրաման.
echo "num-ը հավասար է $num" num=$((num+1))
Առաջին հրամանը console-ում ցուցադրում է num-ի արժեքը։
Երկրորդ հրամանը num-ի արժեքը մեծացնում է 1-ով։
Այսպիսով, ցիկլը կկատարվի 5 անգամ։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello num-ը հավասար է 0 num-ը հավասար է 1 num-ը հավասար է 2 num-ը հավասար է 3 num-ը հավասար է 4 Ծրագրի ավարտ
until ցիկլը
until ցիկլը syntax-ով նման է while-ին, բայց գործում է հակառակ ձևով։
Այն կատարում է ցիկլը այնքան ժամանակ, քանի դեռ նշված պայմանը չի կատարվել։
#!/bin/bash
# Script, որն օգտագործում է until ցիկլը
num=0
until [ $num -eq 5 ]
do
echo "num-ը հավասար է $num"
num=$((num+1))
done
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Այստեղ օգտագործվում է հետևյալ պայմանը.
$num -eq 5
Այսինքն՝ ստուգվում է՝ արդյոք num փոփոխականը հավասար է 5-ի։
Քանի դեռ num-ը հավասար չէ 5-ի, ցիկլը շարունակվում է։
Երբ num-ը դառնում է 5, պայմանը կատարվում է, և ցիկլը դադարում է։
Արդյունքը նույնն է, ինչ նախորդ օրինակում.
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello num-ը հավասար է 0 num-ը հավասար է 1 num-ը հավասար է 2 num-ը հավասար է 3 num-ը հավասար է 4 Ծրագրի ավարտ
for ցիկլը
for ցիկլը թույլ է տալիս հրամանների որոշակի հավաքածու կատարել որոշակի քանակությամբ։
Ընդհանուր syntax-ը հետևյլան է.
for (( counter; condition; counter_increment )); do
commands
done
for-ից հետո կրկնակի փակագծերի մեջ գրվում է ցիկլի վերնագիրը (header), որը բաղկացած է երեք մասից։
- Առաջին մասը՝ counter-ն է։
- Երկրորդ մասը՝ պայմանն է, որի ճիշտ լինելու դեպքում ցիկլը շարունակվում է։
- Երրորդ մասը՝ counter-ի ավելացումն կամ փոփոխությունն է։
Այնուհետև do և done բառերի միջև գրվում են ցիկլի հրամանները։
Օրինակ՝ եթե պետք է որևէ գործողություն կատարել 5 անգամ, կարող ենք գրել.
#!/bin/bash
# Script, որն օգտագործում է for ցիկլը
for ((i=0; i < 5; i++))
do
echo "i-ը հավասար է $i"
done
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Այստեղ counter-ը i փոփոխականն է, որը սկզբում հավասար է 0-ի։
i < 5
ճիշտ է այնքան ժամանակ, քանի դեռ i-ն փոքր է 5-ից։
Ցիկլի յուրաքանչյուր կատարումից հետո i փոփոխականը մեծանում է 1-ով։
i++-ը կոչվում է increment և նշանակում է՝ արժեքը մեծացնել 1-ով։
Ցիկլի մարմինը բաղկացած է մեկ հրամանից.
echo "i-ը հավասար է $i"
Այսպիսով, ցիկլից առաջ i-ն դառնում է 0։
Այնուհետև ստուգվում է i < 5 պայմանը։
Եթե i-ն փոքր է 5-ից, կատարվում է echo հրամանը։
Դրանից հետո i-ն մեծանում է 1-ով։
Հետո ամեն ինչ կրկնվում է՝ նորից ստուգվում է պայմանը և կատարվում են ցիկլի հրամանները։
Երբ պայմանը դառնում է սխալ, այսինքն՝ i-ն դառնում է 5 կամ ավելի, ցիկլը դադարում է։
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello i-ը հավասար է 0 i-ը հավասար է 1 i-ը հավասար է 2 i-ը հավասար է 3 i-ը հավասար է 4 Ծրագրի ավարտ
Համեմատության օպերատորներ
Պայմաններ սահմանելու համար կարելի է օգտագործել համեմատության ստանդարտ օպերատորներ.
Ցիկլի counter-ը փոխելու համար կարելի է օգտագործել նաև.
++— increment (մեծացնել 1-ով)։--— decrement (փոքրացնել 1-ով)։+=— մեծացնել և վերագրել։-=— փոքրացնել և վերագրել։
Օրինակ՝ counter-ը կարող ենք մեծացնել 2-ով.
for ((i=0; i < 5; i=i+2))
do
echo "i-ը հավասար է $i"
done
Կամ կարող ենք counter-ը նվազեցնել ցանկացած թվով.
#!/bin/bash
# Script, որն օգտագործում է for ցիկլը
for ((i=10; i > 0; i=i-2))
do
echo "i-ը հավասար է $i"
done
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
Մեկ այլ օրինակ է ցիկլը կատարել այնքան ժամանակ, մինչև counter-ը դառնա 0.
#!/bin/bash
# Script, որն օգտագործում է for ցիկլը
for ((i=10; i != 0; i--))
do
echo "i-ը հավասար է $i"
done
echo "Ծրագրի ավարտ"
exit 0
for..in
for ցիկլի հատուկ ձև է for..in-ը։
Այն թույլ է տալիս հերթով անցնել (iterate) արժեքների որևէ հավաքածուի վրայով։
for variable in values
do
commands
done
for ցիկլը անցնում է բոլոր արժեքների վրայով և յուրաքանչյուր արժեք հերթով տեղադրում է նշված փոփոխականի մեջ։
do և done բառերի միջև գրված հրամանները կատարվում են հավաքածուի յուրաքանչյուր արժեքի համար։
Օրինակ՝ կարող ենք տեքստային ֆայլի (text file) տվյալները հերթով անցնել.
#!/bin/bash
for i in `cat /etc/passwd`
do
echo $i
done
exit 0
Այս օրինակում անցնում ենք /etc/passwd ֆայլի տվյալների վրայով։
Տվյալները ստանալու համար օգտագործվում է.
cat /etc/passwd
Այս հրամանի արդյունքը օգտագործվում է որպես արժեքների հավաքածու։
Յուրաքանչյուր արժեք հերթով տեղադրվում է i փոփոխականի մեջ։
Այնուհետև յուրաքանչյուր արժեքի համար կատարվում է.
echo $i
Այսպիսով, i-ն ամեն անգամ ստանում է հերթական արժեքը, իսկ echo-ն այն ցուցադրում է էկրանին։
for և $@
Մեկ այլ օրինակ՝ ենթադրենք, որ պետք է ping ուղարկել local network-ի որոշ հասցեների։
Դրա համար կարող ենք գրել հետևյալ script-ը.
#!/bin/bash
for i in $@
do
ping -c 1 192.168.1.$i
done
exit 0
Այստեղ ուշադրություն դարձրու $@-ի օգտագործմանը։
$@-ը թույլ է տալիս դիմել script-ի գործարկման ժամանակ փոխանցված բոլոր արգումենտներին ՝ անկախ դրանց քանակից։
Իսկ for ցիկլի միջոցով կարող ենք հերթով անցնել այդ բոլոր արգումենտների վրայով։
Օրինակ՝ գործարկենք script-ը՝ փոխանցելով հասցեների համարները.
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello 1 2 3 4 5
Այս դեպքում script-ին փոխանցվում է հետևյալ արժեքների հավաքածուն.
1 2 3 4 5
Այդ ամբողջ հավաքածուն հասանելի է $@-ի միջոցով։
for ցիկլը հերթով վերցնում է յուրաքանչյուր թիվ և տեղադրում i փոփոխականի մեջ։
i=1 i=2 i=3 i=4 i=5
Այդ արժեքը օգտագործվում է IP հասցեի մեջ.
ping -c 1 192.168.1.$i
Արդյունքում ping հրամանը հերթով ուղարկվում է հետևյալ հասցեներին.
192.168.1.1 192.168.1.2 192.168.1.3 192.168.1.4 192.168.1.5
Օրինակ՝ արդյունքը կարող է լինել.
┌─[superuser@parrot]─[~] └──╼ $ bash hello 1 2 3 4 5 PING 192.168.1.1 (192.168.1.1) 56(84) bytes of data. --- 192.168.1.1 ping statistics --- 1 packets transmitted, 0 received, 100% packet loss, time 0ms PING 192.168.1.2 (192.168.1.2) 56(84) bytes of data. --- 192.168.1.2 ping statistics --- 1 packets transmitted, 0 received, 100% packet loss, time 0ms PING 192.168.1.3 (192.168.1.3) 56(84) bytes of data. --- 192.168.1.3 ping statistics --- 1 packets transmitted, 0 received, 100% packet loss, time 0ms PING 192.168.1.4 (192.168.1.4) 56(84) bytes of data. --- 192.168.1.4 ping statistics --- 1 packets transmitted, 0 received, 100% packet loss, time 0ms PING 192.168.1.5 (192.168.1.5) 56(84) bytes of data. 64 bytes from 192.168.1.5: icmp_seq=1 ttl=62 time=67.8 ms --- 192.168.1.5 ping statistics --- 1 packets transmitted, 1 received, 0% packet loss, time 0ms rtt min/avg/max/mdev = 67.823/67.823/67.823/0.000 ms
Այս օրինակում script-ին փոխանցվել է 1 2 3 4 5 արժեքների հավաքածուն, և ամբողջ այդ հավաքածուն հասանելի է $@-ի միջոցով։
for ցիկլի ընթացքում հավաքածուի յուրաքանչյուր թիվ հերթով տեղադրվում է i փոփոխականի մեջ։
Այդ i փոփոխականն օգտագործվում է համապատասխան IP հասցեն ping անելու համար։
• Կիբեռանվտանգության հայալեզու ալիք ` https://t.me/onioncyberblog
• Python ծրագրավորման լեզվին նվիրված հայալեզու ալիք ` https://t.me/pyarmenia
Նյութը այլ տեղերում տարածելիս հղումը դեպի մեր ալիք պարտադիր է