ՀԻՍՈՒՍ՝ ՓՐԿԻՉ, ՔՐԻՍՏՈՍ՝ ՕԾՅԱԼ / ИИСУС-СПАСИТЕЛЬ, ХРИСТОС- ПОМАЗАННИК
ՔՐԻՍՏՈՍ«Քրիստոս» հունարեն նշանակում է օծյալ: Եբրայերեն նույն իմաստն ունի «մեսիա» բառը:
Նա, Ում գալստյան մասին դարեր շարունակ մարգարեացել էին Իսրայելի մարգարեները՝ անվանելով Աստծո Օծյալ, որ պիտի կրեր աստվածային շնորհների լիությունը, Նա, որ նախասահմանված էր աշխարհի ստեղծումից առաջ, երևաց ժամանակների լրմանը՝ հայտնվելով աշխարհին հանձին Հիսուս Նազովրեցու:
Նա եկավ՝ ծնվելով ս. Կույս Մարիամից, և Իր աստվածային ինքնությունը հայտնի դարձրեց զարմանահրաշ խոսքերով ու գործերով, որոնցով լուսավորեց մեր միտքը և բացեց մեր հոգու աչքերը, սրբագործեց ընկած և մեղքով ապականված մեր բնությունը: Եվ նրանք, ովքեր ճշմարտությունն էին փնտրում, հավատացին Նրան և ընդունեցին, որ Նա է սպասված Մեսիան, Նա է իսրայելացիների հետ Աստծո կնքած ուխտի կատարումը և ողջ մարդկության հույսի իրականացումը:Այսպիսով, Հիսուսին կոչելով Քրիստոս՝ Օծյալ, մենք արտահայտում ենք Նրա ողջ աստվածային կոչվածությունը՝ այն ամենը, ինչի համար համայն քրիստոնյա աշխարհը պաշտում և երկրպագում է Նրան: Նա Աստծո Օծյալն է՝ այս բառի մեծագույն իմաստով, քանզի լի է աստվածային անչափելի շնորհներով և անվերջ ճառագում է Իր արարչական լույսն ու զորությունը՝ լուսավորելով և զորացնելով Իր ճշմարիտ հետևորդներին: Նա Ինքը Աստված է՝ Սուրբ Երրորդության երկրորդ Անձը, Աստծո Միածին Որդին, որ կար ի սկզբանե՝ բոլոր ժամանակներից առաջ: Նրանով ստեղծվեց ողջ տիեզերքը, Նրանով էլ իրականացավ երկրորդ արարչությունը՝ մարդկության փրկագործությունը:
Բոլոր մարգարեությունները սպասվող Փրկչի մասին զարմանալի ճշտությամբ և անգամ մանրամասներով իրականացան Հիսուսի կյանքում՝ սկսած Նրա կուսական ծննդից մինչև խաչելությունը և հարությունը:
Նա ծնվեց Բեթղեհեմ քաղաքում մեր թվարկությունից առաջ մոտ 4-րդ տարում: Նրա երկրային անունը, որ տրվեց աստվածային հայտնությամբ, արտահայտում է այն մեծագույն առաքելության խորհուրդը, որի համար Նա իջավ երկնքից և մարդացավ. քանզի «հիսուս» եբրայերեն նշանակում է փրկիչ...
Նրա ողջ երկրային կյանքը կատարյալ առաքինության օրինակ էր և նվիրական ծառայություն՝ հանուն չարի կապանքներից մարդկության ազատագրման:
Նա եկավ՝ վերստին մեր մեջ հաստատելու բոլոր աստվածային բարիքները, որոնք կորցրել էինք մեր նախածնողների անկման պահից: Նա մարմնացավ՝ վերցնելով մեր բնությունը, և կամովին կրեց մեղքի հետևանքով մեր ունեցած տկարությունները՝ անմասն մնալով մեղքին: Նա մարդացավ, որ մարդկանց փոխարեն վճարի բոլոր մեղքերի դիմաց՝ Իր վրա վերցնելով մեր հանցանքների ողջ պատիժը, որպեսզի մեզ արդարացնի Իր արյամբ և հաշտեցնի Հայր Աստծո հետ:
Նա եկավ, որ մենք, մկրտվելով Իր անվամբ, կենդանանանք մեղքի մահից և Իր շնորհով արդարացած՝ հավիտենության ժառանգորդ դառնանք:
Նա եկավ, որ մեզ նորոգի հոգով և մտքով՝ մեր մեջ հաստատելով նոր աստվածպաշտության մեծ խորհուրդը և պարգևելով ճշմարիտ աստվածճանաչողություն:
Նա եկավ՝ ստեղծելու Իր Եկեղեցին՝ որպես Իր սեփական ժողովուրդը, որի գլուխն ու պահապանն է Ինքը՝ Իր հավիտենական ուխտով:
Նա եկավ՝ բնակվելու մեր սրտերում և մեր մեջ հաստատելու սիրո անվախճան թագավորությունը:
Նա մարմնացավ, որպեսզի Իր միջոցով մենք մերձենանք այն շնորհին, որը լուսավորում է մեր սրտերը հավիտենական փառքի հույսով:
Նա երկրի վրա ապրեց մեր բնությամբ, որ անկումից բարձրացնի այն, և ամենքին, ովքեր հավատան Իրեն, շնորհի սկզբնական ու վսեմ, աստվածանման պատկերը և միեղինությունը Աստծո հետ:
Նա իջավ երկնքից, որպեսզի մեզ երկինք բարձրացնի, մարդացավ, որ մենք աստվածանանք...
Նրանով ավարտվեց հին ուխտը, և սկսվեց նորը, որ Նա կնքեց մեզ հետ Իր արյամբ:
Նրանով սկսվեց նոր պատմական ժամանակը՝ մեր նոր թվարկությունը, քանզի Նա շրջեց պատմության անիվը՝ կասեցնելով մարդկության գահավիժումը դեպի մոլորությունների ու կորստյան անդունդը:
Նրանով նոր իմաստ ստացավ մեր գոյությունը՝ վերստին հաղորդվելով աստվածային բնության հետ և սրբագործվելով:
Իր խոնարհությամբ և հեզությամբ Նա խոնարհեցրեց մեր ամբարտավան ու հպարտ գիտակցությունը և այն հաղորդ դարձրեց երկնային խորհուրդներին:
Իր քարոզչությամբ լուսավորեց մեզ ճշմարտության լույսով՝ մեր սրտերում սերմանելով աստվածային իմաստությունը:
Իր հրաշագործություններով Նա ամրապնդեց մարդկանց հավատը Իր աստվածության հանդեպ և բացեց ճշմարիտ հոգևոր կյանքի լուսավոր հեռանկարը:
Իր խաչելությամբ և մահվամբ Նա մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մեզ փրկի մեղքի մահից և լցնի արդարության պտուղներով, որ այլևս չծառայենք մեղքին, այլ ծառայենք կենդանի Աստծուն:
Իր հրաշափառ հարությամբ Նա կործանեց մահը և մեզ ծնեց վերստին՝ շնորհելով համընդհանուր հարության հույսի վսեմությունը, որպեսզի ապրենք նոր, իմաստալից, հոգևոր կյանքով:
Վերջապես՝ Իր համբարձմամբ Նա մարդկային բնությունը բարձրացրեց երկինք առհավետ պսակելով անճառելի փառքով:
Այսպես Հիսուս Քրիստոս եղավ մարդկության միակ և ճշմարիտ Փրկիչը, դարերով սպասված Օծյալը՝ մեծագույն Մարգարեն, Քահանայապետը և Թագավորը:
Որպես կատարյալ մարգարե՝ Նա վկայեց ճշմարտությունը և բացահայտեց դարերից ու սերունդներից ծածկված խորհուրդները: Իր ճշմարիտ վարդապետությամբ Նա աստվածային գիտության բուրմունքը սփռեց ողջ տիեզերքում և ծագեցրեց մեր սրտերում Իր երկնային փառքի լույսը, ինչպես Ինքն իսկ ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, նա խավարի մեջ չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» [Հովհ. 8.12]:
Որպես մեծ քահանայապետ ըստ Մելքիսեդեկի կարգի և կատարյալ բարեխոս՝ Նա Իրեն իբրև անարատ պատարագ մատուցեց Աստծուն և Իր արյամբ մտավ սրբություն սրբոց՝ բուն երկինք՝ մեր առջև բացելով մուտքը դեպի երկնքի արքայություն, ինչպես և ասաց. «Ես եմ դուռը. եթե մեկը Իմ միջով մտնի, նա կփրկվի» [Հովհ. 10.9]:
Որպես հավիտենական թագավոր՝ Նա հաղթեց աշխարհին և հաստատեց Իր արդար և անպարտելի թագավորությունը՝ Իր հետևորդներին վկայելով. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» [Հովհ. 11.25]:
Նա թակում է բոլորի սրտերը, որպեսզի ներս մտնի և պարգևի հավիտենական փրկություն: Եվ ամեն ոք, ով փնտրում է ճշմարտությունը, լսում է Նրան, և ի վերջո հավատալով՝ ընդունում է իր սրտում՝ դառնալով Նրա սպասավորը:
Նա միշտ Իր հավատարիմ ծառաների հետ է, ինչպես որ ասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» [Մատթ. 28.20]: Նա հարատև մխիթարում է նրանց բոլոր նեղությունների մեջ, օժանդակում առաքինության գործերում և ուղղում նրանց ընթացքը՝ հաղթանակ պարգևելով մեղքերի նկատմամբ և պսակելով երանավետ շնորհներով:
Եվ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները, Սուրբ Հոգու շնորհով Քրիստոսին միավորված, օրեցօր սրբագործվում են՝ հարատև ապաշխարությամբ ձգտելով կատարելության և պատրաստվելով դիմավորել Աստծո Որդու երկրորդ գալուստը, երբ Նա կհայտնվի Հոր փառքով և Իր արդար դատաստանով իսպառ կջնջի չարիքը, երբ կհաստատի բարու թագավորությունը և վերստին կնորոգի Իր սիրելիների մարմինները՝ նրանց կերպարանակից դարձնելով Իր փառավոր մարմնին:
«Христос» в переводе с греческого означает «Помазанник». Тождественное этому слову значение имеет и древнееврейское «Мессия».
Тот, пришествие Которого на протяжении веков возвещали пророки Израиля, провозглашая Его Помазанником Божьим, Которому уготовано вместить в себя «всю полноту Божества телесно» [Колос. 2.9], Тот, явление Которого предрешилось ещё прежде бытия мира, с наступлением полноты времён облёкся плотью в утробе св. Девы Марии и предстал миру в облике Иисуса Назарянина.
Дивная, Божественная природа Христа являла себя в каждом Его слове и деле, просветляя умы и освящая души людей, очищая павшее, осквернённое грехом человеческое естество. И искавшие Истину поверили Ему, прозрев в Нём обещанного Мессию, исполнившего обетование Божье, данное израильтянам, и даровавшего надежду спасения всему человечеству.
Исповедуя Иисуса как Христа-Мессию, весь христианский мир тем самым свидетельствует о Его Божественном предназначении, благоговеет и преклоняется перед Ним. Воистину Он – Мессия, Помазанник Божий, исполненный всеми дарами Божества, непрестанно осеняющий и укрепляющий своей благодатью уповающих на Него. Он – единородный Сын Божий, Он же – Бог Истинный, второе лицо единосущной, нераздельной Троицы, безначально сущей прежде всех веков. Он же положил начало второму творению – спасению человечества.
Все пророчества об ожидаемом Спасителе с поразительной точностью и в малейших подробностях осуществились в жизни Иисуса – от девственного Его рождения до крестной смерти и воскресения.
Он родился в городе Вифлееме, около 4 г. До н. Э. Его земное Имя – Иисус (в переводе с еврейского – Спаситель), очень точно выражает беспредельное величие той миссии, ради которой Он нисшёл с небес и вочеловечился.
Вся Его земная жизнь – пример совершеннейшей праведности и священного служения человечеству во избавление его от уз и владычества греха.
Он пришёл заново утвердить в нас утерянные прародителями в час грехопадения духовные блага.
Он воплотился, приняв на Себя нашу природу, и добровольно понёс на Себе все наши немощи, рождённые грехом, оставаясь совершенно непричастным греху.
Он вочеловечился, чтобы взять на Себя всю тяжесть возмездия за преступления рода людского, Своей искупительной жертвой оправдать его и примирить с Богом-Отцом.
Он пришёл чтобы мы, крестясь во имя Его, воспряли от смерти греха и, омытые Его благодатью, соделались наследниками Вечной Жизни.
Он пришёл освятить светом истины наши ум и сердце, утверждая в нас «великую тайну благочестия» [1 Тим. 3.16] и истинное богопознание.
Он пришёл созиждеть тело Церкви Своей, – как «народ святый» [1 Пет. 2.9], и, по Его же обетованию, пребыть Главой и Охранителем этого тела.
Он пришёл сотворить Себе обитель в наших сердцах и утвердиться в нас Царством вечной любви.
Он воплотился, восхотев насадить в нас семена благодати, что взойдут надеждой вечной славы.
Он, живя на земле, разделил с нами наше естество, чтобы восставить его от падения, соединить с Собой в Духе Святом и сделать его причастником Божественной природы.
Он сошёл с небес, чтобы возвести нас к небесам, вочеловечился, чтобы нас обожествить.
Он завершил Собою Завет Ветхий и положил начало Завету Новому, заключив его с нами Своей Кровью.
С Его пришествием мир стал иным и новое летоисчисление ознаменовало поворот колеса истории, приостановивший погружение человечества в бездну гибельных заблуждений.
С Его пришествием наше существование приобрело новый смысл, заново приобщаясь Божественной природе и освящаясь.
Своим смирением и кротостью Он укротил наш надменный, гордый рассудок, таинственно соединив нас с небесами.
Проповедуя, Он осветил нас светом Истины, насадив в наших сердцах Божественную мудрость.
Творя чудеса, Он укрепил веру людей в Своё Божественное происхождение и возвестил светлую будущность истинной духовной жизни.
Своей крестной смертью Он распял нашу греховность на кресте, спасая нас от умерщвления грехом и исполняя плодами праведности, чтобы служили не пороку, но Богу Живому.
Чудесным воскресением Он разрушил оковы смерти и, распахнув врата Царствия Небесного, подарил нам второе рождение и надежду воскресения.
Наконец, преславным вознесением Своим Он возвысил человеческую природу до небес, навеки увенчав неописуемой славой.
Итак, Иисус Христос – единственный истинный Спаситель человечества, ожидаемый в веках Помазанник, величайший Пророк, Первосвященник и Царь.
Подлинный Пророк, Он свидетельствовал об Истине и приоткрыл завесу Тайны, сокрытой в веках и поколениях, по всей вселенной распространил благоухание Божественного учения и воссиял в наших сердцах светом Небесной славы: «Я свет миру, кто последует за Мною, тот не будет ходить во тьме, но будет иметь свет жизни» [Ин. 8.12].
Великий первосвященник, подобный Мелхиседеку, и совершенный ходатай, Он вошёл со Своей Кровью в Святая Святых – нерукотворное Святилище, и преподнёс Себя Отцу как непорочную Жертву, открывая нам дорогу к Небесному Царству: «Я есмь дверь: кто войдет Мною, тот спасется» [Ин. 10.9].
Царь Царей и Господь Господствующих, Он победил мир и утвердил Своё справедливое и несокрушимое Царство, свидетельствуя своим последователям: «Я есмь воскресение и жизнь; верующий в Меня, если и умрёт, оживёт» [Ин. 11.25].
Неизречённый в милости, Он стучится в наши сердца, желая войти и даровать вечное спасение. Все, ищущие истину, рано или поздно отзываются на этот стук и, принимая Дар, соделываются Его служителями.
Всепопечительный Владыка, Он незримо осеняет могучей десницей над соблюдающими слово Его: «Я с вами во все дни до скончания века» [Мф. 28.20]. Спасая в бедах и теснотах, утешая в скорбях, Он изглаждает рукописания грехов и побуждает верных подвизаться в делах добродетели, выправляя им путь и сплетая венцы духовных дарований.
И все истинные христиане, соединённые со Христом Духом Святым, вседневно очищаясь непрестанным покаянием, вожделевают сокровищ Его и ожидают второго пришествия во славе Отца, сиянием которой Он совершенно рассеет зло мира и утвердит царство добра, обновив тела возлюбленных Своих по образу и подобию Своему.
http://www.sacredtradition.am/Library/encyclopedia.php?NM=0&iM=205&iA=501&iL=1