Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Զավակներ / Чады Святой Армянской Апостольской Церкви
@armenianchurch
15 posts

ՍԱՂՄՈՍ 33 ПСАЛОМ ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՓԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

1 Սաղմոս Դաւթի, երբ նա կերպարանափոխեց իր դէմքը Աբիմելէքի առջեւ, եւ սա բաց թողեց նրան, որ գնայ: 2 Ամէն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնութիւնն ամէն ժամ բերանումս լինի: 3 Անձս Տիրոջով թող պարծենայ, հեզերը թող լսեն եւ ուրախանան: 4 Մեծարեցէ՛ք Տիրոջն ինձ հետ մէկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին: 5 Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղութիւններից փրկեց ինձ: 6 Մօտեցէ՛ք Տիրոջն ու լո՛յս առէք, եւ թող ձեր երեսը չամաչի: 7 Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տէրը նրան լսեց ու իր բոլոր նեղութիւններից փրկեց նրան: 8 Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց: 9 Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ որքան քաղցր է Տէրը. երանելի է այն մարդը, որ յոյսը դրել է նրա վրայ: 10 Վախեցէ՛ք Տիրոջից, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի նրանից վախեցողները...

📜ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՐՈՆՔ ԵՆ ԵՒ ՈՐՔԱՆ

«Եթե բարի սխրանքներ ենք գործում, ապա պետք է չափազանց խոնարհվենք Աստծո առաջ, որպեսզի Նա, տեսնելով մեր տկարությունը, ծածկի մեզ Իր Ձեռքերով և պահպանի, որովհետև եթե բարձրանանք հպարտությամբ, Նա կհեռացնի մեզնից Իր Հովանավորությունը, և մենք կկործանվենք»:

📜Աստվածային Իմաստություն/ Божественная Мудрость

Ամէն ինչ արէ՛ք առանց տրտնջալու եւ առարկելու, որպէսզի լինէք անբիծ եւ անարատ, Աստծու որդիներ, անմեղներ՝ կամակոր եւ խոտորուած ազգի մէջ, ուր պիտի փայլէք ինչպէս լուսատուներն աշխարհում։

ՀԻՍՈՒՍ՝ ՓՐԿԻՉ, ՔՐԻՍՏՈՍ՝ ՕԾՅԱԼ / ИИСУС-СПАСИТЕЛЬ, ХРИСТОС- ПОМАЗАННИК

ՔՐԻՍՏՈՍ«Քրիստոս» հունարեն նշանակում է օծյալ: Եբրայերեն նույն իմաստն ունի «մեսիա» բառը: Նա, Ում գալստյան մասին դարեր շարունակ մարգարեացել էին Իսրայելի մարգարեները՝ անվանելով Աստծո Օծյալ, որ պիտի կրեր աստվածային շնորհների լիությունը, Նա, որ նախասահմանված էր աշխարհի ստեղծումից առաջ, երևաց ժամանակների լրմանը՝ հայտնվելով աշխարհին հանձին Հիսուս Նազովրեցու:

Յոթ առաքինություններ, որ հավերժացնում և յոթ մահացու մեղքեր, որ սպանում են մարդուն

Շատերը մեղավոր ասելով նկատի ունեն մարդասպանին, գողին, հարբեցողին, շնացողին, հայհոյողին: Այս կերպ մտածողը շփոթվում է, երբ իմանում է, որ իր թվարկած մեղավորներին հավասար են դասվում նաև հպարտը, նախանձը, ագահը, բարկացկոտը, ծույլը, որկրամոլը (անհագ, շատակեր), բղջախոհը (մարմնական ցանկությանն անձնատուր): Այդ մասին գուցե չէր էլ մտածել, կամ էլ աննշան մեղքեր էր համարել, այսքանից հետո լսում է նաև, որ հպարտը, նախանձը և մյուս թվարկվածներն անգամ մահացու մեղքերի մեջ են: Իր համար աննշան թվացողից մինչև մահացու: Այդ պահին նրա համար առիթ է ստեղծվում մտածելու, թե ո՞րն է մեղքը, ուրեմն ի՞նքն էլ է մեղավոր: Իսկ «ո՞րն է մեղքը» հարցին, շատ պատասխաններ կարող ենք լսել.

Աստվածային Իմաստություն/ Божественная Мудрость

ՏԻՐՈՋ ԵՐԿԻՒՂԸ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ԺԱՄԻՆ 1 Որդեա՛կ, եթէ նուիրւում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձութիւնների պատրաստիր: 2 Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթութեան մի՛ մատնուիր աղէտների ժամանակ: 3 Փարուի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպէսզի յետագայում բարձրանաս: 4 Ինչ էլ որ գայ քո գլխին, ընդունի՛ր յօժարութեամբ եւ յաճախադէպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր: 5 Ոսկին փորձւում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում: 6 Հաւատա՛ Տիրոջը, եւ նա կը պաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները եւ յոյսդ դի՛ր նրա վրայ: 7 Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք նրա ողորմութիւնը եւ մի՛ խոտորուէք, որպէսզի չգլորուէք: 8 Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, հաւատացէ՛ք նրան, եւ չի կորչի ձեր վարձը: 9 Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք բարիքներ...

Աստվածային Իմաստություն/ Божественная Мудрость

Իմացեք, որ յուրաքանրյուր ոք՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ գործի, նույնն էլ Տիրոջից կստանա։ Եփես․ 6։8

Ի՞ՆՉ Է ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ / СВЯТОСТЬ

Նախ այն նշանակում է մաքրություն, պարզություն, զերծ ամեն տեսակի կեղծիքից, խորամանկությունից ու խաբեությունից․ այլ խոսքով՝ Աստծո և մարդկանց հանդեպ սրտաբաց և անկեղծ կեցվածք։ Սրան գալիս է ավելանալու երկրորդ մի իմաստ, որով սրբությունը հասկացվում է որպես հատուկ մի հոգեվիճակ, ուր մարդն ընկալելով Աստծո շնորհը, աստվածային պատվիրանները գործնականորեն թարգմանում է իր կյանքում։