December 14, 2021

Գիտեմ թե ինչ է կատարվում իմ շուրջը

Յուրաքանչյուր ոք ծնվում է կոնկրետ առաքելությամբ և կյանքի տարբեր փուլերում ունենում երազանքներ: Միշտ մտածել եմ, որ մեզնից յուրաքանչյուրի առաքելությունը կյանքը ավելի լավը դարձնելն է․ մեզ հարազատների, մեր շրջապատում ապրող մարդկանց և ի վեջո ապագա սերունդների համար: Բայց մենք ունենք նաև երազանքներ, որոնք տարբեր են: Երազանքները գոյություն ունեն մեր նպատակի՝ կյանքը ավելի լավը դարձնելու ճանապարհը գեղեցկացնելու և մեր անհատական հետաքրքրությունները բավարարելու համար:Սակայն այժմ, երբ ես նայում եմ ինձ շրջապատողներին տեսնում եմ միայնակություն և ինքս շատ հաճախ միայնակ եմ զգում: Մենք սկսել ենք ապրել միայն մեր երազանքների համար, բայց ոչ ընդհանուր նպատակի, գուցե, դրա բացատրությունը այն է, որ նախկինում կյանքը բարենպաստ էր և հանգիստ, բայց եկել են ծանր ժամանակներ և մենք շարունակում ենք վարել անհատի կյանք: Շատ հաճախ նկատում եմ նաև, որ որոշները, նույնիսկ, չունեն երազանքներ, նպատակներ և միակ նպատակը հաջորդ օրվա համար գոյության ապահովումն է: Գոյությունը, որի «նպատակը» սպառումն է և ոչ թե արժեք ստեղծելը:

Մենք միշտ հակված ենք եղել հաղթահարել անհնարինը՝ թաքցնելով այդ հզոր պահերը մեր հիշողություններում։ Այն պահերը, երբ մենք համարձակվում ենք ձգտել անհնարինին, կոտրել պատնեշներ, հասնել նպատակներին, բացատրել անբացատրելին: Մենք հպարտ ենք այս ձեռքբերումներով։ Բայց մենք կորցրել ենք ամենինչ։ Միգուցե, մենք պարզապես մոռացել ենք, թե ինչ է նշանակում լինել մարդ, որ մենք միայն ճանապարհի սկզբում ենք, որ մեր ամենամեծ ձեռքբերումները դեռ առջևում են, որ մեր ճակատագիրը դեպի վեր ձգտելն է:

Սա հեշտ աշխատանք չէ, բայց մեզնից յուրաքանչյուրի գործն է անել ամենհնարավորը մեր կյանքի ընթացքում և հույսը դնել ապագա սերունդների վրա, որոնք կշարունակեն այդ գործը, որը մենք չհասցրինք: Երբեմն հարկավոր է ոչ թե ինքներս իրագործենք մեր երազանքները այլ հոգ տանենք ապագա սերունդի մասին և վստահենք մեր երազանքները իրագործումը նրանց։ Բոլորիս հարկավոր է հետաքրքրասիրություն, կամք և հոգատարություն, որպեսզի գոնե մի փոքր բուժենք երկիրը։

Հ.գ.

Ես հանգիստ եմ, վստահ, քնում եմ հանգիստ, քնում առանց մղձավանջների, ակտիվ եմ և հավաքված: Ես գիտեմ թե ինչ է կատարվում իմ շուրջը և ովքեր են ինձ շրջապատում: Ես ուշադիր եմ, մտածում եմ գլխավրի մասին, բացառելով մյուս բաները: Ես չգիտեմ թե ինչ է սպասվում ապագայում, բայց ես չեմ վախենում, ես հույսս դնում եմ մտերիմներիս վրա: Ես կիսում եմ նրանց հոքսերը, քանի-որ նրանք էլ կիսում են ինձ հետ իմ հոքսերը: Ես կապրեմ և կսիրեմ:

Այսքանը: