Հավերժության պատրանք
Վերջերս մտածում էի քարերի մասին: Քարերը թվում է անփոփոխ են, բայց դա իհարկե այդպես չէ. լեռները անընդհատ ենթարկվում են էռոզիայի, իսկ որոշ տեղեր երկրակեղևը վերածվում է մագմայի, սակայն մարդկային կյանքի հետ համեմատած լեռները հավերժ են: Մարդիկ քարերի այդ հատկությունը նկատել են դեռ հազարավոր տարիներ առաջ և սկսել են օգտագործել դրանք: Մենք քարերից կառուցում ենք հուշակոթողներ, որորվհետև դրանք ավելի երկար կյանք կունենան քան մյուս մատերիաներն են:
Մեր ներկայիս կառույցները բետոնից և մետաղից ոչ այլ ինչ են, քան յուրօրինակ կերպով վերամշակված քար: Քարը միևնույն ժամանկ և՛ պրակտիկ է և՛ սիմվոլիկ:
Մենք քարերի մեջ ցանկանում ենք տեսնել ինքներս մեզ: Մենք քարերի միջոցով կերտում ենք մեր հերոսներին՝ տալով նրանց մշտական կյանք ու ինչ-որ տեղ ինքներս մեզ համար ցանկանում ենք նույն կերպ կարծր լինել և երևի դա է պատճառը, որ մենք քարերի վրա գրում ենք մեր անունները՝ փորձելով խուսափել մեր կարճաժամկետ կյանքից: Հուշակոթողները, արձանները, կամուրջները ստեղծում են անդադարության, ստաբիլության, տպավորություն թե ամեն ինչ այնպես է ինչպես պետք է լիներ և կա:
Մի ժամանկ հենց նույն պատկերացումը ունեինք նաև աստղերի մասին՝ ստատիկ և չփոխվող: Հենց նման աշխարհընկալումը մեզ մոտ ամրապնդում է ամենամեծ մոլորություններից մեկը, թե ինչ որ կոնտեքստում մենք հավերժ ենք: Մենք ցանկանում ենք հավատալ, որ մեր գիտակցությունը կամ հոգին գոյություն է ունենալու հավերժ: Բայց ինչին հավատալ, երբ տեսնում ես, որ անգամ քարը հավերժ չէ: Դա ստիպում է մտածել նաև մահվան մասին և թե ինչ տեսք կունենա աշխարհը առանց մարդկանց: Նման բանին ամենամոտը ինչ կարող եմ պատկերացնել դա, երբ ժամանակը տիեզերքում հետ գնար, գալակտիկաները իրար ավելի մոտենային, աստղերը ցրվեին գազային ամպերի մեջ, մատերիան տաքանար, խտանար և սեղմվեր: Եվ այդ ամենը այնքան ժամանակ, որ ողջ դիտարկվող տիեզերքը կվերածվեր մի կետի, իսկ հետո ոչինչ: Ոչ թե դատարկ տարածություն այլ իրական ոչինչ՝ առանց չափերի և ժամանակի:
Երևի հենց նման տեսք ունի մահը՝ բացարձակ ոչինչ, որտեղ անգամ հնարավոր չէ մտածել, քանի-որ չկանք: Բայց, երբ ես սկսում եմ մտածել դրա մասին այն անհետանում է իր հետևից թողնելով դատարկությունը, որը աշխարհը անմիջապես փորձում է լրացնել: Սակայն դա հնարավոր է հասկանալ, քանի-որ մեխանիզմը որը միջոցով մենք գոյություն ունենք մշակվել է միլլարդավոր տարիների ընթացքում մեկ նպատակով՝ հաճախ և ճշգրիտ պատճենել ինքն իրեն և դրա համար նրան անհրաժեշտ չէ մտածել սեփական չգոյության մասին:
Մեր մահկանացու լինելը երևի պետք է վախ առաջացնի:
Կանխորոշված ապագան և ավարտը ամեն օր հետապնդում են մեզ: Ահա ևս մեկ տարածված մոլորություն:
Մենք ծրագրավորված ենք մերժողականությամբ: Չկարողանալով պատկերացնել մեր չլինելը: Մենք էֆիմերային մասնիկների պարկ ենք, որը իրեն համարում է հավերժական: Այս մոլորությունը մխիթարում է և հեշտացնում է մեր կյանքը: Բացարձակ անիմաստության հետ ամենօրյա մեր բախումը կարող է խելագարության հասցնել մեզ, բայց, ըստ ինձ, այս մոլորությունը կարող է մեզ շեղել իրական ճանապարհից: Այն հանգստացնում է մեզ անվտանգության կեղծ զգացումով, անգործություն, կարծես ավարտը դեռ շատ հեռու է, միշտ կա վաղվա օրը և այդպես այն կյանքը, որը մենք երազում ենք ու ցանկանում թողում ենք վաղվա օրվան և ապրում ենք էլ ավելի մեծ վախերի մեջ: Զգացողությունը, թե հոգին հավերժ է մեզ դարձնում է ավելի վախկոտ, որովհետև անհաջողությունը մեզ հետ կմնա հավերժ: Ամոթը, հիասթափությունը, խայտառակվելը երբեք մեզ չեն թողնի:
Հնարավոր հեռանկարները ստիպում են մեզ ռիսկի չդիմել, ապրել այնպես,որպեսզի դիմավորենք վաղվա օրը, չէ որ այն միշտ գալիս է: Դրա համար կարծում եմ նիգիլզմը ազատում է ու հուսադրում: Եթե դուք կարծում եք, որ ձեզ սպասում է ոչինչ, ապա ինչի՞ց կամ ինչո՞ւ վախենալ, սխալները և ամոթալի դրվագները կանցնեն, իսկ մեծ նվաճումները գուցե մնան: Գուցե տիեզերական կոտեքսում մենք ոչինչ չենք նշանակում, բայց մենք միասին ստեղծում ենք մեր կյանքի իմաստը ու նշանակությունը և այդ միտքը մեզ մղում է գործի: Մեր օրերը հաշված են, հստակ թվեր ասելը դժվար է, բայց ժամանակն է անցնել գործի՝ իրականացնելով մեր երազանքները. ժամանակը սպառվում է: