July 2, 2020

Ընտանիքի և ընտանեկան արժեքների դերը մարդկային հասարակության համար

Ներկայիս հասարակությունը կարծես թե հետին պլան է մղել ընտանիքը և ընտանեկան արժեքները: Հարց է առաջանում .արդյո՞ ք դա առաջացել է մարդկության էվոլուցիայի արդյունքում և դա բանական վերլուծության և աշխարհընկալման արդյունք է թե հասարակությունը մոլորության մեջ է և զուր է ընտանեկան արժեքները ենթարկում խարխլման: Մենք կփորձենք վերլուծել իրավիճակը և տալ հնարավորինս օբյեկտիվ գնահատականներ` սկելով մարդկանց համատեղ գոյատևման պահից` նախնադարյան հասարակությունից:

Նախնադարյան հասարակության սկզբնական փուլում չկար դասական ընտանիք, որովհետև այդ ժամանակաշրջանում անկանոն սեռական հարաբերություններ էին արմատավորված և պարզապես դժվար էր այդ պայմաններում իմանալ թե ով է երեխայի հայրը: Բայց միշտ մարդիկ ապրել են խմբերով` հոտերով, տոհմերով և այնուհետև նաև ցեղերով: Մարդը կարիք ունի ապրել իր նմանների հետ` ունի դրա հոգեբանական կարիքը և չի կարող առանց դրա գոյատևել: Մենակ մարդ չի կարող գոյատևել և մենակ մարդը դատապարտված է կործանման: Այս առումով շատ դիպուկ է մի ծաղկով գարուն չի գա ասույթը: Մոնոգամ ընտանիքները առաջ եկան ավելի ուշ և այն կարելի է համարել նախնադարյան հասարակության ընտանիքի զարգացման գագաթնակետը իսկ ժամանակակից ընտանիքի` ելակետը:

Անտիկ ժամանակաշրջանում երբ արդեն զարգացել էին հավատալիքները և մարդիկ անցել էին տոտեմիզմի փուլը մարդիկ սկսեցին հավատալ աստվածներին: Ստեղծվեցին դիցարանները ընտանիքի էսքիոզով: Այսինքն բոլոր աստվածները իրար հետ կապված էին ընտանեկան հարաբերություններով: Օրինակ՝ հունական դիցարանում Զևսը հայր աստվածներ, Հերան մայր աստվածուհին և մյուս բոլոր աստվածները նրանց ազգականներն էին` ոմանք երեխաները, ոմանք եղբայրները (Աիդը Զևսի եղբայն էր) : Նույն դրությունը հայկական դիցարանում էր: Այս փաստը ևս մատնանշում է ընտանիքի վեհ և աստվածային գնահատականը մարդկանց գիտակցության մեջ: Կարելի է նույնիսկ կատարել համարձակ հայտարարություն ասելով որ այդ ժամանակվա մարդիկ նույնիսկ աստվածների գոյությունը ընտանիքից դուրս չէին պատկերացնում:

Քրիստոնեությունը կրկին մատնանշեց ընտանիքի դերը` Քրիստոսին կոչելով Աստծո զավակ և Աստվածամայր Մարիամին դասելով սրբերի շարքին: Ինչպես նաև Աստվածաշունչը բազմաթիվ դրվագներում անդրադառնում է ընտանիքին և ընտանեկան արժեքներին:

Հին ժամանակներից մինչև նոր ժամանակները ընտանքիների կազմումը հիմնականում ավելի շատ գործարքային բնույթ ուներ և ամուսնությունը լինում էր ընտանիքների շահերի համընկման դեպքում`հատկապես ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող հասարակության շերտերում: Կարելի է ասել որ վերջին 200 տարիների ընթացքում նոր ընտանիքի կազման հիմք դարձավ ոչ թե շահը այլ զգացմունքը`սերը: Սիրո հիմքը ամրապնդեց ընտանիքը, հասցրեց այն մակարդակի որ վստահորեն կարելի է ասել որ ընտանիքը հասարակության մեջ փոքր` սեփական ջերմ ու գողտրիկ անկյուն է:

Կարծես թե սա պետք է լիներ ընտանիքի զարգացման գագաթնակետը բայց հասարակությունը այս փուլից հետո սկսեց կատարել հետընթաց` մերժելով մինչ այդ գրանցած արդյունքները: Արդյուքնում ընտանեկան արժեքները դարձան ոչ հետաքրքիր և ընդունելի: Մարդիկ հասան հասարակության մակարդակով էգոիզմի գագաթնակետին քանի որ ընտանիքից դուրս նրանց համար գրեթե անցանկալի դարձավ այլ մարդկանց օգնելու և կարեկցելու պրոցեսը: Եթե մինչ այս կարելի էր ասել որ մարդու էության մեջ գույություն ուներ ներդաշնակություն էգոիզմի և ալտրուիզմի մեջ, ապա այս քայլից հետո էգոիզմը ամրապնդեց իր առաջնային դիրքը ընդհանրապես:

Հասարակական այսպիսի մտածողության արդյունքները մենք տեսնում ենք այսօր: Այդ պատկերն է ապահարզանների մեծ քանակը, ինչպես նաև այն մարդկանց մեծաքանակությունը որոնք չեն ցանկանում կազմել ընտանիք` դա համարելով անիմաստ:

Կարող է արդյոք միայնակ մարդը երջանիկ լինել. իհարկե ոչ: Այս է պատճառը որ այս հասարակությունը դժվար թե երջանիկ լինի: Հուսով ենք որ հասարակությունը կհասկանա սխալը և կուղղի այն:

Հայաստանում դեռ չկա ընտանեկան արժեքների գլոբալ մերժման պրոցես, բայց մերօրյա գլոբալիզացիայի պայմաններում շատ դժվար կլինի հեռու մնալ միջազգային հասարակության ընթացքի ուղղություններից:

Միտքը համարում ենք անրաժեշտ սահմանափակել հայ մեծանուն գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի համանուն հերոսի վերջին խոսքերով որոնք նա արտաբերում է իր վահվանից առաջ` դրանով մատնանշելով դրանց նշանակությունը:

«Ազգերի զորությունն ընտանիքների մեջէ: Զորավոր է այնազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի ու հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ:Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները,նույնիսկ դրանք են,որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը:Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանցից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառիկենդանությունը:Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, Աստծուերկյուղը»