May 30, 2020

Առաքելություն

Անհատական գիտակցության էվոլյուցիա

Մարդիկ արդեն երկար ժամանակ է՝ ինչ ապրում են Երկիր մոլորակի վրա: Այս ընթացքում մենք սովորել ենք, կրթվել, ստեղծագործել, բացահայտել: Մեր գյուտերի շնորհիվ կյանքը դարձավ ավելի հեշտ, իսկ մեծ մասի համար բարելավվեց կյանքի որակը: Մեր հետաքրքրասիրության շնորհիվ մենք շատ բաների հասանք, բայց այդ ընթացքում կորցրեցինք մի մեծ բան, այն է՝ դադարեցինք հետաքրքրվել մեզ շրջապատող մարդկանց որպիսությամբ: Մարդիկ սկզբում ապրում էին փոքր խմբերով և հոգ էին տանում միմյանց մասին, իսկ հետո, երբ մի փոքր զարգանում էին և կյանքի որակը լավանում էր, իսկ կայնքը դառնում ավելի հեշտ, այդ խմբերը մեծանում էին, մեծանում էին, քանի-որ կարող էին հոգ տանել ավելի շատ մարդկանց մասին: Որքան մեծանում էին խմբերը, այդքան շատանում էին կարծիքները, և դա միանշանակ նպաստում էր մարդկային մտքի զարգացմանը: Այդ ընթացքում մարդիկ սկսեցին միասին որսալ, հողագործությամբ զբաղվել, ապրել, համատեղ գոյակցել: Բանական արարածները զգացին, թե որքան կարևոր է միասին ապրելը, իրար մասին հոգ տանելը: Փաստացի իր կյանքի զարգացման ընթացքում մարդիկ գնահատել են իրար, լսել իրար կարծիք և դա օգնել է մարդկանց զարգանալ:

Մենք ստեղծեցինք գյուղեր, քաղաքներ, տեխնիկա, որոնք նպաստում էին մարդկային կյանքի բարելավմանը, զարգացմանը: Դա ստացավ էվուլյուցիա անվանումը: Այդ գյուտերը հայտնաբերվել էին մարդկային կյանքը ավելի լավը դարձնելու համար, բայց ինչ-որ մի պահ այդ գյուտերը սկսեցին ծառայել անհատներին, նրանց շահերին. մենք սկսեցինք հոք չտանել մեկս մյուսի մասին, չլսել իրար կարծիք: Արդյո՞ք դրա արդյունքում դադարել է մարդկանց զարգացումը. կարծում եմ՝ ոչ, բայց ի՞նչ գնով: Մենք շարունակում ենք ձգտել զարգացման, բայց մենք արդեն չենք գնում տեսակի զարգացմանը, այլ գնում ենք անհատի զարգացմանը: Ինդիվիդումը նպատակ չունի իր զարգացման արդյուքնում լավացնել կյանքի մյուս մասնակիցների կյանքը, նրա նպատակը իր դիրքերի բարելավումն է:

Մեր զարացումը կենսական և շարունակական պահելու համար պետք է արարված ամեն ինչ ճիշտ օգտագործենք, այն է՝ հանրության համար: Արարաված ամեն ինչի սխալ օգտագործումը սկսվում է այն ժամանակ, երբ դա ծառայում է միայն մեզ, երբ միայն մեր շահերի սպասարկման համար է: Լավագույն գյուտերը, լավագույն մտքերը չարժեն ոչինչ, եթե դրանք չեն ծառայելու մարդկության բարօրության, կենսապայամնների լավացման համար: Գիտական առաջընթացը, տեխնիակական հնարավորությունները, քանի դեռ չեն ուղեկցվել բարոյական առաջադիմությամբ, վերջնականապես կշրջվեն մարդկանց դեմ:

Այո հենց բարոյական և արժեքային էվոլյուցիայի կարիք ունենք: Կառուցել ենք մեծ քաղաքներ, ապրում ենք կողք-կողքի, բայց չենք ցանկանում ճանաչել իրար, հոգ տանել իրար մասին: Մենք լսում ենք միմյանց ոչ թե հասկանալու, այլ պատասխանելու համար: Մենք հարցնում ենք միմյանց որպիսությունը ոչ թե իսկապես իմանալու, այլ էթիկայի կանոններից ելնելով:

Ոչինչ հենց այնպես չի լինում, յուրաքանչյուրս ունենք՝ նպատակ, առաքելություն: Այս պահին մեր կյանքի նպատակը անհատական գիտակցության էվոլյուցիան է, որը իրական մարդկային հատկությունների զարգացումն է: Բայց այս նպատակը առայժմ մոռացության է մատնվել: Մարդկանց իրական առաքելությունն է մոռացության մատնվել: