October 29, 2024

Համացանցում ճիշտ շփվելու էթիկա

Տերմիներ

Ի՞նչ է սա

Տերմինը բառ կամ բառերի համակցություն է, որը ճշգրիտ կերպով նշում է մարդու գործունեության հատուկ ոլորտում հասկացությունները:

Օրինակներ

Համակարգիչ

  • Երկար տարբերակ: Համակարգիչը սարքավորում է, որն օգտագործվում է տվյալների մշակման, ծրագրերի աշխատեցման, տեղեկատվության պահպանման և փոխանցման համար: Այն ունի միկրոշրջաններ, պրոցեսոր, հիշողություն և այլ բաղադրիչներ, որոնք թույլ են տալիս կատարել բարդ հաշվարկներ:

Ինտերնետ

  • Երկար տարբերակ: Ինտերնետը գլոբալ ցանց է, որը միավորում է միլիարդավոր սարքեր, այդ թվում՝ համակարգիչներ, սմարթֆոններ և սերվերներ: Այն ապահովում է տվյալների փոխանցում աշխարհի ցանկացած կետում և հնարավորություն է տալիս օգտատերերին մուտք գործել վեբ էջեր, հաղորդակցվել և բաժանորդագրվել տարբեր ծառայություններին:
Ի՞նչի համար են օգտագործում

Պահանջվում է նվազեցնելու համար: Տերմինները փոխարինում են բազմաթիվ բառերի, նախադասությունների և, հետևաբար, կրճատում են մեր խոսքը

Մետա հարցեր

Մետա հարցը հարց է, որը ենթադրում է այլ հարցեր, օրինակ.

Կարո՞ղ եմ հարց տալ:
Մարդ կ՞ա որ X հասկանում է։
Բարև, կ՞արամ մի հատ հարց տամ։
Հասկացա, բայց ի՞նչն է վատ ես հարցերի մեջ

- Դրանք ժամանակ են տանում՝ ձերը և ուրիշներինը, ովքեր փորձում են ձեզ օգնել։ Դուք փորձում եք լինել հարգանքով, միանգամից չանցնելով ձեր խնդրին/հարցին ինչպես մարդիկ անում են հանդիպման ժամանակ, բայց համացանցը դա լրիվ ուրիշ է․ Մարդիկ ավելի դանդաղ են գրում, քան խոսում։ Հարգանք ցուցաբերելու փոխարեն դուք ստիպում եք մյուս մարդուն սպասել, մինչև դուք կձեվակերպեք ձեր հարցը

Ամբողջ էությունը մի նկարում
Օրինակ որը բնութագրում է ամբողջ էությունը։

Ի՞նչպես ճիշտ հարցը տալ

Հարցը կրճատ ձևակերպեք

Երբ հարցը տեղավորվում է մեկ նախադասության մեջ, զրուցակիցն ավելորդ հուշումներ չի ունենա։


Հարց ձևակերպելիս փորձեք իմաստը կենտրոնացնել կարճ արտահայտության մեջ և սկսեք, հարցական բառից: Օրինակ՝

«Ի՞նչ գրքերով և հեղինակներով պետք է սկսեմ կարդալ ժամանակակից ամերիկյան գրականությունը»
«Ի՞նչպես կարող եմ ստանալ թույլտվություն, որպեսզի կարողանամ մասնակցել ծաղկահավաք ծրագրին»
Ինչպե՞ս ստանալ ձեր ուզած պատասխանը:

Եթե ​​կառուցեք հարցերի ճիշտ հաջորդականություն, կարող եք հասնել խոսակցության բուն էությանը: Այս գաղափարը «հինգ ինչու» տեխնիկայի հիմքն է:

  • Հարցի իմաստը հավաքիր մեկ նախադասության մեջ:
  • Եթե ​​կան մի քանի հարցեր, ապա գրեք դրանք բաժանված մասերի։ Օրինակ, կարող եք գրել մի քանի հաղորդագրություն կամ ամեն ինչ տեղադրել մեկ հաղորդագրության մեջ, եթե տեքստը երկար չէ:
  • Մի գրեք "Դ՞ե", "ալոոոոոոոո" և այլ անիմաստ նամակներ։
  • Հարցը տալու հետ միանգամից նշեք այն տվյալները որոնք կարող են պետք գալ պատասխանելու համար։
Միշտ ուսումնասիրեք ՀՏՀ-ն

ՀՏՀ, F.A.Q. (անգլերեն Frequently Asked Question(s) հապավումը - հաճախ տրվող հարցեր, արտասանվում է «էֆ-էյ-քյու») - ցանկացած թեմայի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի հավաքածու և դրանց պատասխաններ: Շատ դեպքերում դուք կստանաք ձեր ուզած պատասխանը: